Ըստ Պեսկովի՝ Թուրքիան ԼՂ կարգավորմանը «կարող է մասնակցել միայն հակամարտող կողմերի համաձայնության դեպքում» |azatutyun.am|
14:36 - 22 հոկտեմբերի, 2020

Ըստ Պեսկովի՝ Թուրքիան ԼՂ կարգավորմանը «կարող է մասնակցել միայն հակամարտող կողմերի համաձայնության դեպքում» |azatutyun.am|

azatutyun.am: «Երրորդ երկրների, այդ թվում` Թուրքիայի մասնակցությունը ղարաբաղյան կարգավորման գոյություն ունեցող ձևաչափերում ամբողջությամբ և լիովին կախված է հակամարտող կողմերի քաղաքական կամքից», - այսօր Մոսկվայում նման հայտարարությամբ է հանդես եկել Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Հակամարտության կարգավորմանը մասնակցել, միջնորդական առաքելություն ստանձնել հնարավոր է միայն կողմերի համաձայնության պարագայում։ Այդ կողմերը երկուսն են՝ Ադրբեջանը և Հայաստանը», - նշել է Պեսկովը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել