Մենք հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը դիտարկում ենք անջատ գործընթացներ. ԱԽ քարտուղար
 |news.am|
16:22 - 08 դեկտեմբերի, 2022

Մենք հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը դիտարկում ենք անջատ գործընթացներ. ԱԽ քարտուղար |news.am|

news.am: Հայաստանի մոտեցումը շարունակում է մնալ այն, որ հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը անջատ գործընթացներ են, մենք դրանք երբեք միասնական չենք դիտարկել եւ չենք դիտարկելու: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Երկու հարաբերությունների կարգավորումն էլ շատ բարդ գործընթաց են: Դրանք իրար փոխկապակցելը ավելի է դժվարացնում առաջընթացի գրանցումը: Ինչքան դրանք ավելի տարանջատված մնան, այնքան ավելի մեծ հնարավորություն կա առաջ շարժվելու»,- ասաց նա:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել