Եթե Հայաստանը նույնպես լրջորեն է մոտենում Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հարցին, ապա պետք է ներկայացնի իր կոնկրետ առաջարկները․ Ադրբեջանի ԱԳՆ
19:18 - 15 մարտի, 2022

Եթե Հայաստանը նույնպես լրջորեն է մոտենում Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հարցին, ապա պետք է ներկայացնի իր կոնկրետ առաջարկները․ Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանի դիրքորոշումը Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում հստակ և հետևողական է: Այս մասին հայտնում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։

«Մենք կարիք չունենք կրկնելու այն դիրքորոշումը, որը բազմիցս հայտարարել ենք։

Հաշվի առնելով երկու երկրների հարաբերությունների կարգավորման և հակամարտությունից հետո տարածաշրջանում խաղաղության հաստատման կարևորությունը՝ Ադրբեջանը առաջարկներ է ներկայացրել այդ կապակցությամբ և պատրաստ է առաջ շարժվել այդ ուղղությամբ։

Եթե ​​Հայաստանը նույնպես լրջորեն է մոտենում հարցին, ապա պետք է ներկայացնի իր կոնկրետ առաջարկները և դրանով իսկ ցույց տա իր պատրաստակամությունը՝ սկսելու կոնկրետ և արդյունքի միտված բանակցություններ»,- ասված է հաղորդագրության մեջ։ 

Հիշեցնենք, որ ավելի վաղ Արարատ Միրզոյանը անդրադարձել էր խաղաղության պայմանագրի 5 սկզբունքներին, որոնք հայկական կողմին փոխանցել էր Ադրբեջանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել