Եթե Տավուշի գյուղերն անցնեն Ադրբեջանին, Երևանից Բերդ ճանապարհը կանցնի թշնամու տարածքով. ուղղակիորեն անթույլատրելի է երկարացնել ՀՀ սահմանները. Նաիրա Զոհրաբյան |tert.am|
17:34 - 25 մայիսի, 2021

Եթե Տավուշի գյուղերն անցնեն Ադրբեջանին, Երևանից Բերդ ճանապարհը կանցնի թշնամու տարածքով. ուղղակիորեն անթույլատրելի է երկարացնել ՀՀ սահմանները. Նաիրա Զոհրաբյան |tert.am|

tert.am: Մենք այսօր արձանագրում ենք, որ մայիսի 12-ից տարբեր հաշվարկներով մինչև 1000 ադրբեջանցի զինվորներ գտնվում են ՀՀ սուվերեն տարածքում, դիրքավորվում են, տեխնիկապես ամրանում են և որևէ տեղ չեն պատրաստվում գնալ: ՊՆ-ն այսօր հաստատեց, որ 6 օրից ավելի է՝ որևէ բանակցություններ չեն ընթանում, դեռ մի բան էլ պատգամավորներն ասում են, որ Տավուշի որոշ գյուղեր Խորհրդային Ադրբեջանին են պատկանում: Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նա նշեց, որ ինչպես իշխանության ներկայացուցիչներն են ասում, եթե որոշ գյուղեր Խորհրդային Ադրբեջանին են պատկանում, ապա այդ նույն տարածքներում ևս ադրբեջանական դրոշներ ենք տեսնելու: «Տավուշի մարզի տարածքները Ադրբեջանին անցնելու դեպքում մենք ՀՀ-Վրաստան-Ռուսաստան միջպետական մայրուղու վրա կունենանք ադրբեջանական ԶՈՒ և ադրբեջանական վերահսկողություն»,-ասաց նա և հավելեց, որ այսօր անգամ դժվարություն ունենք պահպանելու Սյունիքի և Գեղարքունիքի սահմանները և ուղղակիորեն անթույլատրելի է երկարացնել Հայաստանի սահմանները:

Ըստ նրա՝ եթե Ազատամուտ, Կայան, Այգեհովիտ գյուղերը անցնեն Ադրբեջանի տարածքով, ապա Երևանից Բերդ ճանապարհը կանցնի Ադրբեջանի տարածքով. «Եթե հանկարծ Տիգրանաշենն անցի Ադրբեջանին, Երևանից դեպի Սյունիք, Արցախ և Իրան միջպետական մայրուղու մի հատվածը կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել