Տեղահանված արցախցիների համար նախատեսված է աջակցության առանձին ծրագիր. Մեսրոպ Առաքելյան
16:06 - 04 դեկտեմբերի, 2020

Տեղահանված արցախցիների համար նախատեսված է աջակցության առանձին ծրագիր. Մեսրոպ Առաքելյան

Տեղահանված արցախցիների համար նախատեսված է աջակցության առանձին ծրագիր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում  գրել է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը։
 
«Հարգելի՛ հայրենակիցներ,
Կառավարությունը ծանոթացել է Բերձորի բնակիչների բաց նամակին՝ կապված աջակցության ծրագրում համայնքի բացակայության հետ։
 
Տեղեկացնում եմ, որ ինչպես Բերձոր համայնքի, այնպես էլ մնացած բոլոր համայնքների այն բնակիչների համար, ովքեր տեղահանվել են իրենց կացարաններից, նախատեսված է աջակցության առանձին ծրագիր, որը առաջիկա օրերին կներկայացվի հաստատման»,- ասված է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանի Ֆեյսբուքի գրառման մեջ:
 

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել