Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել․ քննարկվել է նաեւ ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակը
13:21 - 12 հունվարի, 2022

Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել․ քննարկվել է նաեւ ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակը

Կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ նախագահի մամուլի ծառայությունը։

«Հաշվի առնելով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի նախագահությունը՝ մտքերի փոխանակում է տեղի ունեցել Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ գործողության ընթացքի վերաբերյալ։ Նշվել են խաղաղապահ կոնտինգենտի արդյունավետ համակարգված գործողությունները՝ նպաստելով Ղազախստանում իրավիճակի կարգավորմանը։

Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը եւ պայմանավորվածությունների կատարման հետ կապված որոշ հարցեր, որոնք արձանագրված են Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի եւ 2021 թվականի նոյեմբերի 26-ի հայտարարություններում։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները տարբեր մակարդակներով»,- նշված է Կրեմլի տարածած մամուլի հաղորդագրությունում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել