Օլաֆ Շոլց

Օլաֆ Շոլցը Գերմանիայի կալնցլերն է։ Այդ պաշտոնը զբաղեցնում է 2021 թվականից։

Սթարմերն ու Շոլցը երկկողմանի պայմանագրով ձգտում են վերականգնել Բրիտանիա–ԵՄ հարաբերությունները |armenpress.am|

Սթարմերն ու Շոլցը երկկողմանի պայմանագրով ձգտում են վերականգնել Բրիտանիա–ԵՄ հարաբերությունները |armenpress.am|

armenpress.am: Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բեռլինում պայմանավորվել են աշխատել հավակնոտ պայմանագրի ուղղությամբ, որը կընդգրկի պաշտպանության ոլորտից մինչև առևտրին վերաբերող հարցեր, և կկազմի Եվրամիության հետ Մեծ Բրիտանիայի հարաբերությունների վերականգնման մի մաս: Այս մասին հայտնում է Reuters–ը:  Նշվում է, որ Եվրամիության մեծ երկրներ՝ Գերմանիա և Ֆրանսիա, վարչապետ Քեյր Սթարմերի այցի նպատակն է օգնել Մեծ Բրիտանիային՝ դուրս գալու եվրոպական դաշնակիցների հետ նախկին պահպանողական կառավարության դյուրագրգիռ հարաբերություններից:  Նոր պայմանագիրը կխորացնի համագործակցությունը գիտության, տեխնոլոգիաների, բիզնեսի և մշակույթի ոլորտներում՝ միաժամանակ ավելացնելով առևտուրը: Սթարմերը շեշտել է, որ աճը իր կառավարության թիվը մեկ առաքելությունն է:  «Եվ այն, ինչ մենք հստակ հասկանում ենք, այն է, որ Գերմանիայում և ամբողջ Եվրոպայում մեր գործընկերների հետ հարաբերություններ հաստատելը կարևոր նշանակություն ունի դրան հասնելու համար», -ասել է նա:   
18:40 - 28 օգոստոսի, 2024
2024 թվականը կարող է խաղաղության տարի լինել Հայաստանի և Ադրբեջանի համար. Շոլց |news.am|

2024 թվականը կարող է խաղաղության տարի լինել Հայաստանի և Ադրբեջանի համար. Շոլց |news.am|

news.am: 2024 թվականը կարող է խաղաղության տարի դառնալ Հայաստանի և Ադրբեջանի համար, ասել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։ «Այստեղ ես շատ այլ քննարկումներ եմ ունեցել։ Ինձ համար կարևոր է նաև զրույցը Հայաստանի վարչապետ պարոն Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ պարոն Ալիևի հետ։ Այս տարին չափազանց կարևոր է այս տարածաշրջանի համար։ Այն կարող է դառնալ խաղաղության տարի, եթե կողմերը շարունակեն արդյունավետ և համարձակ քայլեր ձեռնարկել միմյանց նկատմամբ, նշել է Շոլցը Լոնդոնում Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովի արդյունքներով մամուլի ասուլիսում։ Գերմանիայի կանցլերը, օգտվելով գագաթնաժողովի առիթից, հորդորել է կողմերին անել դա։ «Եվրոպան, որպես ամբողջություն, կուղեկցի Հայաստանին և Ադրբեջանին միմյանց հետ խաղաղության հաստատման ճանապարհին, որը երկար կտևի և կապահովի այս երկու հարևան երկրների միջև երկարաժամկետ լավ համագործակցությունը»,- ասել է Շոլցը։
18:01 - 19 հուլիսի, 2024
«Անհրաժեշտ է, որ փոփոխվեն ՀՀ Սահմանադրության մեջ Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ պահանջներ պարունակող դրույթները»․ Ալիևը ՝ Շոլցին
 |factor.am|

«Անհրաժեշտ է, որ փոփոխվեն ՀՀ Սահմանադրության մեջ Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ պահանջներ պարունակող դրույթները»․ Ալիևը ՝ Շոլցին |factor.am|

factor.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախօրեին Մեծ Բրիտանիայում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին։ Ադրբեջանական կողմի փոխանցմամբ՝ Շոլցը նշել է, որ աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգին։ Ընդգծվել է Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում Գերմանիայի կանցլերի նախաձեռնությամբ տեղի ունեցած՝ կանցլեր Օլաֆ Շոլցի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Ադրբեջանի նախագահի համատեղ հանդիպման կարևորությունը։ Դրանից հետո էլ Գերմանիայի աջակցությամբ կայացել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը։ Ալիևը նշել է սահմանների սահմանազատման և սահմանագծման  ոլորտում ձեռք բերված հաջողությունները՝ որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացի անբաժանելի մաս,  տեղեկացրել սահմանազատման գործընթացին վերաբերող փաստաթղթերի հաստատման մասին և ասել, որ գործընթացը շարունակվելու է  այդ գծով: «Նախագահ Իլհամ Ալիևը նշել է, որ Ադրբեջանն աջակցում է խաղաղության օրակարգին, խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրմանը և խաղաղության գործընթացին։ Սակայն դրա համար առաջին հերթին անհրաժեշտ է, որ Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխվեն Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ պահանջներ պարունակող և Հայաստանին Ադրբեջանի Ղարաբաղի շրջանի միացումը նախատեսող դրույթները, Հայաստանի տարածքային պահանջներին Ադրբեջանի նկատմամբ պետք է վերջ դրվի սահմանադրական հիմունքներով»,- ասվում է հայտարարության մեջ։ Նշվել է, որ այդ հարցերը քննարկվել են Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի աջակցությամբ տեղի ունեցած Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը։ Շոլցի հետ հանդիպմանը քննարկվել է նաև  COP29-ի նախապատրաստման գործընթացը։ Ադրբեջանի և Գերմանիայի միջև համագործակցությունն այս ոլորտում, ինչպես նաև Ադրբեջանի ներդրումը Եվրոպայի էներգետիկ անվտանգության գործում կողմերը բարձր են գնահատել։ Մտքերի փոխանակություն է տեղի ունեցել Գերմանիայի և Ադրբեջանի երկկողմ հարաբերությունների տարբեր ասպեկտների շուրջ, քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։
12:07 - 19 հուլիսի, 2024
Նիկոլ Փաշինյանը Չեխիայի վարչապետին ներկայացրել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու դրա սկզբունքները

Նիկոլ Փաշինյանը Չեխիայի վարչապետին ներկայացրել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու դրա սկզբունքները

Բլենհայմյան պալատում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ: Զրուցակիցները կարևորել են Հայաստանի և Գերմանիայի միջև քաղաքական ու տնտեսական համագործակցության հետևողական զարգացումն ու այդ ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը: Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին: Վարչապետ Փաշինյանը ներկայացրել է հայկական կողմի սկզբունքային դիրքոշումները սահմանազատման գործընթացի, տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հնարավորությունների վերաբերյալ: Քննարկվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրներին և դրանց լուծման քայլերին վերաբերող հարցեր: Վարչապետ Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել այդ ուղղությամբ ՀՀ կառավարության իրաականացրած և առաջիկայում նախատեսվող երկարաժամկետ ծրագրերի, այդ թվում՝ բնակապահովման ծրագրի վերաբերյալ: Բռնի տեղահանվածների կարիքները հասցեագրելու գործում կողմերը կարևորել են նաև միջազգային հանրության շարունակական աջակցությունը: Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության հետագա զարգացմանը:
22:47 - 18 հուլիսի, 2024
Իմ նպատակն է կանխել խոշոր պատերազմը. Շոլցը դեմ է, որ Ուկրաինային մատակարարվող զենքն օգտագործվի Ռուսաստանի տարածքի վրա հարձակումների համար
 |tert.am|

Իմ նպատակն է կանխել խոշոր պատերազմը. Շոլցը դեմ է, որ Ուկրաինային մատակարարվող զենքն օգտագործվի Ռուսաստանի տարածքի վրա հարձակումների համար |tert.am|

tert.am: Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը դեմ է, որ Ուկրաինային մատակարարվող զենքն օգտագործվի Ռուսաստանի տարածքի վրա հարձակումների համար: Նա այս մասին ասել է Բեռլինում «Քաղաքացիական երկխոսություն» միջոցառման ժամանակ, գրում է Bild-ը: Շոլցն ասել է, որ պատճառ չի տեսնում Ուկրաինայի կողմից արևմտյան զենքի հնարավոր կիրառման գոտին ընդլայնելու համար։ «Գոյություն ունեն գերմանական զենքի մատակարարման հստակ կանոններ, որոնք համաձայնեցված են Ուկրաինայի հետ, և նրանք աշխատում են», - ասել է Շոլցը: Կանցլերն ընդգծել է, որ իր նպատակն է «կանխել խոշոր պատերազմի բռնկումը»։ «Ուկրաինայի ինքնապաշտպանության համար գերմանական զենքի մատակարարումը ծառայում է նաև պատերազմի սրումը կանխելուն, Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև պատերազմի», - ասել է նա։ Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը դաշինքի անդամներին կոչ էր արել չեղարկել Ռուսաստանին ռազմական օբյեկտների վրա հարձակվելու համար Ուկրաինային մատակարարվող զենքի օգտագործման արգելքը։
10:32 - 27 մայիսի, 2024
Չլուծված հարցերը պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով․ Շոլցը՝ Ալիևին
 |factor.am|

Չլուծված հարցերը պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով․ Շոլցը՝ Ալիևին |factor.am|

factor.am: Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Բեռլինում հանդիպումից հետո հրավիրված ասուլիսում հայտարարել է, որ քննարկել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ «Հակամարտությունը պետք է լուծվի միայն խաղաղ ճանապարհով։ Լավ է, որ երկու երկրների ղեկավարները երկխոսության մեջ են։ Ինձ հետ Ձեր վերջին հանդիպման ժամանակ ասել էիք, որ բոլոր հարցերը լուծվելու են քննարկման միջոցով։ Ակնկալում եմ, որ երկու կողմերն էլ կցուցաբերեն անհրաժեշտ կառուցողականություն։ Գերմանիան պատրաստ է աջակցել երկու երկրներին անհրաժեշտ փոխզիջումներ գտնելու հարցում։ Մենք գոհ ենք սահմանազատման նախնական պայմանավորվածությունից։ Ես խրախուսում եմ համարձակ քայլն այս ուղղությամբ»,- ասել է Շոլցը։ Նա նշել է, որ հավատում են այս տարի խաղաղության համաձայնագրի ստորագրման հեռանկարին։
15:09 - 26 ապրիլի, 2024
Փաշինյանն ու Շոլցը անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին

Փաշինյանն ու Շոլցը անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ: Քննարկվել են Հայաստան-Գերմանիա համագործակցությանը, ՀՀ-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին: Վարչապետ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը պատրաստ է գնալ լուծումների 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում, 2023 թվականի մայիսի 14-ին և հուլիսի 15-ին Բրյուսելում, ինչպես նաև 2023 թվականի հոկտեմբերի 5-ին Գրանադայում համաձայնեցված սկզբունքների հիման վրա: Վարչապետ Փաշինյանն անընդունելի է համարել այդ սկզբունքները աղավաղելու ցանկացած փորձ: Վարչապետ Փաշինյանը կանցլեր Շոլցին շնորհակալություն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներին, Հայաստան-Գերմանիա, Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացմանն աջակցելու համար:  
16:54 - 09 ապրիլի, 2024
Շոլցը հանդես է եկել Բաքվի և Երևանի միջև բանակցությունների արագ ավարտի օգտին |1lurer.am|

Շոլցը հանդես է եկել Բաքվի և Երևանի միջև բանակցությունների արագ ավարտի օգտին |1lurer.am|

1lurer.am: Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հանդես է եկել Բաքվի և Երևանի միջև բանակցությունների արագ ավարտի օգտին, բարձր է գնահատել տարաձայնությունները խաղաղ ճանապարհով լուծելու նրանց ձգտումները: Այդ մասին հայտնել են Գերմանիայի կառավարությունից: «Եռակողմ զրույցի ընթացքում կանցլերը կողմ է արտահայտվել երկու երկրների միջև խաղաղ բանակցությունների շուտափույթ ավարտին։ Գերմանիան և Եվրոպան պատրաստ կլինեն աջակցել դրան իրենց ուժերով», - ասված է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ կանցլերը բարձր է գնահատել է «տարաձայնությունները և բաց հարցերը բացառապես խաղաղ ճանապարհով և առանց բռնության կիրառման լուծելու՝ երկու կողմերի այսօրվա խոստումը»:
16:10 - 17 փետրվարի, 2024
Փաշինյանն ու Շոլցն անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին:

Փաշինյանն ու Շոլցն անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին:

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում կայացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հանդիպումը: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Գերմանիա երկկողմ օրակարգին վերաբերելի հարցեր, ինչպես նաև անդրադարձել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին: Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել կանցլեր Շոլցի ջանքերը՝ երկխոսությանն աջակցելու, Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովման ուղղությամբ: Վարչապետը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության հավատամրությունը խաղաղության գործընթացին: Օլաֆ Շոլցն ընդգծել է պատրաստակամությունը՝ շարունակելու ջանքերն ի նպաստ խաղաղության և երկխոսության:
13:51 - 17 փետրվարի, 2024