«Իմ քայլը» խմբակցության անդամների ելույթները ավելի արդարացում էին, քան հիմնավորում․ Էռնեստ Ավանեսով
13:22 - 22 դեկտեմբերի, 2021

«Իմ քայլը» խմբակցության անդամների ելույթները ավելի արդարացում էին, քան հիմնավորում․ Էռնեստ Ավանեսով

Երևանի ավագանու անդամ Էռնեստ Ավանեսովը այսօր՝ քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու հարցով գումարված արտահերթ նիստի ընթացքում նշեց, որ այս գործընթացը, որքանով ինքն է տեղեկացված, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության որոշումն է։

«Ես շատ կուզեի՝ վարչությունը որոշում կայացներ մի շարք օրենսդրական փոփոխությունների առումով՝ կապված համատիրությունների հետ, խնդիրները, որոնք ծառացած են այսօր մեր քաղաքացիների առջև, կապված նաև ապօրինի առևտուրը բացառելու առումով, ապօրինի շինարարությունը բացառելու առումով, բայց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը որոշել է, որ սա է ամենալուրջ խնդիրը և փորձում են քաղաքապետից՝ Հայկ Մարությանից, հրաժարվել»։

Ավանեսովն անդրադարձավ  նաև ավագանու արտահերթ նիստի ընթացքում հնչած ելույթներին․ «Ի դեպ՝ այստեղ շատ ելույթներ եղան նաև, գուցե հետագայում ավելի այլ բնույթի կլինեն, հիմնականում «Իմ քայլը» խմբակցության անդամների ելույթները արդարացում էին, քան հիմնավորում։ Խնդրում եմ, ոչ թե արդարացեք, արդեն բերել եք այդ նախագիծը, հիմնավորեք քաղաքացիների համար, որպեսզի մարդիկ հասկանան՝ ինչու եք դուք ուզում փոխել Հայկ Մարությանին պարոն Հրաչյա Սարգսյանով, որի հանդեպ նույնպես ունեմ դրական վերաբերմունք, ինչպես այստեղ ցանկացածի մասին»։

Նա նաև նշեց, որ «Իմ քայլը» խմբակցությունը շատ է շեղվել հեղափոխության արժեքներից։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել