Հոկտեմբերի 3-ին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպման ընթացքում դեսպան Թրեյսին ընդգծեց ԱՄՆ շարունակական ներգրավվածությունը տարածաշրջանում տևական խաղաղություն հաստատելու հարցում։
Դեսպանը նշեց, որ ուժի կիրառումն անընդունելի ճանապարհ է և մատնանշեց, որ Ադրբեջանի զորքերը պետք է վերադառնան իրենց նախնական դիրքեր։
Հիշեցնենք, որ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը նույնպես հաղորդագրություն էր տարածել հանդիպման մասին։ Ըստ հաղորդագրության՝ փոխվարչապետը ներկայացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական վերջին լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը և շնորհակալություն հայտնել ԱՄՆ իշխանությունների հասցեական հայտարարությունների համար:
comment.count (0)