ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի ճեպազրույցը լրատվականների հետ
19:40 - 26 մայիսի, 2021

ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի ճեպազրույցը լրատվականների հետ

ԻՌԻԲ հ/ը. Պարոն նախարար, նկատի առնելով Իրանի՝ տարածաշրջանում խաղաղություն պահպանելու հարցում ունեցած ջանքերը, կցանկանամ Ձեր կարծիքն իմանալ, թե ինչպես եք գնահատում Իրանի այդ ջանքերը:

Արա Այվազյան. Հայաստանը կողմնակից է այս վերջին լարվածությունը լուծել քաղաքական, դիվանագիտական միջոցներով: Մենք չափազանց գնահատում ենք, որ այս տագնապալի օրերին և հանգամանքներում մեր դարավոր բարեկամ և հարևան Իրանի արտաքին գործերի նախարար և իմ շատ լավ գործընկեր Զարիֆը տարածաշրջանային այց է իրականացրել և այսօր ժամանել է Հայաստան, ինչը վկայում է Իրանի անշահախնդիր մտադրությունը` ջանքեր գործադրել տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդման գործում:  

Մեկ անգամ ևս ուզում եմ նշել,  որ Իրանը մեզ համար շատ կարևոր հարևան է, կարևոր գործընկեր է, որը տարածաշրջանի կայունության և անվտանգության ճարտարապետության կարևոր դերակատար է, և մենք երկկողմ ուղղությամբ մեր բոլոր ջանքերն ենք գործադրելու՝ բազմաոլորտ, և նախևառաջ, քաղաքական երկխոսության միջոցով խորացնել մեր միջպետական համագործակցությունն Իրանի հետ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել