Չինաստանը հայտարարել է, որ Ռուսաստանը G20-ի «կարևոր անդամ է»
16:36 - 23 մարտի, 2022

Չինաստանը հայտարարել է, որ Ռուսաստանը G20-ի «կարևոր անդամ է»

Չինաստանը հայտարարել է, որ Ռուսաստանը «Մեխ քսանյակի» (G20) «կարևոր անդամ է»։ Այս մասին հայտնում է «Reuters»-ը»։

Չինաստանի ԱԳՆ խոսնակ Վան Վենբինը հայտարարել է՝ G20-ը մի խումբ է, որը պետք է պատասխաններ գտնի կարևոր հարցերի, ինչպիսին է COVID-19 համաճարակից տնտեսական վերականգնումը։

«Ոչ մի անդամ իրավունք չունի այլ երկրի հեռացնելու: G20-ը պետք է իրական բազմակողմանիություն դրսևորի, ամրապնդի միասնությունն ու համագործակցությունը»,- ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ։

Այսօր «Reuters» գործակալությունն, իր աղբյուրներին հղումով, գրել էր, որ ԱՄՆ-ն և նրա արևմտյան դաշնակիցները քննարկում են այն հարցը, թե արդյոք Ռուսաստանը պետք է շարունակի անդամակցել «Մեծ քսանյակ»-ին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել