Ջո Բայդեն

ԱՄՆ 46-րդ նախագահը՝ Դեմոկրատական կուսակցությունից։

Ծնվել է 1942 թվականի նոյեմբերի 20-ին, ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում։ Ամերիկացի քաղաքական գործիչ է, 2009 թվականի հունվարի 20-ին դարձել է Միացյալ նահանգների փոխնախագահը։ Մինչ փոխնախագահ դառնալը՝ նա սենատոր է եղել Դելավեր նահանգից՝ 1973-2009 թվականներին։ Նա ԱՄՆ դեմոկրատական կուսակցությունից առաջադրվել է 2020 թվականի նախագահական ընտրություններում՝ ընդդեմ գործող նախագահ Դոնալդ Թրամփի եւ նոյեմբերի 7-ին` վերջնական արդյունքներով ընտրվել է ԱՄՆ-ի նախագահ։

Սովորել է Դելավերի համալսարանում՝ ստանալով իրավաբանի մասնագիտություն։ 1970 թվականին ընտրվել է Նյու Քասլի շրջանի խորհրդում եւ դարձել վեցերորդ ամենաերիտասարդ սենատորը ԱՄՆ-ի պատմության մեջ, երբ 1972 թվականի ԱՄՆ-ի սենատորների ընտրություններում հաղթեց Դելավերում։ Բայդենը երկար ժամանակ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ է եղել, նաեւ հանձնաժողովի նախագահ։ Նա դեմ էր 1991 թվականի Իրաք-քուվեյթյան պատերազմին, սակայն կողմ էր ՆԱՏՕ-ի ընդարձակմանը՝ դեպի Արեւելյան Եվրոպա եւ նրա ներքաշմանը 1990-ականների Հարավսլավիայի պատերազմներին։ Նա կողմ էր 2002 թվականի Իրաքի պատերազմի բանաձեւին, բայց դեմ էր 2007 թվականին Իրաքի պատերազմում ԱՄՆ զորքերի ավելացմանը։ Բայդենը ղեկավարել է Սենատի դատական ​​հանձնաժողովը՝ 1987 թվականից մինչեւ 1995 թվականը, զբաղվել թմրանյութերի քաղաքականությամբ, հանցագործությունների կանխարգելմամբ եւ քաղաքացիական ազատությունների խնդիրներով։ 

Բայդենը վերընտրվել է Սենատում վեց անգամ եւ հրաժարվել Սենատորի պաշտոնից 2008 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու համար՝ որպես Բարաք Օբամայի փոխնախագահ։ Օբաման եւ Բայդենը վերընտրվել են 2012 թվականին։ 

«ԱՄՆ-ի հակառակորդներն այսօր ավելի թույլ են, քան երբ ես ստանձնում էի պաշտոնը»․ Բայդեն
 |azatutyun.am|

«ԱՄՆ-ի հակառակորդներն այսօր ավելի թույլ են, քան երբ ես ստանձնում էի պաշտոնը»․ Բայդեն |azatutyun.am|

azatutyun.am: «ԱՄՆ-ի հակառակորդներն այսօր ավելի թույլ են, քան երբ ես ստանձնեցի պաշտոնը չորս տարի առաջ», - ըստ Reuters-ի՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն՝ իշխանությունը նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին հանձնելուց մեկ շաբաթ առաջ ամփոփելով իր արտաքին քաղաքականությունը։ «Չորս տարի առաջվա համեմատ Ամերիկան այսօր ավելի ուժեղ է, մեր դաշինքներն ավելի ուժեղ են, իսկ մեր հակառակորդներն ու մրցակիցներն՝ ավելի թույլ», - ասել է Բայդենը՝ շեշտելով՝ հեռանում է հաջորդ վարչակազմին փոխանցելով ամուր դիրքեր: «Ամերիկան կրկին համաշխարհային առաջատար է», - նշել է ԱՄՆ հեռացող նախագահը։ Բայդենի ելույթից ժամեր անց նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հեռուստատեսային հարցազրույցում հակառակ գնահատականն է տվել Բայդենի արտաքին քաղաքականությանը, մասնավորապես, նշելով․ - «Դրանք չորս սարսափելի տարիներ էին»։ Բայդենն ելույթում խոստացել է իր վարչակազմի աջակցությունն Ուկրաինային և Իսրայելին։ Մինչ Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում պատերազմները շարունակվում են՝ պաշտոնյաները հույս են հայտնում, որ Իսրայելի և պաղեստինյան ծայրահեղական «Համաս» խմբավորման միջև հնարավոր կլինի համաձայնության հասնել նախքան Բայդենը կլքի Սպիտակ տունը՝ մինչև սեպտեմբերի 20-ը: ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ բանակցողները մոտ են համաձայնության հասնելուն, որի արդյունքում Գազայի հատվածում պահվող պատանդներն ազատ կարձակվեն, կդադարեցվեն մարտերը պաղեստինյան անկլավում, ինչը հնարավորություն կտա ավելի մեծ հումանիտար օգնություն հասցնել այնտեղ: «Այնքան անմեղ մարդիկ սպանվեցին, այնքան համայնքներ ավերվեցին: Պաղեստինի ժողովուրդն արժանի է խաղաղության, Իսրայելն արժանի է խաղաղության, պատանդներն ու նրանց ընտանիքներն արժանի են վերամիավորման»,- ասել է Բայդենը՝ շեշտելով՝ աշխատում են այս ամենն արագ իրագործելու ուղղությամբ։ Իրավիճակը Մերձավոր Արևելքում կտրուկ սրվել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին, երբ «Համաս»-ի զինյալները Գազայի հատվածից անսպասելիորեն հարձակվել են հրեական խաղաղ ավանների վրա: Այդ գրոհների հետևանքով սպանվել է մոտ 1200 իսրայելցի, ևս ավելի քան 250 իսրայելցի պատանդառվել է: Ըստ պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարության՝ Գազայի հատվածում իսրայելան ռազմական գործողությունների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը գերազանցել է 45 հազարը։ «Համաս»-ը ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական կազմակերպություն է ճանաչվել։ Իսրայելի կառավարությունը հայտարարել է, որ Գազայի հատվածն ամբողջությամբ մաքրելու է «Համաս»-ի ահաբեկիչներից: Մեծ թվով երկրներ անհամաչափ են համարում Իսրայելի պատասխան գործողությունները: Բայդենն էլ քննադատության է ենթարկվում Իսրայելին զենք և դիվանագիտական աջակցություն ցուցաբերելու համար։
10:10 - 14 հունվարի, 2025
Բայդենն ու Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել
 |azatutyun.am|

Բայդենն ու Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուրբաթ օրը հեռախոսով քննարկել են Կիևին Վաշինգտոնի աջակցությունը, Ռուսաստանի դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցները և Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ուժեղացումը, X-ի իր էջում տեղեկացրել է Ուկրաինայի նախագահը։ Զելենսկին շնորհակալություն է հայտնել Բայդենին՝ գրեթե երեք տարի շարունակվող պատերազմում Ուկրաինային ԱՄՆ աջակցության համար։ Ուկրաինայի նախագահը նաև տեղեկացրել է, որ Բայդենի հետ քննարկել են Ռուսաստանի էներգետիկ ոլորտի դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների հարցը։ «Նա [Պուտինը] պետք է զգա պատերազմի գինը՝ զգալով դրա ուղղակի ազդեցությունն իր գրպաններին»,- գրել է Զելենսկին։ Ըստ Սպիտակ տան հաղորդագրության՝ Բայդենն ընդգծել է Ուկրաինային աջակցելու կարևորությունն՝ ուկրաինացի ժողովուրդի արդար և կայուն խաղաղության համար։Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
13:23 - 11 հունվարի, 2025
Բայդենը հանձնարարել է Պենտագոնին արագացնել զենքի մատակարարումն Ուկրաինային |azatutyun.am|

Բայդենը հանձնարարել է Պենտագոնին արագացնել զենքի մատակարարումն Ուկրաինային |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նախօրեին հայտարարել է, որ հանձնարարել է պաշտպանության նախարարությանն արագացված տեմպերով շարունակել զենքի մատակարարումներն Ուկրաինային: Բայդենն այս հայտարարությունն արել է Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների վրա դեկտեմբերի 25-ի առավոտյան Մոսկվայի զանգվածային հարձակումների ֆոնին։ «Սուրբ Ծննդյան շեմին Ռուսաստանը զանգվածային հրթիռային և ԱԹՍ հարվածներ է հասցրել Ուկրաինայի քաղաքներին և կարևոր էներգետիկ ենթակառուցվածքներին՝ նպատակ ունենալով ուկրաինացի ժողովրդին ձմռանը զրկել ջերմությունից և էլեկտրականությունից՝ վտանգելով նաև երկրի էներգետիկ համակարգը»,- հայտարարել է Բայդենը՝ շարունակելով․- «Ուկրաինացի ժողովուրդն արժանի է խաղաղության և անվտանգության, Միացյալ Նահանգները միջազգային հանրության հետ միասին պետք է շարունակի աջակցել Ուկրաինային այնքան ժամանակ, քանի դեռ այն չի տապալել ռուսական ագրեսիան»։ Հիշեցնելով, որ Միացյալ Նահանգները վերջին ամիսներին Ուկրաինային հակաօդային պաշտպանության հարյուրավոր հրթիռներ է տրամադրել, որոնցից շատերը դեռ ճանապարհին են, Բայդենը հայտարարել է․ «Ես հրահանգել եմ պաշտպանության նախարարությանը շարունակել սպառազինությունների արագ մատակարարումներն Ուկրաինա։ Միացյալ Նահանգները կաշխատի՝ ուժեղացնելու Ուկրաինայի դիրքերը ռուսական ուժերից պաշտպանվելու համար»: Չորեքշաբթի առավոտյան ուկրաինական կողմը հաղորդեց, որ Ռուսաստանը հրթիռներով ու ԱԹՍ-ներով հարվածել է Ուկրաինայի էլեկտրացանցերին ու քաղաքներին։ Ըստ Ուկրաինայի տեղական իշխանությունների՝ Խարկովում առնվազն վեց մարդ վիրավորվել է, իսկ Դնեպրոպետրովսկի մարզում մեկ մարդ զոհվել է:
10:48 - 26 դեկտեմբերի, 2024
Բայդենը հաստատել է 2025թ․ պաշտպանության բյուջեն՝ 895 միլիարդ դոլար արժողությամբ |news.am|

Բայդենը հաստատել է 2025թ․ պաշտպանության բյուջեն՝ 895 միլիարդ դոլար արժողությամբ |news.am|

news.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկուշաբթի օրը հաստատել է 2025 ֆինանսական տարվա (մեկնարկել է հոկտեմբերի 1-ին) երկրի պաշտպանության բյուջեն՝ 895 միլիարդ դոլարի չափով։ Այս մասին ասվում է Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։ 1800 էջի վրա կազմված փաստաթուղթը նախատեսում է միջոցների հատկացում հետախուզության, Պենտագոնի պլանների, ինչպես նաև էներգետիկայի նախարարության նախագծերի ծրագրերի իրականացման համար։ Բացի այդ՝ Բայդենի ստորագրած ակտը պարունակում է արգելք հանածո վառելիքի ոլորտում Ռուսաստանի հետ համագործակցության և տեղեկատվության փոխանակման՝ Ռազմավարական հարձակողական սպառազինությունների հետագա կրճատման և սահմանափակման մասին պայմանագրի (START) համաձայնագրով։ Բացառություն կարող է լինել, եթե պաշտպանության նախարարը կամ պետքարտուղարը ծանուցեն օրենսդիրներին, որ Ռուսաստանը տրամադրել է նմանատիպ տեղեկություն: Փաստաթուղթը պարտավորեցնում է հետախուզությանը գնահատել «ԱՄՆ անվտանգության ռիսկերը Ուկրաինային զենքի մատակարարման դադարեցման և ռուսական հատուկ գործողության հաջող ավարտի դեպքում»: Հետախուզությանը հանձնարարվել է վերլուծել Ուկրաինայի Զինված ուժերի մարտունակությունը պահպանելու հնարավորությունները ինչպես ռազմական և տնտեսական աջակցության շարունակման և դադարեցման, այնպես էլ հեռահար զենքերով խորը հարվածներ հասցնելու որոշման համաձայնությամբ կամ չեղարկումով: 
10:06 - 24 դեկտեմբերի, 2024
Բայդեն. Ասադի անկումն «արդարության հաղթանակ» է, բայց նաև «ռիսկեր կան» |azatutyun.am|

Բայդեն. Ասադի անկումն «արդարության հաղթանակ» է, բայց նաև «ռիսկեր կան» |azatutyun.am|

azatutyun.am: Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի վարչակարգի տապալումն «արդարության հաղթանակ» է, երեկ երեկոյան Սպիտակ տանն իր ելույթում հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ Ընդունելով, որ Սիրիայում իրավիճակն անկայուն է և հղի է նոր ռիսկերով՝ ԱՄՆ նախագահը խոստացել է օգնել տարածաշրջանի երկրներին և Սիրիային անցումային այս շրջանում։ Բայդենն ասել է, որ Ասադի գտնվելու մասին ստույգ տվյալներ չունի, սակայն նշել է՝ տեղեկություններ կան, որ նա Մոսկվայում է։ Ռուսական РИА "Новости" գործակալությանն էր նաև երեկ ուշ երեկոյան, հղում անելով Կրեմլի իր աղբյուրը, հողորդել, որ Ասադը Մոսկվայում է և որ Ռուսաստանը Սիրիայի նախագահին ու նրա հարազատներին «ապաստան է տվել՝ հումանիտար նկատառումներով»: Դեկտեմբերի 8-ին սիրիացի զինյալները գրավեցինԴամասկոսը, իսկ երկիրը 24 տարի ղեկավարած Բաշար ալ-Ասադը, լքեց Սիրիան։ Իր ելույթում Բայդենը նշել է, որ Ասադի դաշնակիցները՝ Ռուսաստանը, Իրանը և լիբանանյան արմատական «Հեզբոլա» շարժումը (ԱՄՆ-ում ահաբեկչական ճանաչված) «առաջին անգամ» Սիրիայում քաղաքացիական պատերազմի ընթացքում չկարողացան օգնել Ասադին։ Բայդենը սա կապել է նաև ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների վարած քաղաքականության հետ, որը, ըստ ԱՄՆ նախագահի, հանգեցրել է Մոսկվայի և Թեհրանի թուլացմանը։ Պատմական հնարավորություն է բացվում Սիրիայի ժողովրդի համար, նաև հայտարարել է Բայդենը՝ միաժամանակ ընդգծելով, որ մի շարք ընդդիմադիր ուժեր, որոնք այժմ եկել են իշխանության, նախկինում ներգրավված են եղել ահաբեկչական գործողությունների և մարդու իրավունքների խախտումների մեջ։ «Հայաթ Թահրիր ալ-Շամ»-ը, որն առանցքային դեր ունի ընդդիմության վերջին հարձակման մեջ, Միացյալ Նահանգների կողմից ահաբեկչական խմբավորում է ճանաչվել։ Բայդենը նշել է, որ Վաշինգտոնը ընդդիմության առաջնորդներին կգնահատի ըստ իրենց արած քայլերի՝շեշտելով՝ ԱՄՆ-ն պատրաստ է օգնություն ցուցաբերել Սիրիային անցումային շրջանում։
09:34 - 09 դեկտեմբերի, 2024
«Հուսով եմ՝ ամերիկացիները կհասկանան». Բայդենը ներում է շնորհել իր որդուն, որը երկու քրեական գործերով սպասում էր դատավճիռների
 |aravot.am|

«Հուսով եմ՝ ամերիկացիները կհասկանան». Բայդենը ներում է շնորհել իր որդուն, որը երկու քրեական գործերով սպասում էր դատավճիռների |aravot.am|

aravot.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ներում է շնորհել իր որդուն՝ Հանթեր Բայդենին, որը մեղավոր էր ճանաչվել զենքի և հարկային հարցերով քրեական գործերով սպասում էր դատավճիռների: Նախագահ Բայդենն ավելի վաղ ասել էր, որ չի օգտագործի իր նախագահական լիազորությունները՝ որդուն ներում շնորհելու կամ դատապարտվելուց հետո նրա պատիժը փոխելու համար։ «Ես հավատում եմ արդարադատության համակարգին, բայց քանի որ պայքարել եմ դրա դեմ, նաև կարծում եմ, որ կոշտ քաղաքականությունը վարակել է այս գործընթացը և դա հանգեցրել է արդարադատության սխալի, և երբ ես այս որոշումը կայացրի այս , իմաստ չկար հետաձգել այն», – ասված է ԱՄՆ նախագահի հայտարարության մեջ: «Հուսով եմ՝ ամերիկացիները կհասկանան, թե ինչու հայրն ու նախագահը պետք է գան այս որոշմանը»:
10:59 - 02 դեկտեմբերի, 2024
Բայդենը վրդովեցուցիչ է անվանել իսրայելական առաջնորդների ձերբակալության համար օրդեր տալու ՄՔԴ-ի որոշումը
 |hy.armradio.am|

Բայդենը վրդովեցուցիչ է անվանել իսրայելական առաջնորդների ձերբակալության համար օրդեր տալու ՄՔԴ-ի որոշումը |hy.armradio.am|

hy.armradio.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վրդովեցուցիչ է անվանել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտի ձերբակալության համար օրդեր տրամադրելու Միջազգային քրեական դատարանի որոշումը։ «ՄՔԴ-ի կողմից Իսրայելի ղեկավարության ձերբակալության համար օրդեր տրամադրելը վրդովեցուցիչ է: Թույլ տվեք կրկին պարզաբանել. Իսրայելն ու Համասը հավասար չեն: Մենք միշտ Իսրայելի կողքին կլինենք՝ ընդդեմ նրա անվտանգության սպառնալիքների», - ասվում է Բայդենի հայտարարության մեջ, որը տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը : Հինգշաբթի ՄՔԴ-ն Նեթանյահուի և Գալանտի ձերբակալության համար օրդեր էր տվել Գազայի հատվածում ենթադրյալ ռազմական հանցագործությունների համար: Դատարանը նաև մերժել էր փաստարկները, որոնցով վիճարկվում էր դատարանի իրավասությունը՝ Իսրայելի քաղաքացիների դեմ օրդեր տրամադրելու վերաբերյալ:
09:51 - 22 նոյեմբերի, 2024
Մակրոնը ողջունել է ԱՄՆ որոշումը՝ չեղարկելու Ուկրաինայի կողմից հեռահար հրթիռների օգտագործման սահմանափակումները

Մակրոնը ողջունել է ԱՄՆ որոշումը՝ չեղարկելու Ուկրաինայի կողմից հեռահար հրթիռների օգտագործման սահմանափակումները

Նախագահ Ջո Բայդենը «լավ որոշում» է կայացրել՝ թույլ տալով Ուկրաինային հեռահար զենքերով հարվածելու Ռուսաստանին: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկուշաբթի երեկոյան, հայտնում է Politico-ն։  Մակրոնի խոսքով Բայդենի նոր որոշումը պատասխան է Ռուսաստանի կողմից Ուկրաինայի հետ կոնֆլիկտը սրելուն՝ Հյուսիսային Կորեայից զինվորականների բերելով: «Ռուսաստանը միակ ուժն է, որ էսկալացիայի որոշում է կայացրել: Իրապես, սա այն շրջադարձային կետն է, որ ԱՄՆ-ին մղել է նման որոշման»,- ասել է Ֆրանսիայի նախագահը Ռիո դե Ժանեյրոյում G20 գագաթնաժողովի ժամանակ: Հիշեցնենք, որ ամերիկյան լրատվամիջոցները երեկ հայտնել են, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը չեղարկել է սահմանափակումները, որոնք արգելում էին Ուկրաինային օգտագործել ամերիկյան զենքը ռուսական տարածքի խորքը հարվածելու համար։ Սպիտակ տունը չի մեկնաբանել այս լուրերը։ Ֆրանսիական Le Figaro-ն էլ նախ գրել էր, որ Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան ևս թույլատրել են օգտագործել իրենց հրթիռները ՌԴ խորքերը հարվածելու համար, հետո սակայն, պարբերականը ջնջել էր այս հաղորդագրությունը: Ավելի ուշ Ֆրանսիայի ԱԳ նախարարը հայտնել է, որ Փարիզը չի փոխել իր դիրքորոշումը այս հարցում:
11:31 - 19 նոյեմբերի, 2024
Բայդենը թույլ է տալիս Ուկրաինային հարվածել Ռուսաստանին հեռահար զենքով. ԶԼՄ-ներ |azatutyun.am|

Բայդենը թույլ է տալիս Ուկրաինային հարվածել Ռուսաստանին հեռահար զենքով. ԶԼՄ-ներ |azatutyun.am|

azatutyun.am: Ամերիկյան լրատվամիջոցները հայտնում են, որ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը չեղարկել է սահմանափակումները, որոնք արգելում էին Ուկրաինային օգտագործել ամերիկյան զենքը ռուսական տարածքի խորքը հարվածելու համար։ The New York Times-ը, AP-ն և Reuters-ը վկայակոչում են հարցին քաջատեղյակ աղբյուրների: Սպիտակ տունը չի մեկնաբանել այս լուրերը։ Եթե դա հաստատվի, կնշանակի ԱՄՆ քաղաքականության լուրջ փոփոխություն՝ Կիևի կողմից նման գործողություններ թույլ տալու երկարամյա խնդրանքների ֆոնին: Reuters-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է, որ Կիևը նախատեսում է առաջիկա մի քանի օրվա ընթացքում իրականացնել նման հեռահար հարձակումներից առաջինը, սակայն մանրամասներ չի հայտնել։ Ուկրաինան, ամենայն հավանականությամբ, կօգտագործի ATACMS հրթիռները, որոնք ունեն մինչև 300 կիլոմետր հեռահարություն, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով երեք աղբյուրների։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ավելի վաղ հայտարարել է, որ Արևմուտքը «պատերազմի» մեջ կմտնի Ռուսաստանի հետ, եթե թույլ տա Ուկրաինային հարվածել արևմտյան արտադրության հեռահար հրթիռներով, իսկ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը շեշտել է, թե այդ դեպքում Ռուսաստանը կարող է ոչնչացնել Ուկրաինայի մայրաքաղաքը սովորական սպառազինությամբ։
09:27 - 18 նոյեմբերի, 2024
Բայդենն ընդունել է Թրամփին Սպիտակ տանը

Բայդենն ընդունել է Թրամփին Սպիտակ տանը

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի օրը ժամանել է Սպիտակ տուն՝ հանդիպելու նախագահ Ջո Բայդենի հետ, հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները։ Քաղաքական գործիչները բանակցություններ են վարում Օվալաձև աշխատասենյակում։ Բայդենը Թրամփին խոստացել է, որ կապահովի իշխանության սահուն անցումը ԱՄՆ հաջորդ վարչակազմին։ «Դե, պարոն նորընտիր նախագահ, նախկին նախագահ Դոնալդ, շնորհավորում եմ»,- ասել է Բայդենը՝ ողջունելով Թրամփին: Թրամփը պատասխանել է, որ քաղաքականությունը կոշտ և հաճախ ոչ այնքան հաճելի աշխարհ է, բայց այսօր այստեղ ամեն ինչ լավ է, և որ ինքը գնահատում է դա։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերը, մեկնաբանելով Թրամփի և Բայդենի նախօրեին կայանալիք հանդիպումը, ասել է, որ ամերիկացի առաջնորդն այն անցկացնում է, քանի որ «հավատում է նորմերին»։ «Սա կարևոր է ոչ միայն իր, այլև ամերիկյան ժողովրդի համար»,- ընդգծել է նա։
21:27 - 13 նոյեմբերի, 2024
Բայդենը վերահաստատեց՝ իշխանությունն անցնցում կփոխանցի Թրամփին

Բայդենը վերահաստատեց՝ իշխանությունն անցնցում կփոխանցի Թրամփին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վերահաստատեց՝ իշխանությունն անցնցում, խաղաղ կփոխանցի նոյեմբերի 5-ին նախագահական ընտրություններում հաղթած հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին։ Ընտրություններում դեմոկրատների ջախջախիչ պարտությունից հետո իր առաջին հրապարակային ելույթում Սպիտակ տան ղեկավարը շեշտեց՝ ընդունում է քվեարկության արդյունքները, հարգում է ամերիկացիների ընտրությունը։ «Մենք ընդունում ենք ընտրությունը, որն արել է երկիրը։ Ես բազմիցս եմ ասել՝ չի կարելի սիրել երկիրդ միայն այն ժամանակ, երբ դու հաղթած ես։ Չես կարող սիրել հարևանիդ միայն այն ժամանակ, երբ համաձայն ես նրա հետ»,- հայտարարեց ԱՄՆ 46-րդ նախագահը։ Բայդենը հայտարարեց՝ ամերիկյան ընտրական համակարգը վստահելի և թափանցիկ է, ի տարբերություն Դոնալդ Թրամփի, որը 2020 թվականին հրաժարվեց ընդունել մրցակցի հաղթանակը։ «Ես նաև հույս ունեմ, որ մենք կկարողանանք վերջ տալ ամերիկյան ընտրական համակարգի ազնվության մասին հարցերին։ Այն ազնիվ է, արդար և թափանցիկ»,- պնդեց նախագահ Բայդենը։
21:27 - 07 նոյեմբերի, 2024