Ադրբեջանցի մարդասպանի մասով ՌԴ-ից հարցում ստացել ու նույն օրը պատասխանել ենք. ՆԳ նախարար |news.am|
13:10 - 26 փետրվարի, 2024

Ադրբեջանցի մարդասպանի մասով ՌԴ-ից հարցում ստացել ու նույն օրը պատասխանել ենք. ՆԳ նախարար |news.am|

news.am: Ես չեմ կարող այդ հարցին պատասխանել, քանի դեռ մենք մեր գործառույթները լրիվ իրավաչափ իրականացրել ենք. հարցում են արել, պատասխանել ենք եւ չենք ուշացրել: Այս մասին այսօր՝ փետրվարի 26-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՆԳ նախարար Վահե Ղազարյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես է գնահատում փաստը, որ Ռուսաստանի հայ քաղաքացու սպանության մեջ մեղադրվող եւ միջազգային հետախուզման մեջ գտնվողն ադրբեջանցուն մի քանի ժամվա ընթացքում փոխանցեց Բաքվին:

«Դա ընթացակարգ է, որից մենք չենք շեղվել: Եթե իրենք հանցագործին բռնում են, մեզ հարցում են անում, մենք էլ պատասխանում ենք, թե իրականում նա մեր կողմից հետախուզվում է, թե ոչ: Բոլոր անձնաց վերաբերյալ, որոնց նկատմամբ հայտարարված է հմիջազգային հետախուզում, պարտավոր ենք այդ հարցմանը պատասխանել: Նույնն էլ իրենք: Մենք նույն օրը ստացել ենք, անմիջապես էլ պատասխանել ենք»,-ասաց նա՝ չկարողանալով պատասխանել հարցին, թե այն պահին, երբ իրենք պատասխան էին ուղարկում ՌԴ, ադրբեջանցին արդեն ազա՞տ էր արձակվել, թե ոչ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել