Լավրովը Ֆրանսիայի ու Գերմանիայի գործընկերների հետ քննարկել է ԼՂ-ի և հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակը  |factor.am|
22:53 - 07 հունիսի, 2021

Լավրովը Ֆրանսիայի ու Գերմանիայի գործընկերների հետ քննարկել է ԼՂ-ի և հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակը |factor.am|

factor.am: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ լը Դրիանի ու Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասի հետ։ Այս մասին հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Երեք երկրների ԱԳ նախարարները, այլ հարցերի հետ մեկտեղ, քննարկել են հայ-ադրբեջանական սահմանային և Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը, ինչպես նաև 2020թ․ նոյեմբերի 9-ի ու 2021-ի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքը։

Ընդգծվել է հրադադարի պահպանման ու առաջացած տարաձայնությունները քաղաքական-դիվանագիտական ուղիով լուծելու անհրաժեշտությունը։ Նախարարները նաև վերահաստատել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դերակատարումը Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցային գործընթացում։ 

Ռուսական կողմը նաև ընդգծել է, որ միջազգային կազմակերպությունների ցանկացած ներգրավում հնարավոր է միայն Բաքվի ու Երևանի համաձայնությամբ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել