Աշխարհում կորոնավիրուսով վարակակիրների թիվը 7,799,243 է, մինչև այս պահը մահացել է 429,870 հոգի, ապաքինվել՝ 4,001,077 հոգի։
Վարակվածների ընդհանուր թվով առաջին տեղում կրկին Միացյալ Նահանգներն է։ Վերջին 24 ժամում այստեղ գրանցվել է վարակի նոր 8,141 դեպք, ընդհանուր առմամբ, երկրում կա 2,125,063 վարակված։ Մահերի թիվն ավելացել է 198-ով՝ հասնելով 117,023-ի։ Մինչ այս պահը վարակից ապաքինվել է 842,921 մարդ։
Վարակվածների ընդհանուր թվով երկրորդ երկիրը Բրազիլիան է։ Այստեղ գրանցված նոր դեպքերի թիվը 1,162 է, կա ընդհանուր առմամբ 831,064 վարակված։ Մահերի թիվն ավելացել է 51-ով՝ դառնալով 41,952։ Երկրում կորոնավիրուսի վարակից ապաքնվել է 427,610 հոգի։
Վարակվածների ընդհանուր թվով երրորդ տեղում եղող երկիրը Ռուսաստանն է։ ՌԴ-ում վարակակիրների թիվն ավելացել է 8,706-ով, ընդհանուր առմամբ կա 520,129 վարակված։ Գրանցվել է մահվան նոր 114 դեպք, մահերի ընդհանուր թիվը 6,829 է։ Երկրում կորոնավիրուսի վարակից ապաքինվել է 274,641 մարդ։
Աղբյուրը՝ worldometers.info:
comment.count (0)