Կայուն և արդար համաձայնագիրը առանցքային կլինի երկու երկրների և տարածաշրջանի համար հնարավորություններ բացելու տեսանկյունից. Սալիվան
09:32 - 04 մայիսի, 2023

Կայուն և արդար համաձայնագիրը առանցքային կլինի երկու երկրների և տարածաշրջանի համար հնարավորություններ բացելու տեսանկյունից. Սալիվան

Մենք ողջունում ենք առաջընթացը, որ Հայաստանն ու Ադրբեջանը ունեցան բանակցություններում և խրախուսում ենք շարունակական երկխոսությունը: Այս մասին գրել է ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը իր թվիթերյան միկրոբլոգում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ վերջինիս, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի մասնակցությամբ եռակողմ հանդիպում էր կայացել Սպիտակ տանը։

Սալիվանը նշել է, որ ուրախ էր հյուրընկալելու երկու երկրների արտգործնախարարներին։

«Կայուն և արդար համաձայնագիրը առանցքային կլինի երկու երկրների և տարածաշրջանի համար հնարավորություններ բացելու տեսանկյունից»,- հավելել է նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել