Այս շրջափուլում Ադրբեջանը փորձելու է ստիպել Հայաստանին փոխելու իր դիրքորոշումը և միջանցքի տրամադրման հարցում ընդունել ադրբեջանական նախապայմանները․ ՀՀ շուրջ օղակը շարունակվում է սեղմվել․ Տ․ Աբրահամյան
11:51 - 11 նոյեմբերի, 2021

Այս շրջափուլում Ադրբեջանը փորձելու է ստիպել Հայաստանին փոխելու իր դիրքորոշումը և միջանցքի տրամադրման հարցում ընդունել ադրբեջանական նախապայմանները․ ՀՀ շուրջ օղակը շարունակվում է սեղմվել․ Տ․ Աբրահամյան

Պաշտպանության նախարարությունը երեկ հերքեց Սև լճի հատվածում հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև ծեծկռտուքի ու հայ զինծառայողների շրջափակման մեջ հայտնվելու վերաբերյալ տեղեկությունները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Եթե սա մի կողմ դնենք ու որպես իրականություն ընդունենք, մյուս կողմից ակնհայտ է, որ ադրբեջանցիներն այս հատվածում որոշակի ակտիվություն են դրսևորում են, փորձում են ամրանալ։

Ադրբեջանի համար ռազմավարական առաջնահերթությունն այս փուլում Սյունիքն է, որի մատույցներում ամրանալու և կարևոր դիրքեր, բարձունքներ զբաղեցնելու համար մեծ ռեսուրսներ են դրվում։

ՀՀ-ից, ՌԴ-ից միջանցքի գաղափարը հերքող հայտարարությունները Ադրբեջանին ստիպում են մեծացնել ճնշումը։

Այս շրջափուլում Ադրբեջանը փորձելու է ստիպել Հայաստանին փոխելու իր դիրքորոշումը և միջանցքի տրամադրման հարցում ընդունել ադրբեջանական նախապայմանները։

Սա նշանակում է, որ ադրբեջանական ճնշումներն առաջին հերթին դրսևորվելու են սահմանագծին, իսկ դրա վտանգավորությունն առաջին հերթին կարող է արտահայտվել առաջնագծի խոցելի ուղղություններ ֆիքսելով և ձմեռային ամիսների առանձնահատկությունը հաշվի առնելով, նոր առաջխաղացում ապահովելու ձևով։

Նորմալ իշխանություն ունեցող երկրները, նման իրավիճակներում կլոունադայի փոխարեն լուրջ միջոցառումներ կիրականացնեին անվտանգության աստիճանի բարձրացման ուղղությամբ, իսկ Հայաստանի դեպքում իշխանության միակ անելիքը պետք է լինի առանց ցնցումների հեռացումը։

Դա բխում է և՛ երկրի, և՛ իրենց շահերից։

Հայաստանի շուրջ օղակը շարունակվում է սեղմվել»,-գրել է Տիգրան Աբրահամյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել