«ՀՀ-ն ԼՂ անվտանգության երաշխավորն է, ՌԴ-ն՝ ՀՀ անվտանգության երաշխավորը»․ Փաշինյանը՝ ՀՀ-ի՝  Արցախի անվտանգության երաշխավոր լինելու մասին
13:23 - 10 հունվարի, 2023

«ՀՀ-ն ԼՂ անվտանգության երաշխավորն է, ՌԴ-ն՝ ՀՀ անվտանգության երաշխավորը»․ Փաշինյանը՝ ՀՀ-ի՝ Արցախի անվտանգության երաշխավոր լինելու մասին

Բանակցությունների ընթացքում ԼՂ ճակատագիրը, ԼՂ ժողովրդի ճակատագիրը որոշելու հավակնություն չենք ցուցաբերում, դեռ 2018-ին եմ ասել, որ դա սխալ բանաձև է։ Այդ ճակատագրի հարցում որոշիչ դեր պետք է ունենալ ԼՂ ժողովուրդը»։ Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի ժամանակ՝ անդրադառնալով լրագրողներից մեկի հետևյալ հարցին․ «Կառավարության գործող ծրագրում ամրագրված է, որ ՀՀ-ն Արցախի անվտանգության երաշխավորն է, գրված է նաև, որ ՌԴ խաղաղապահ ուժերի ներկայությունը այդ անվտանգության կարևոր պայմաններից մեկն է։ Կառավարությունը, Նիկոլ Փաշինյկանը անվտանգության երաշխավորի դերո՞ւմ է գնում բանակցելու Ադրբեջանի իշխանությունների հետ»։

Պատասխանի մի մասի վերաբերյալ լրագրողի դիտարկմանը, որ ինքը՝ Փաշինյանն է բանակցում, ՀՀ վարչապետը հիշեցրեց, որ իրենք բանակցում են նաև ԼՂ-Ադրբեջան ուղիղ բանակցությունների շուրջ։

Անդրադառնալով ՀՀ-ի՝ Արցախի անվտանգության երաշխավոր լինելուն՝ Փաշինյանը հիշեցրեց, որ ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարները ստորագրել են ռուս խաղաղապահների մանդատը, նա ասաց, որ սրանով էլ է Հայաստանը անվտանգության երաշխավորի իր դերը կատարում

«Եթե գնանք ավելի առաջ․ Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորն է։ Այսպես մի սիլոգիզմ փորձենք ձևավորել․ Հայաստանի Հանրապետության անվտանգության երաշխավորը Ռուսաստանի Դաշնությունն է։ Ես արդեն ասացի, որ մենք էս բանաձևով ենք առաջնորդվել։

ՀՀ-ն այս տրամաբանությունը եթե իր անվտանգությունը կարողանար ապահովել, մեր անվտանգության հիմքում չէր լինի այն, որ ՌԴ-ն է ՀՀ անվտանգության երաշխավորը»,- հավելեց Փաշինյանը։

Նա նաշեց, որ պետք է նայել, թե որքան են բոլորի համար ընդունելի բանաձևերն արտացոլում իրականությունը․ «Մեր հիմնական խնդիրն այն է, որ մեր խոսոիւյթներն ու մեր նպատակները շատ հաճախ իրականության հետ կամ կապ չունեն, կամ թույլ է էդ կապը։ Եվ սա բերում է ճգնաժամերի։

Փաշինյանի խոսքով՝ իրենց խնդիրն այն է, որ իրականության նոր դիտանկյուն ունենան ու էդտեղից ստուգեն, ռեֆլեքսիայի ենթարկեն ընկալումները, և որքան են դրան իրական․ «Պատրաստ ենք նաև քննարկելու մեղադրանքները»։

Խոսելով պատերազմի մեջ իր մեղավորության մասին՝ ՀՀ վարչապետը նշեց, թե որը պետք է լիներ գործողությունը պատերազմից խուսափելու համար։ Նրա խոսքով՝ ճիշտ ձևակերպումը այն է, որ շրջանները պետք է հանձնվեին, ու ՀՀ-ի կողմից ընդունվեր ԼՂ կարգավիճակի անորոշությունը, և նրա՝ որպես Ադրբեջանի մաս դե ֆակտո ընդունելը և ԼՂ-ից հեռացած ադրբեջանցիների վերադառնալու ու ԼՂ կառավարմանը մասնակցելու հնարավորություն տալը․ «Հիմա հետահայաց կարելի է ասել, որ նա գուցե ավելի լավ կլիներ, քան էն, ինչ մենք այսօր ունենք։ Բայց էն ժամանակ, ով ում կհամոզեր, որ դա մի ճանապարհ է, որով կարելի է գնալ։ Մի պայմաններում, որ մենք գիտեինք, որ ունենք ուժեղ բանակ, որ մենք ունենք հուսալի դաշնակիցներ, երբ պաշտոնական զեկույցներ էին դրված սեղանին, որ մենք ի վիճակի ենք ոչ մի քայլ հետ տրամաբանությամբ գործել։ Չեմ ուզում ոչ մի հնարավոր մեղադրանք շեղել»։

Փաշինյանի խոսքով՝ նույնիսկ ռենտգենի մակարդակը չի բավարարի հարցը ամբողջությամբ հասկանալու համար, ըստ նրա՝ սա ԴՆԹ մակարդակի խնդիր է․ «Պետք է հասկանալ, որ հայրենասիրության մեր մոդելը սովետական է՝ հայկական հայրենասիրության սովետական մոդել, որը խորքում լուրջ հակասություններ ունի Հայաստանի պետության ու պետականության հետ»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել