Թուրքիան բաց և ակնհայտորեն հայտարարել է իր նախապայմանների մասին. Տիգրան Աբրահամյան |armenpress.am|
14:01 - 18 հունվարի, 2022

Թուրքիան բաց և ակնհայտորեն հայտարարել է իր նախապայմանների մասին. Տիգրան Աբրահամյան |armenpress.am|

armenpress.am: Թուրքիան բաց և ակնհայտորեն հայտարարել է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում իր նախապայմանների մասին։

Լրագրողների հետ ճեպազրույցում նման կարծիք հայտնեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

« Թուրքիան իր ավանդական նախապայմաններին ավելացրել է, այսպես կոչված, «զանգեզուրյան միջանցքը», որին հասնելու համար Թուրքիան և Ադրբեջանը քաղաքական, դիվանագիտական, ռազմական, քարոզչական հսկայական ներդրումներ են անում։ Եվ այս պարագայում, կրկնում եմ, նախապայմանների մասին Թուրքիան ամենատարբեր խողովակներով ներկայացրել է։ Եվ այս ժամանակահատվածում հանրությանը հավաստիացնել, թե իրականության մեջ կողմերը գտնվում են հավասար դիրքերում, և գործընթացը տեղի է ունենում առանց նախապայմանների, մեղմ ասած, որևէ ձևով չի համապատասխանում իրականությանը»,- ասաց Աբրահամյանը։

 Պատգամավորի խոսքով՝ եթե նույնիսկ որոշակի կարճ ժամանակով Թուրքիան բարեհաճ լինի, և ցույց տա, թե Հայաստանում կյանքը փոխվել է, իրականության մեջ դա շատ կարճաժամկետ արդյունք է ունենալու, որովհետև Թուրքիայի և Ադրբեջանի նպատակներում խնդիրը ոչ թե տնտեսական հարաբերությունները կառուցելն է, այլ` իրենց քաղաքական-ռազմավարական շահերին հասնելը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել