Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Սեյրան Օհանյանի և Արմեն Չարչյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Այս մասին ասել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը։
Ինչպես արդեն հայտնել էինք, Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել։
Սեյրան Օհանյանը մեղադրվում է այն բանում, որ oգտագործելով պաշտոնեական դիրքը՝ առանձնապես խոշոր չափերով վատնում է կատարել (2 դրվագ), ինչպես նաեւ անձնական այլ շահագրգռվածությունից եւ խմբային շահերից ելնելով` իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ է օգտագործել, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ (2 դրվագ)։
Արմեն Չարչյանը մեղադրվում է հանրությանը հայտնի «Հաց բերողի»` Արթուր Սարգսյանի գործով կեղծ բժշկական եզրակացություն տալու մեջ։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովը անցած շաբաթ համաձայնություն տվեց ԱԺ ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանի և Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու վերաբերյալ միջնորդագրերին։
comment.count (0)