Ռուս-ուկրաինական հարցով հայտարարություն է ընդունվել․ ես կողմ չեմ քվեարկել. Մարիա Կարապետյան |factor.am|
13:14 - 22 փետրվարի, 2022

Ռուս-ուկրաինական հարցով հայտարարություն է ընդունվել․ ես կողմ չեմ քվեարկել. Մարիա Կարապետյան |factor.am|

factor.am: Երևանում անցկացվող «Եվրանեսթ» ԽՎ բյուրոյի երեկվա նիստում ընդունվել է բանաձև, որին «Եվրանեսթ»-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանը կողմ չի քվեարկել։ Այս տեղեկությունն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց Մարիա Կարապետյանը` հավելելով, որ ձեռնպահ է քվեարկել։

Հայաստանի պատվիրակության ղեկավարը, սակայն, հրաժարվեց խոսել բանաձևի բովանդակության մասին` առաջարկելով մի փոքր սպասել։

«Բյուրոյի նիստում ընդունվել է բանաձև, որին ես կողմ չեմ քվեարկել: Այսօր բյուրոյի երկրորդ նիստում բանաձևի բովանդակությունը նորից կքննարկվի, խմբագրման կենթարկվի բյուրոյի շահագրգիռ անդամների կողմից, որից հետո կհրապարակվի, կծանոթանաք»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել