Ուժի մեջ է մտել բացառությամբ սառը և նետողական զենքերի, առաջին անգամ զենք, այդ թվում՝ առաջին անգամ ակոսափող հրազեն ձեռք բերող քաղաքացիների կողմից զենքի հետ կապված և անվտանգության կանոնների իմացության տեսական և գործնական քննություն հանձնելու կարգը։ Ներքին գործերի նախարարն այս կարգը հաստատելու մասին հրամանը ստորագրել է օգոստոսի 28-ին։ Ըստ հրամանի՝ այն ուժի մեջ է մտնում ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալի 2023 թվականի մայիսի 5-ի «Առաջին անգամ քաղաքացիական հրազեն, այդ թվում՝ ակոսափող, ձեռք բերող քաղաքացիների կողմից կառավարության երաշխավորած ռազմամարզական հասարակական կազմակերպություններից մեկում զենքի հետ կապված և անվտանգության կանոնների իմացության տեսական և գործնական քննությունների անցկացման կարգը սահմանելու մասին» թիվ 3-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու օրը։
Ինչպես տեղեկանում ենք Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգից՝ այդ հրամանն ուժը կորցրած է ճանաչվել սեպտեմբերի մեկին, ուստի նույն օրը ուժի մեջ է մտել նախարարի նոր հրամանը։
Այս հրապարակման մեջ կարող եք կարդալ, թե որ հաստատություններն իրավունք ունեն անցկացնել վերը նշված քննությունը, քաղաքացին ինչպես կարող է մասնակցել քննությանը, ինչպես եւ ինչ քննություններ են անցկացվելու։
Ներքին գործերի նախարարությունից infocom.am-ին հաղորդեցին, որ քննության հարցաշարն արդեն պատրաստ է, այն բաղկացած է մի քանի տասնյակ թեստային հարցերից։ Քննությունների անցկացման օրվա, ժամի և տեղի վերաբերյալ տեղեկատվությունը նախապես հրապարակվելու է ՀՀ ՆԳՆ և համապատասխան կազմակերպության (քննություն անցկացնելու թույլտվություն ունեցող) պաշտոնական կայքերում՝ քննությունից առնվազն 5 օր առաջ: ՆԳՆ-ից նշեցին, որ հարցաշարը կայքում կտեղադրվի քննություններից առաջ։
comment.count (0)