Պուտինի խոսքով՝ Ուկրաինայի դեմ պատերազմող ռուսական զորքի թիվը 600 հազար է՝ բանակի գրեթե կեսը
 |azatutyun.am|
21:07 - 26 հունվարի, 2024

Պուտինի խոսքով՝ Ուկրաինայի դեմ պատերազմող ռուսական զորքի թիվը 600 հազար է՝ բանակի գրեթե կեսը |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքով՝ Ուկրաինայի դեմ պատերազմող ռուսական զորքերի թիվը 600 հազար է․ սա երկրի կանոնավոր բանակի գրեթե կեսն է: Այս մասին Կրեմլի ղեկավարը հայտարարել է Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցած ռուսաստանցի ուսանողների հետ հանդիպմանը։

Դեկտեմբերի 1-ին նախագահ Պուտինը հրամանագիր է արձակել՝ ռուսական բանակում զինվորականների թիվը 130 հազար հոգով ավելացնելով մինչև 1 միլիոն 320 հազար, այդ թվում՝ 130 հազար ժամկետային զինծառայող։

Ռուսաստանի նախագահի ներկայացրած թվերը անկախ ստուգման ենթակա չեն և կարող են տարբերվել իրականությունից։ Սակայն, եթե այդ տվյալները մոտ են իրականությանը, ապա դա նշանակում է, որ ավելի քան մեկ միլիոն ռուսաստանցի Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի մասնակից է։

Դեկտեմբերին CNN-ը, հղում անելով ԱՄՆ հետախուզության տվյալներին ծանոթ աղբյուրներին, հայտնել էր, որ Ուկրաինայում ռուսական բանակի զոհերի թիվը կարող է հասնել 315 հազարից մինչև 360 հազարի։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել