Հորդանան

Բաքուն անուղղակիորեն հաստատեց՝ իր ճնշման արդյունքում է հետ կանչվել Արցախի մասին ֆիլմն «Օսկար»-ի մրցանակաբաշխությունից |azatutyun.am|

Բաքուն անուղղակիորեն հաստատեց՝ իր ճնշման արդյունքում է հետ կանչվել Արցախի մասին ֆիլմն «Օսկար»-ի մրցանակաբաշխությունից |azatutyun.am|

azatutyun.am: Բաքուն անուղղակի կերպով հաստատում է՝ իր ճնշման արդյունքում է Հորդանանը հետ կանչել Արցախի մասին պատմող հայ ռեժիսորի ֆիլմը «Օսկար»-ի 97-րդ մրցանակաբաշխությունից։ Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն հայտարարել է, որ Հորդանանի կողմից «Օսկար»-ի «Լավագույն միջազգային ֆիլմ» անվանակարգում ներկայացրած ժապավենի բովանդակությունը «հակասում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը»։ «Ֆիլմն ի վերջո չի ներկայացվել «Օսկար»-ի մրցանակաբաշխությանը, և դրա ցուցադրությունը Հորդանանում դադարեցվել է։ Մենք ողջունում ենք հորդանանյան կողմի այդ որոշումը»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը։ Ռեժիսոր Սարին Հայրապետյանի «Իմ քաղցր երկիրը» վավերագրական ֆիլմը պատմում է Արցախի և արցախցիների մասին։ Ֆիլմի գլխավոր հերոսը 11-ամյա Վրեժն է, որը երազում է ատամնաբույժ դառնալ Արցախում գտնվող իր գյուղում։ Երբ պատերազմը կրկին բռնկվում է, Վրեժն ընտանիքի հետ փախչում է, իսկ պատերազմի ավարտից հետո կրկին վերադառնում, բայց արդեն ավերված հայրենիք։ Վրեժին բաժին են հասնում նոր փորձություններ, նա ստիպված է լինում պատրաստվել նոր ռազմական գործողությունների, պայքարել ծանր տրավմաների դեմ: Ավելի վաղ հայտնել էինք, որ Հորդանանը հետ է կանչել հորդանանահայ կինովավերագրող Սարին Հայրապետյանի «Տունս քաղցր ա» վավերագրական ֆիլմը, որն այդ երկրի կինոհանձնաժողովն ընտրել էր «Օսկար»-ի 97-րդ մրցանակաբաշխության «Լավագույն միջազգային ֆիլմ» անվանակարգում ներկայացնելու համար: Ըստ Deadline-ի՝ Ադրբեջանի ճնշման տակ է Հորդանանը հետ կանչել ֆիլմը։
12:59 - 10 նոյեմբերի, 2024
Հորդանանը հետ է կանչել «Օսկարի» ներկայացրած 11-ամյա արցախցի Վրեժի մասին պատմող ֆիլմը |tert.am|

Հորդանանը հետ է կանչել «Օսկարի» ներկայացրած 11-ամյա արցախցի Վրեժի մասին պատմող ֆիլմը |tert.am|

tert.am: Հորդանանը հետ է կանչել հորդանանահայ կինովավերագրող Սարին Հայրապետյանի «Տունս քաղցր ա» վավերագրական ֆիլմը, որն այդ երկրի կինոհանձնաժողովն ընտրել էր «Օսկար»-ի 97-րդ մրցանակաբաշխության «Լավագույն միջազգային ֆիլմ» անվանակարգում ներկայացնելու համար: Deadline-ին հայտնի է դարձել, որ Ադրբեջանի ճնշման տակ է Հորդանանը հետ կանչել ֆիլմը։ Կայքի հաղորդմամբ, Ադրբեջանի կառավարությունը գրել է Հորդանանի արտաքին գործերի նախարարությանը՝ խնդրելով վերանայել ֆիլմի ընտրությունը։ Նապարարությունն էլ իր հերթին ճնշում է գործադրել Հորդանանի թագավորական կինոհանձնաժողովի վրա՝ ֆիլմը հետ կանչելու համար: Ռեժիսոր Սարին Հայրապետյանը և պրոդյուսեր Ազզա Հուրանին Deadline-ին ասել են. «Սա շատ կործանարար նորություն է մեր թիմի համար, որ արգելվել, հետևաբար լռեցրել են երեխային պատմելու իր  պատմությունը իր տան և ընտանիքի հանդեպ սիրո մասին: Որպես վավերագրական ֆիլմերի հեղինակներ, այս գրաքննությունը ստիպում է մեզ էլ ավելի ակտիվ կիսվել  «Տունս քաղցր ա» ֆիլմի գլխավոր հերոս Վրեժի պատմությունով, որն արտացոլում է այսօր ամբողջ աշխարհում անթիվ երեխաների փորձությունները, ովքեր արժանի են երազել ազատորեն՝ առանց պատերազմի և հակամարտության սպառնալիքի»: Ակադեմիայից ասել են կինոգործիչներին, որ նրանք կարող են ներկայացնել «Տունս քաղցր ա» ֆիլմը դիտարկմանը՝ որպես լավագույն վավերագրական ֆիլմ, եթե նրանք հետևեն որակավորման ստանդարտ ընթացակարգերին: Ֆիլմի ստեղծող թիմը պայքարել է ԱՄՆ-ում որակավորման փուլ կազմակերպելու համար։ Շարունակությունը՝ tert.am-ում
12:12 - 09 նոյեմբերի, 2024
Իրանի կողմից Իսրայելի ուղղությամբ արձակած հրթիռների բեկորներն ընկել են Հորդանանում, կան վիրավորներ
 |tert.am|

Իրանի կողմից Իսրայելի ուղղությամբ արձակած հրթիռների բեկորներն ընկել են Հորդանանում, կան վիրավորներ |tert.am|

tert.am: Հոկտեմբերի 1-ին Իրանի կողմից Իսրայելի վրա արձակված հրթիռների բեկորներն ընկել են Հորդանանի տարածքում, երեք մարդ վիրավորվել է, ասել է երկրի կապի նախարար և կառավարության խոսնակ Մուհամմեդ ալ Մոմանին։ Այս մասին հայտնում է kommersant.ru-ն:«Հրթիռների որոշ մասեր ընկել են Հորդանանի տարբեր շրջաններում։ Զոհեր չկան, սակայն երեք վիրավոր կա։ Նրանց վնասվածքներն աննշան են», - ասել է նախարարը: Նա նաև նշել է, որ նյութական վնասներ ևս կան, սակայն առայժմ իշխանությունները չեն կարող վնասի գնահատական տալ։Մեկնաբանելով Իսրայելի վրա Իրանի հրթիռային հարձակումը՝ Մուհամմեդ ալ Մոմանին նշել է, որ Հորդանանը «երբեք հակամարտության թատերաբեմ չի դառնա կողմերից որևէ մեկի համար»։ Նա ընդգծել է, որ իշխանությունների գլխավոր խնդիրն է պաշտպանել Հորդանանն ու նրա քաղաքացիներին։Իրանը հոկտեմբերի 1-ի երեկոյան հրթիռակոծել է Իսրայելը: Ընդհանուր առմամբ, ավելի քան 180 հրթիռ է արձակվել Իսրայելի տարածք։ 
09:48 - 02 հոկտեմբերի, 2024
ԱՄՆ-ն և Հորդանանն իրենց քաղաքացիներին կոչ են անում շտապ լքել Լիբանանը
 |hetq.am|

ԱՄՆ-ն և Հորդանանն իրենց քաղաքացիներին կոչ են անում շտապ լքել Լիբանանը |hetq.am|

hetq.am: ԱՄՆ պետքարտուղարությունը և Հորդանանի արտաքին գործերի նախարարությունը կոչ են արել իրենց քաղաքացիներին շտապ լքել Լիբանանի տարածքը՝ տարածաշրջանում Իսրայելի և լիբանանյան Հեզբոլահ շարժման միջև հարաբերությունների հերթական սրման ֆոնին: Համապատասխան հաղորդագրությունները հայտնվել են շաբաթ օրը՝ սեպտեմբերի 21-ին, դիվանագիտական գերատեսչությունների կայքէջերում։  Պետքարտուղարությունում մատնանշել են Իսրայելի և Հեզբոլահի միջև հակամարտության անկանխատեսելի բնույթը ու ամերիկյան անձնագիր ունեցողներին կոչ արել այդ պատճառով «հեռանալ Լիբանանից, քանի դեռ պահպանվում է կոմերցիոն չվերթներից օգտվելու հնարավորությունը»։ Հորդանանի ԱԳՆ-ն, իր հերթին, համաքաղաքացիներին խստորեն խորհուրդ է տվել զերծ մնալ Լիբանան այցելելուց, իսկ այնտեղ բնակվողներին կամ գտնվողներին «որքան հնարավոր է շուտ լքել լիբանանյան տարածքը»: Իր կոչը Ամմանը կապել է նաև լիբանանա-իսրայելական սահմանին լարվածության հետ:
18:11 - 22 սեպտեմբերի, 2024
ՀՀ ԱԳ նախարարը հերախոսազրույց է ունեցել Հորդանանի Հաշիմյան Թագավորության փոխվարչապետի հետ․ ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳ նախարարը հերախոսազրույց է ունեցել Հորդանանի Հաշիմյան Թագավորության փոխվարչապետի հետ․ ՀՀ ԱԳՆ

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Հորդանանի Հաշիմյան Թագավորության փոխվարչապետ, արտաքին գործերի և սփյուռքի նախարար Այման ալ Սաֆադի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ։ Այս մասին նշված է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ․ «Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային հարցեր։ Հորդանանի փոխվարչապետը ողջունել է Հայաստանի կողմից Պաղեստինի պետության ճանաչումը՝ որպես միջազգային իրավունքի նորմերին և տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատման ջանքերին համահունչ քայլ։  ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է այս հարցում ՀՀ սկզբունքային մոտեցումը, որը մինչ այս էլ դրսևորվել էր միջազգային հարթակներում ՀՀ քվեարկություններում՝ ի պաշտպանություն «երկու պետություն» սկզբունքի և երկու ժողովուրդների օրինական ձգտումների: Արարատ Միրզոյանը և Այման ալ Սաֆադին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում ու Հարավային Կովկասում վերջին զարգացումների շուրջ և անդրադարձ կատարել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի», - նշված է հայտարարությունում։
12:59 - 22 հունիսի, 2024
Վահան Կոստանյանը և հորդանանյան պատվիրակությունը մտահոգություն են հայտնել «Կովերի պարտեզի» շուրջ ստեղծված լարված իրավիճակի առնչությամբ

Վահան Կոստանյանը և հորդանանյան պատվիրակությունը մտահոգություն են հայտնել «Կովերի պարտեզի» շուրջ ստեղծված լարված իրավիճակի առնչությամբ

Երևանում մայիսի 15-ին տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Հորդանանի Հաշիմյան Թագավորության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև: Հայկական կողմից այն վարում էր արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, իսկ հորդանանյան կողմից՝ արտաքին գործերի և սփյուռքի նախարարության գլխավոր քարտուղար Մաջիդ ալ-Կատարնեն: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:   Կողմերը գոհունակությամբ ընդգծել են Հայաստանի և Հորդանանի միջև երկկողմ քաղաքական հարաբերությունների ներկա բարձր մակարդակը՝ երկուստեք կարևորելով բարձրաստիճան այցելությունները և զանազան միջազգային հարթակներում պարբերական հանդիպումները։   Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկու երկրների միջև առևտրատնտեսական, ՏՏ և էլեկտրոնային կառավարման բնագավառներում, զբոսաշրջության, գիտության ու կրթության, մշակույթի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարների, ինչպես նաև՝ միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության խորացման վերաբերյալ:   Կողմերն իրենց մտահոգությունն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում՝ «Կովերի պարտեզ» տարածքի շուրջ ստեղծված լարված իրավիճակի առնչությամբ՝ դեմ արտահայտվելով ցանկացած գործողության, որը կհանգեցնի Հին քաղաքի Status Quo-ի փոփոխությանը:   Նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հորդանանյան պատվիրակությանը ներկայացրել է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու հարցում ՀՀ կառավարության կողմից գործադրվող ջանքերը, վերջերս այդ նպատակով մշակած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ շեշտը դնելով հաղորդակցման կապուղիների վերաբացման հիմքում դրված ինքնիշխանության, ազգային իրավազորության, փոխադարձության և հավասարության առանցքային սկզբունքների վրա:   Նա շնորհակալություն է հայտնել իր գործընկերոջը 1991 թ. Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցում ձեռք բերված պայմանավորվածության վերաբերյալ Հորդանանի արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հաղորդագրության առնչությամբ:   Հորդանանյան կողմն իր հերթին ներկայացրել է Մերձավոր և Միջին Արևելքի տարածաշրջանում անվտանգային հարցերը, մասնավորապես՝ Գազայում պատերազմի, Սիրիայի ճգնաժամի և դրանց հետ առնչվող մի շարք հիմնախնդիրների վերաբերյալ պաշտոնական Ամմանի տեսլականը:
21:25 - 16 մայիսի, 2024
Հայաստանի և Հորդանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ

Հայաստանի և Հորդանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ

Փետրվարի 18-ին Մյունխենի անվտագային համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Հորդանանի Հաշիմյան Թագավորության փոխվարչապետ, արտաքին գործերի և սփյուռքի նախարար Այման ալ Սաֆադիի հետ: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել բարձր մակարդակի քաղաքական երկխոսության ակտիվացմանը, փոխայցելություններին, երկու երկրների միջև տարբեր ոլորտներում ինտենսիվ համագործակցության հետագա ընդլայնմանը։ Գոհունակությամբ արձանագրվել են մասնավորապես կրթության ոլորտում փոխանակումները և առկա լրացուցիչ հնարավորությունները։ Հայաստանի և Հորդանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ։ Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում ՀՀ մոտեցումներն առանցքային հարցերի շուրջ։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Երուսաղեմում հայկական թաղամասի շուրջ ստեղծված իրավիճակին։ 
16:27 - 18 փետրվարի, 2024
Իրաքի «Հեզբոլլահ»-ը «պատրաստ է պատասխանել», եթե ԱՄՆ-ն վրեժ լուծի Հորդանանում հարձակման համար
 |armenpress.am|

Իրաքի «Հեզբոլլահ»-ը «պատրաստ է պատասխանել», եթե ԱՄՆ-ն վրեժ լուծի Հորդանանում հարձակման համար |armenpress.am|

armenpress.am: Իրաքի «Քաթաիբ Հեզբոլլահ» խմբավորումը պատրաստ է «մեծ հեռահարության չհայտարարված զենքով» պատասխան հարված հասցնել ցանկացած ժամանակ և վայրում, եթե ԱՄՆ-ն փորձի վրեժ լուծել Հորդանանի ռազմակայանում իր երեք զինծառայողների զոհվելու համար։ Աս մասին Newsweek-ին հայտնել է խմբավորման ներկայացուցիչը: «Քաթաիբ Հեզբոլլահ»-ը հաստատում է, որ պատրաստ է պատասխան տալ ցանկացած ժամանակ և ցանկացած վայրում... Խմբավորումն ունի մեծ հեռահարության չհայտարարված զենք, և մենք կարող ենք հարված հասցնել Մերձավոր Արևելքում ցանկացած ռազմակայանի», - ասել է խմբավորման ներկայացուցիչը։ Ավելի վաղ Վաշինգտոնը խոստացել էր պատասխանել հունվարի 28-ին Հորդանանի և Սիրիայի սահմանին գտնվող իր ռազմակայանի վրա անօդաչու թռչող սարքի կիրառմամբ գրոհին, որի հետևանքով զոհվել է 3, վիրավորվել՝ ավելի քան 40 ամերիկացի զինծառայող: Հունվարի 31-ին ԱՄՆ-ն հայտնել էր, որ Հորդանանում իր ռազմակայանի վրա գրոհի հետևում կանգնած է «Իրաքի իսլամական դիմադրություն» «հովանոցային» կազմակերպությունը, որի մեջ, ի թիվս այլոց, մտնում է իրանամետ «Քաթաիբ Հեզբոլլահ» խմբավորումը: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ այդ գործողությունները կարող են լինել «բազմամակարդակ, տեղի ունենալ փուլ առ փուլ և լինել շարունակական»:
13:32 - 01 փետրվարի, 2024
Ստոլտենբերգն Իրանին մեղադրել է տարածաշրջանի ապակայունացման մեջ |shantnews.am|

Ստոլտենբերգն Իրանին մեղադրել է տարածաշրջանի ապակայունացման մեջ |shantnews.am|

shantnews.am: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, մեկնաբանելով Հորդանանի և Սիրիայի հետ սահմանին ամերիկյան ռազմաբազայի վրա հարձակումը, ասել է, որ Իրանը «կապակայունացնի տարածաշրջանը»։ «Իրանը շարունակում է ապակայունացնել տարածաշրջանը, պատասխանատու է Կարմիր ծովում նավերի վրա հարձակվող ահաբեկիչներին աջակցելու համար: Իրանի վարքագիծը ցույց է տալիս, թե ինչպիսին է աշխարհն առանց կանոնների. անկանխատեսելի և վտանգավոր»,- ասել է նա: ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը կիրակի երեկոյան հայտնել է, որ կիրակի օրը Սիրիա-Հորդանան սահմանին գտնվող ամերիկյան ռազմաբազայի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով զոհվել է երեք ամերիկացի զինվոր և վիրավորվել 25-ը: Ազգային անվտանգության խորհրդի Ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին ասել է, որ Միացյալ Նահանգները, անշուշտ, կպատասխանի Մերձավոր Արևելքում իր բանակի դեմ հարձակմանը և կընտրի դրա ժամանակն ու մեթոդը: The Wall Street Journal-ը, վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին, հայտնում է, որ ԱՄՆ զինվորականները չեն կարողացել կանխել հարձակումը Մերձավոր Արևելքում գտնվող բազայի վրա, քանի որ շփոթել են թշնամու անօդաչու թռչող սարքը սեփական անօդաչու թռչող սարքի հետ: Հրատարակության տվյալներով՝ հակառակորդի անօդաչու թռչող սարքը մոտենում էր բազային ամերիկյան անօդաչու թռչող սարքի վերադարձի հետ միաժամանակ։ Հրատարակությունը գրում է, որ միջադեպի լույսի ներքո ԱՄՆ-ը դիտարկում է Իրաքում, Սիրիայում և Իրանում «գրոհայիններին» հարվածելու հնարավորությունը, թեև պաշտոնյաները խոստովանում են, որ Իրանի տարածքի վրա հարձակումները քիչ հավանական են թվում։ Պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման սկզբից ի վեր Իրաքում միջազգային կոալիցիան ղեկավարող ԱՄՆ բազաները, ինչպես նաև Սիրիայում ամերիկյան զորքերը պարբերաբար ենթարկվում են հարձակումների, ինչի պատասխանատվությունը ստանձնում են Իրաքում գործող զինված շիա խմբավորումները։
09:26 - 30 հունվարի, 2024
Մենք կպատասխանենք ԱՄՆ ռազմակայանի դեմ գրոհին այն տեղում եւ այն ժամանակ, որը մենք կընտրենք. Պենտագոն
 |news.am|

Մենք կպատասխանենք ԱՄՆ ռազմակայանի դեմ գրոհին այն տեղում եւ այն ժամանակ, որը մենք կընտրենք. Պենտագոն |news.am|

news.am: Պենտագոնի ղեկավար Օսթին Լլոյդը հայտնել է, որ Հորդանանում ԱՄՆ ռազմակայանի դեմ գրոհն անպատասխան չի մնա։ «Ես վրդովված ու խորապես վշտացած եմ մեր երեք ամերիկացի զինծառայողների զոհվելու եւ այլ զինվորականների վիրավորվելու առիթով անցած գիշեր ԱՄՆ եւ կոալիցիայի ուժերի դեմ տեղի ունեցած հարձակման ժամանակ, որոնք տեղակայված են Հորդանանի հյուսիս-արեւելքում, սիրիական սահմանին մոտ՝ ԻԼԻՊ վերջնական ոչնչացման նպատակով»,- նշվել է Պենտագոնի ղեկավարի հայտարարությունում, տեղեկացրել է գերատեսչության մամուլի ծառայությունը։ Նա ընդգծել է, որ Մերձավոր Արեւելքում ԱՄՆ ուժերի դեմ այդ եւ այլ գրոհների պատասխանատվությունը կրում են Իրանի կողմից աջակցվող խմբավորումները։ «Եվ մենք կպատասխանենք դրանց այն տեղում եւ այն ժամանակ, որը մենք ինքներս կընտրենք։ Նախագահը եւ ես չենք հանդուրժի հարձակումներն ամերիկյան զորքերի դեմ, եւ մենք կձեռնարկենք բոլոր անհրաժեշտ միջոցները Միացյալ Նահանգների, մեր զորքերի եւ մեր շահերի պաշտպանության համար»,- ավելացրել է Օսթինը։
12:49 - 29 հունվարի, 2024
Գազայի հատվածում հիվանդանոցին հասցված հարվածից հետո Հորդանանը չեղարկել է Բայդենի հետ նախատեսված քառակողմ հանդիպումը |azatutyun.am|

Գազայի հատվածում հիվանդանոցին հասցված հարվածից հետո Հորդանանը չեղարկել է Բայդենի հետ նախատեսված քառակողմ հանդիպումը |azatutyun.am|

azatutyun.am: Գազայի հատվածում հիվանդանոցին հասցված հարվածից հետո, Հորդանանը չեղարկել է այսօր նախատեսված քառակողմ հանդիպումը Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի մասնակցությամբ: Այդ մասին հաղորդել է «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը՝ վկայակոչելով երկրի արտգործնախարար Այման Աս-Սաֆադիին: Ավելի վաղ հանդիպմանը մասնակցելուց հրաժարվել է Պաղեստինյան ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասը, The Times of Israel-ի աղբյուրի փոխանցմամբ՝ ի նշան հիվանդանոցի ռմբակոծման դեմ բողոքի: Բացի Բայդենից և Աբասից՝ գագաթնաժողովին մասնակցելու էին նաև Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին և Հորդանանի թագավոր Աբդալա երկրորդը: Սպիտակ տունը հաստատել է Բայդենի Հորդանան այցի չեղարկումը: Միացյալ Նահանգների նախագահն արդեն ուղևորվել է Մերձավոր Արևելք: Այսօր նա նախատեսում է Իսրայելում հանդիպել վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ և ցույց տալ Վաշինգտոնի աջակցությունը Թել Ավիվին «Համաս»-ի հարձակումից հետո:
10:18 - 18 հոկտեմբերի, 2023
Հորդանանը ԵՄ երկրների հետ կքննարկի Իսրայելում ռազմական գործողությունները դադարեցնելու հարցը |armenpress.am|

Հորդանանը ԵՄ երկրների հետ կքննարկի Իսրայելում ռազմական գործողությունները դադարեցնելու հարցը |armenpress.am|

armenpress.am: Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդը մեկնելու է եվրոպական շրջագայության՝ Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունները դադարեցնելու համար ԵՄ առաջնորդների աջակցությունը ստանալու։ Այդ մասին հայտնել է թագավորության արտաքին գործերի նախարար Այման աս-Սաֆադին: Միապետը դեէսկալացիայի մասին բանակցություններ է վարել ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ տարածաշրջանային և արևմտյան առաջնորդների հետ ինտենսիվ շփումներից հետո՝ տարածաշրջանն ավելի լայն պատերազմի մեջ չներքաշելու ակնկալիքով: Աս-Սաֆադին ընդգծել է, որ պաղեստինցիներին նոր տեղահանումներ պարտադրելու իսրայելական ցանկացած գործողություն տարածաշրջանը կմղի դեպի ավելի լայն տարածաշրջանային հակամարտության անդունդ: «Ռազմական գործողությունները սպանում, նաև՝ ստիպում են պաղեստինցիներին լքել իրենց տները: Դա չի ապահովի անվտանգություն և չի հանգեցնի խաղաղության», - հավելել է Աս-Սաֆադին: Բացի այդ, Հորդանանի արտաքին գործերի նախարարության ղեկավարն ասել է, որ Իսրայելի կողմից Գազայի հատված մարդասիրական օգնության մատակարարումների արգելափակումը և ռազմական գործողությունների սրման պայմաններում դրա բնակիչներին սեփական տները լքելու պարտադրումն, ըստ էության, միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է:
18:15 - 14 հոկտեմբերի, 2023
Արարատ Միրզոյանը հանդիպել է Հորդանանի ԱԳ նախարար Այման Ալ-Սաֆադիի հետ

Արարատ Միրզոյանը հանդիպել է Հորդանանի ԱԳ նախարար Այման Ալ-Սաֆադիի հետ

ԱՊԼ խորհրդի՝ նախարարական  նիստի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Կահիրեում մարտի 8-ին հանդիպել է Հորդանանի Հաշիմյան Թագավորության փոխվարչապետ, ԱԳ և սփյուռքի հարցերով նախարար Այման Ալ-Սաֆադիին։ ԱԳ նախարարները քննարկել են հայ-հորդանանյան երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր, մտքեր են փոխանակել տարբեր բնագավառներում փոխշահավետ համագործակցության զարգացման հեռանկարների շուրջ:  Արարատ Միրզոյանը և Այման Ալ-Սաֆադին անդրադարձել են քաղաքական երկխոսության ընդլայնմանն առնչվող հարցերի՝ կարևորելով բարձրաստիճան փոխայցերն ու միջազգային հարթակներում ակտիվ փոխգործակցությունը:  Հանդիպման օրակարգում են եղել նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր։ ՀՀ ԱԳ նախարարը հորդանանցի իր գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու ուղղությամբ հայկական կողմի ջանքերը: Երկուստեք ընդգծվել է առկա հակամարտությունները բացառապես բանակցությունների և երկխոսության միջոցով կարգավորելու կարևորությունը: Հարավային Կովկասում ստեղծված անվտանգային իրավիճակի և առկա մարտահրավերների համատեքստում նախարար Միրզոյանն անթույլատրելի է համարել Ադրբեջանի կողմից կրոնական գործոնի շահարկումները, ինչպես նաև Հայաստանի և հայ ժողովրդի ու արաբական աշխարհի միջև ավանդական ջերմ հարաբերությունները խաթարելու անհիմն փորձերը:  Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակմանը՝ նախարար Միրզոյանը շեշտել է  դրա հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակի հանգուցալուծման և միջանցքը 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներին համապատասխան վերաբացելու հրամայականը:
22:52 - 08 մարտի, 2023