Ոստիկանություն տարված քաղաքացիների թիվն այս պահին 42 է
17:44 - 12 հունիսի, 2024

Ոստիկանություն տարված քաղաքացիների թիվն այս պահին 42 է

Ոստիկանություն տարված քաղաքացիների թիվն այս պահին 42 է։ Այս մասին «Ինֆոքոմ»-ի հարցին ի պատասխան՝ Ոստիկանության լրատվական բաժնից։

Ոստիկանության գնդապետ Պետրոսյանը Բագրատ Սրբազանի հարցին ի պատասխան տեղեկացրեց․ «Դեմիրճյան-Պռոշյան երթեւեկելի հատվածում է եղել, ոստիկանությունը նախապես հայտարարություն է արել, որ դուրս գան այդ հատվածից, դուրս չեն եկել, որից հետո տվյալ պահանջը չկատարելու համար, այո, որոշ քաղաքացիներ բերման են ենթարկվել։ Պահանջը ներկայացվել է, պահանջը պետք է կատարվի»,- ասաց նա՝ հավելելով, որ Պռոշյանից դեպի Բաղրամյան հատվածով քաղաքացիները կարող են գալ։ 

Պատգամավոր Արթուր Սարգսյանը, սակայն, պնդեց՝ ինքն այդ կողմից է եղել, եւ ոստիկանները այդտեղ եւս պատ էին կազմել։ Հարցին՝ հնարավոր չէ՞ մի վայրկյան բացել, թողնել, որ քաղաքացիները միանան իրենց, գնդապետը պատասխանեց․ ««Ոստիկանության մասին» օրենքի համաձայն՝ այդ հատվածում ապահովում ենք տվյալ շենքի՝ կեցավայրի ազատ մուտքն ու ելքը»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել