1lurer.am: Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել, քննարկել Անկարայի և Դամասկոսի միջև հարաբերությունների կարգավորման հարցը: Այս մասին հայտնել են Թուրքիայի ԱԳՆ-ից:
«Քննարկվել են Սիրիայի հարցով Մոսկվայում կայացած քառակողմ հանդիպմանը վերաբերող հարցեր»,- ասված է հաղորդագրության մեջ:
Մոսկվայում կայացած հանդիպմանը մասնակցել են Թուրքիայի, Ռուսաստանի, Սիրիայի և Իրանի ԱԳ նախարարները: Հանդիպումից հետո աշխատանքներ են սկսվել Թուրքիայի և Սիրիայի միջև հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզի նախապատրաստման ուղղությամբ։
comment.count (0)