- Մենք զբաղվում ենք in vitro հետազոտություններով,- ասում են Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի Բջջային տեխնոլոգիաների լաբորատորիայի գիտնականները, և միանգամից մտածում ես՝ տեսնես ինչ են այդ in vitro հետազոտությունները։
Իսկ իրականում ամեն ինչ այնքան էլ բարդ չէ, որքան թվում է առաջին հայացքից։ Եկեք հասկանանք սա դեղերի ստեղծման օրինակով։ Պատկերացրեք, որ դուք ուզում եք որևէ հիվանդության դեմ դեղամիջոց ստեղծել։ Ո՞րը կլինի ձեր առաջին քայլը․ սկզբում դուք կմտածեք, թե քիմիական ինչպիսի միացություններ է անհրաժեշտ սինթեզել, հետո կփորձեք հասկանալ, թե այդ միացություններն ինչ ազդեցություն կարող են ունենալ օրգանիզմի վրա։ Հենց այստեղ է, որ օգնության են հասնում in vitro, այսինքն՝ օրգանիզմից դուրս՝ բջիջների վրա, կատարվող հետազոտությունները, որոնց օգնությամբ հնարավոր է արագ գնահատել միացությունների թե՛ արդյունավետության, թե՛ անվտանգության առաջնային ցուցանիշները։
Մեկուկես տարի առաջ Բջջային տեխնոլոգիաների լաբորատորիայի գիտնականները հասկացան, որ հնարավոր է կրճատել in vitro փորձարկումների քանակը, ինչպես նաև հնարավորություն տալ ավելի քիչ կենդանիների վրա փորձարկումներ իրականացնելու, եթե իրենց աշխատանքի մի մասը ավտոմատացվի, այսինքն՝ դասական կենսաբանական մեթոդներին օգնության հասնի մեքենայական ուսուցումը։
Այդպես սկսվեց կենսաբանների և մաթեմատիկոս-տվյալագետների համագործակցությունը։ Գիտնականները դրամաշնորհ ստացան և որոշեցին միասին ստարտափ ստեղծել։ Աշխատանքների ավարտից հետո նրանք իրենց ուսումնասիրությունների ընթացքում կհամատեղեն դասական կենսաբանական in vitro փորձերը և մեքենայական ուսուցումը։
Հոդվածը կարող եք կարդալ այստեղ՝
Աննա Սահակյան
Լուսանկարները և տեսանյութերը՝ Սարգիս Խարազյանի
comment.count (0)