shantnews.am: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ մասնակցելու է Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովին, որը տեղի կունենա հուլիսի 3-4-ը Աստանայում։
«Այս հարցազրույցից մեկ շաբաթ անց ես գնում եմ Ղազախստանում կայանալիք Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին: Ես հանդիպումներ կունենամ տարբեր կազմակերպությունների հետ՝ սկսած փոքր կազմակերպություններից, ինչպիսին է CARICOM-ը (Կարիբյան համայնք), մինչև Շանհայի համագործակցության կազմակերպություն»,- ասել է նա` ՏԱՍՍ-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Միխայիլ Գուսմանին տված հարցազրույցում։
Գուտերեշը նշել է, որ այնպիսի միջազգային ասոցիացիաներ, ինչպիսիք են ՇՀԿ-ն, BRICS-ը, Աֆրիկյան միությունը կամ Իսլամական համագործակցության կազմակերպությունը, պետք է լինեն ՄԱԿ-ի հիմնարար գործընկերները: Նա ընդգծել է, որ կան իրավիճակներ, «որտեղ տարածաշրջանային կազմակերպությունները կարող են լուծել խնդիրներ, որոնք ՄԱԿ-ը չի կարող»։
«Այս առումով՝ դրանք մեզ համար կարևոր գործընկերներ են՝ լինի դա Աֆրիկյան միությունը, թե Եվրամիությունը»,-հավելել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։
comment.count (0)