Անկարայի օդանավակայանում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և այլ երկրների միջև տեղի է ունեցել գերիների փոխանակում
18:16 - 01 օգոստոսի, 2024

Անկարայի օդանավակայանում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և այլ երկրների միջև տեղի է ունեցել գերիների փոխանակում

 Թուրքական NTV հեռուստաալիքը հայտնում է, որ Անկարայի օդանավակայանում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և այլ երկրների միջև տեղի է ունեցել գերիների փոխանակում։

Ըստ Անադոլուի՝ Թուրքական հետախուզությունը իրականացրել է գերիների փոխանակման ամենամեծ գործողությունը վերջին ժամանակներում։ Օպերացիայի շրջանակներում տեղի է ունեցել 7 տարբեր երկրների բանտերից 26 մարդկանց փոխանակում։

 10 պատանդ, այդ թվում՝ 2 երեխա, տեղափոխվել է Ռուսաստան, 13-ը՝ Գերմանիա, 3-ը՝ ԱՄՆ։

ԱՄՆ-ի հետ բանտարկյալների փոխանակման շրջանակում ՌԴ-ն ազատ է արձակել The Wall Street Journal-ի լրագրող Էվան Գերշկովիչին և նախկին ծովային հետևակային Փոլ Ուիլանին, «Ազատ Եվրոպա-Ազատություն» ռադիոկայանի թաթար-բաշկիրական ծառայության լրագրող Ալսու Կուրմաշևային։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել