ՌԴ և Ֆրանսիայի ԱԳ նախարարները ՄԱԿ-ի ԳՎ շրջանակում քննարկել են իրավիճակը ԼՂ-ում՝ անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափին |tert.am|
11:26 - 24 սեպտեմբերի, 2021

ՌԴ և Ֆրանսիայի ԱԳ նախարարները ՄԱԿ-ի ԳՎ շրջանակում քննարկել են իրավիճակը ԼՂ-ում՝ անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափին |tert.am|

tert.am: Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում, ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանի շրջանակում, Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը զրույց է ունեցել  Ֆրանսիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լե Դրիանի հետ, հայտնում է ՌԴ ԱԳՆ կայքը:

Մանրակրկիտ քննարկում է տեղի ունեցել միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջ:

Փոխադարձ տրամադրվածություն է արտահայտվել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կայունացման ուղղությամբ հետագա աշխատանքների համար`առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել