Հայաստանի բոլոր իշխանությունները միշտ բանակցել են որոշակի տարածքներ զիջելու վերաբերյալ։ Այս մասին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարեց Արարատ Միրզոյանը։
Մարտի 14-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվի գլոբալ ֆորումի ժամանակ հայտարարել էր, որ 2018-ին Հայաստանի նոր կառավարությունից հավաստիացումներ են ստացել, որ «տարածքները կվերադարձվեն»։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը հարց ուղղելիս ասաց, որ Միրզոյանն արձագանքի Ալիևի այս հայտարարությանը։
Արարա Միրզոյանը նշեց, որ բանակացությունները եղել են տարածքներ զիջելու բանակցություններ։
«Չգիտեմ՝ ով, ինչ, որ փուլում, որ պատմական պահին ինչ շահ է ունեցել այլ բան ասելու ՀՀ հանրությանը, կարծում եմ՝ բոլորը արդեն կարող են ակնհայտորեն հասկանալ, որ այդ բանակցություններն առաջին օրվանից եղել են տարածքներ զիջելու բանակցություններ»,- եզրափակեց Միրզոյանը։
comment.count (0)