factor.am: ԱՄՆ-ի նախագահի հետ հանդիպում նախատեսված չէ, այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով փետրվարի սկզբին իր ԱՄՆ այցի մասին հարցին։ Փաշինյանը հավելեց, որ ԱՄՆ-ում մասնակցելու է Միջազգային կրոնական գագաթնաժողովին։
Ինչ վերաբերվում է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ Նիկոլ Փաշինյանի մասին հնչեցրած հայտարարությանը, վարչապետը պատասխանեց, որ Լուկաշենկոյի հետ իր բանավեճն ավարտված է։
comment.count (0)