«Զանգեզուրի միջանցքի» տրամաբանությունն ընդունելի չէ, ՀՀ-ն հրաժարվում է նման հարց քննարկել. Աղաջանյան

 |armenpress.am|
13:34 - 26 հուլիսի, 2022

«Զանգեզուրի միջանցքի» տրամաբանությունն ընդունելի չէ, ՀՀ-ն հրաժարվում է նման հարց քննարկել. Աղաջանյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանն ի սկզբանե հրաժարվել է և հրաժարվում է «Զանգեզուրի միջանցքի» հարց քննարկել, նման տրամաբանությունը որևէ կերպ ընդունելի չէ: Այս մասին խորհրդարանում ասուլիսի ընթացքում վերահաստատեց ՀՀ ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը խորհրդարանում ասուլիսում:

«Հայաստանի կողմից բազմիցս նշվել է, որ Զանգեզուրի միջանցքի տրամաբանությունը որևէ կերպ ընդունելի չէ Հայաստանի համար»,-ասաց Աղաջանյանը:

Նա հիշեցրեց, որ, երբ ՀՀ վարչապետի, Ադրբեջանի նախագահի և ԵԽ նախագահի վերջին հանդիպմանը հետևել է Ալիևի համապատասխան հայտարարությունը՝ այդ թվում նաև «Զանգեզուրի միջանցքը» հիշատակելով, ԵԽ նախագահի գրասենյակը հերքող հայտարարությամբ է հանդես եկել, որ նման բան չի քննարկվել:

«Այս գործելաոճը նոր չէ: Ադրբեջանը մշտապես առանձնացել է նմանատիպ գործելակերպով: Սա առանձնապես չի օգնում կամ խրախուսում կառուցողական քննարկումներին: Բայց, ցավոք, մեր հարևաններն առանձնանում են նմանատիպ ոչ պատշաճ, պայմանավորվածությունները չպահող գործելակերպով: Հայաստանի դիրքորոշումն այս հարցում չի փոխվել: Հայաստանը հրաժարվում է նման հարց քննարկել, հրաժարվել է ի սկզբանե»,- շեշտեց պատգամավորը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել