tert.am: Մոսկվային հայտնի Է «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Իրանի մտահոգությունը, մենք պետք է կապ հաստատենք Թեհրանի հետ՝ պարզաբանումների համար։
Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մոսկվայի դիրքորոշումը Երևանի և Բաքվի միջև կապերի ապաշրջափակման վերաբերյալ հայտնի է և լուծումը պետք է փոխընդունելի լինի Հայաստանի, Ադրբեջանի և տարածաշրջանի հարևանների համար»,-նշել է նա։
Զախարովան ընդգծել է, որ Ռուսաստանը բխում է եռակողմ պայմանավորվածություններից, որոնք ձեռք են բերվել Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի միջև 2020 թվականին և ավելի ուշ։
Նրա խոսքով, դրանք նախկինի պես կազմում են ադրբեջանա-հայկական հաշտեցման հիմքը. «Եվ մենք կարծում ենք, որ դրանց այլընտրանք չկա»:
comment.count (0)