ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները արտահերթ բանակցություններ են անցկացրել չորեքշաբթի օրը՝ քննարկելու Լեհաստան ընկած հրթիռի թեման։ Այս մասին գրում է Reuters-ը։
«Մեր և մեր դաշնակիցների ունեցած տեղեկության համաձայն՝ դա Սովետական Միությունում ստեղծված C-300 հրթիռ էր, հին հրթիռ էր, և որևէ վկայություն չկա, որ այն ուղարկվել է ռուսական կողմից»,- այս մասին ասել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան՝ հավելելով, որ «շատ մեծ է հավանականությունը, որ այն արձակել է Ուկրաինայի ՀՕՊ-ը»։
Նշենք, որ հին C-300 հրթիռներ օգտագործել էին և՛ Ռուսաստանը, և՛ Ուկրաինան։
Այնուամենայնիվ, ՆԱՏՕ-ի ղեկավարը ասել է, որ ոչ թե Ուկրաինան, այլ ՌԴ-ն է շարունակում մեղավոր մնալ պատերազմ սկսելով փետրվարյան ներխուժումով և երեքշաբթի օրը՝ նոյեմբերի 15-ին, մեծաքանակ հրթիռների արձակումով, ինչն էլ հանգեցրել է Ուկրաինայի պաշտպանությանը։
«Սա Ուկրաինայի մեղքը չէ։ Ռուսաստանն է կրում հիմնական պատասխանատվությունը՝ շարունակելով իր ապօրինի պատերազմը Ուկրաինայի դեմ»,- լրագրողների հետ զրույցում ասել է Յենս Ստոլտենբերգը։
Ստոլտենբերգը նաև նշել է, որ հավանական է, որ հրթիռը պատկանած լինի Ուկրաինայի օդուժին։
comment.count (0)