ԼՂ ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություն ուղարկել հնարավոր է միայն ԱԽ որոշմամբ․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ
21:48 - 22 սեպտեմբերի, 2023

ԼՂ ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություն ուղարկել հնարավոր է միայն ԱԽ որոշմամբ․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ

ԼՂ ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություն ուղարկել հնարավոր է միայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշմամբ։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը` ՏԱՍՍ-ի հարցին ի պատասխան։ 

«Ցանկացած խաղաղապահ առաքելության վերաբերյալ որոշումները կայացնում է ՄԱԿ-ի ԱԽ-ն»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի ԱԽ երեկվա նիստի ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կոչ արեց «հնարավորություն ստեղծել ՄԱԿ մանդատով խաղաղապահ ուժի համար, որը կպահպանի անվտանգությունը և կայունությունը ԼՂ-ում»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել