Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հոբելյանական գագաթնաժողովը կանցկացվի Մոսկվայում մայիսի 16-ին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Մայիսի 16-ին ՀԱՊԿ 30-ամյակի կապակցությամբ գագաթնաժողով կանցկացվի Մոսկվայում՝ անդամ երկրների մասնակցությամբ։ Դա լինելու է և առաջնորդների հանդիպում, և նրանց առանձին շփումներ՝ աշխատանքային նախաճաշի շրջանակում», - ասել է նա։
Այս միջոցառման արդյունքների վերաբերյալ լրատվամիջոցների համար հայտարարություններ կանեն ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն ու կազմակերպությունում այս տարի նախագահող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Գագաթնաժողովի շրջանակում ակնկալվում է ՌԴ և Բելառուսի նախագահների երկկողմ հանդիպումը։
Հիշեցնենք՝ ՀԱՊԿ-ի անդամ երկրներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը։
Նորա Վանյան
comment.count (0)