Պաղեստին

Դե յուրե ինքնիշխան պետություն Միջին Արեւելքում՝ Հորդանան գետի արեւմտյան ափին (սահմանակցում է Իսրայելին եւ Հորդանանին) եւ Գազայի հատվածին (սահմանակցում է Իսրայելին եւ Եգիպտոսին), որի մայրաքաղաքն է համարվում Արեւելյան Երուսաղեմը՝ չնայած վարչական կենտրոնը Ռամալլահում է: Պաղեստին պետության մեծ հատվածն, ըստ համացանցի աղբյուրների, օկուպացված է Իսրայելի կողմից՝ 1967 թվականի Վեցօրյա պատերազմից հետո: 

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, 1947 թվականին ՄԱԿ-ը հաստատեց Բաժանման նախագիծը Պաղեստինի համար, որը հորդորում էր ստեղծել անկախ արաբական եւ հրեական պետություններ` առանձնացնելով Երուսաղեմը, որը պետք է ղեկավարվեր ՄԱԿ-ի հատուկ միջազգային կառավարման ռեժիմով: Հրեական պետության հիմնադրումից հետո, որը 1948 թվականի մայիսի 14-ին ստացավ Իսրայել անվանում, ներքաշվեց պատերազմների մեջ արաբական բանակների հետ: Ավելի ուշ Արաբական լիգայի կողմից ստեղծվեց Համապաղեստինյան կառավարությունը, որը կառավարեց Եգիպտոսի կողմից վերահսկվող Գազայի հատվածը: Այն շուտով ճանաչվեց Արաբական լիգայի անդամ բոլոր պետությունների կողմից՝ բացառությամբ Հորդանանի: Չնայած Համապաղեստինյան կառավարությունը իրեն հռչակեց ոչ միայն Գազայի հատվածի, այլ ամբողջ նախկին Բրիտանական Պաղեստինի կառավարիչ, այն միայն սահմանափակվում էր Գազայի հատվածով: Իսրայելը ավելի ուշ նվաճեց Գազայի հատվածը եւ Սինայի թերակղզին Եգիպտոսից, Հորդանանի գետի արեւմտյան ափը Հորդանանից եւ Գոլանի բարձունքները՝ Սիրայից՝ Վեցօրյա պատերազմի ընթացքում:

ԵՄ-ն կփորձի իսրայելցիների և պաղեստինցիների միջև կրակի դադարեցման հասնել |tert.am|

ԵՄ-ն կփորձի իսրայելցիների և պաղեստինցիների միջև կրակի դադարեցման հասնել |tert.am|

tert.am: Եվրոպական միությունը փորձում է կրակի դադարեցման հասնել պաղեստինա-իսրայելական հակամարտության շրջանակում։ Այս մասին քննարկումներ կընթանան միության անդամ 27 պետությունների առցանց հանդիպման ընթացքում, հայտնում է Al Jazeera լրատվականը։«Մենք հանդիպել ենք տեսնելու, թե ինչպես կարող ենք նպաստել բռնության այս շատ վտանգավոր և մտահոգիչ ալիքի կասեցմանը», - ասել է ԵՄ խոսնակ Պիտեր Ստանոն։ԵՄ-ն Իսրայելի ամենամեծ առևտրային գործընկերն ու միևնույն ժամանակ պաղեստինցիներին մեծ քանակությամբ օգնություն տրամադրող կառույց է, սակայն տրամադրված չէ Իսրայելի նկատմամբ հնարավոր տնտեսական պատժամիջոցներ կիրառելուն։Պաղեստինա-իսրայելական հակամարտության լուծմանն ուղղված դիվանագիտական ջանքերը շարունակվում են, մինչդեռ զոհերի և վիրավորների թիվն ամեն պահ աճում է։Գազայում Al Jazeera-ի թղթակից Յումնա ալ Սայյեդն ասել է, որ տեղի Ալ Շիֆա հիվանդանոցում իրավիճակը վատթարանում է։«Առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Գազան պայքարում է բժշկական պարագաների և դեղերի խիստ պակասի դեմ և կամավորներին կոչ է անում արյուն հանձնել», - ասել է թղթակիցը՝ հավելելով, որ հիվանդանոցը նաև հոսանքի և ջրի պակաս ունի։
15:16 - 18 մայիսի, 2021
Պաղեստինը հույս ունի առաջիկա 2-3 օրվա ընթացքում Իսրայելի հետ պայմանավորվել կրակի դադարեցման շուրջ |tert.am|

Պաղեստինը հույս ունի առաջիկա 2-3 օրվա ընթացքում Իսրայելի հետ պայմանավորվել կրակի դադարեցման շուրջ |tert.am|

tert.am: Մոսկվայում Պաղեստինի դեսպան Աբդուլ Հաֆեզ Նոֆալը lenta.ru լրավականի հետ զրույցում ասել է, որ Պաղեստինը հույս ունի առաջիկա 2-3 օրվա ընթացքում Իսրայելի հետ պայմանավորվել կրակի դադարեցման շուրջ։Նոֆալն ասել է, որ Պաղեստինի և Իսրայելի միջև բանակցություններում Եգիպտոսը գործում է որպես հիմնական միջնորդ, սակայն մինչ այժմ Իսրայելը մերժել է զինադադարի մասին Կահիրեի առաջարկները։ Ըստ դեսպանի՝ հակամարտությունը սկսվել է Երուսաղեմում իսրայելցիների կողմից Շեյխ Ժարրա թաղամասից պաղեստինցի ընտանիքներին վտարելուց հետո, հետևաբար հենց Իսրայելն էլ կրում է  զինադադարի հասնելու պատասխանատվությունը։«Եթե միջազգային հանրությանը, ի դեմս Եգիպտոսի, հաջողվի կասեցնել Իսրայելի հարձակումները Գազայի հատվածի ուղղությամբ, ապա պաղեստինյան խմբավորումներն անմիջապես կդադարեցնեն իրենց պատասխան գործողությունները», - նշել է Նոֆալը և հավելել, որ, նույիսկ վաղը զինադադարի հասնելու պարագայում, անկլավին միջազգային օգնություն անհրաժեշտ կլինի վնասները վերականգնելու համար։
14:48 - 18 մայիսի, 2021
Անհրաժեշտ է 2 կողմից էլ դադարեցնել բռնության գործողությունները. Պուտինը դիմել է Իսրայելին և Պաղեստինին |tert.am|

Անհրաժեշտ է 2 կողմից էլ դադարեցնել բռնության գործողությունները. Պուտինը դիմել է Իսրայելին և Պաղեստինին |tert.am|

tert.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Իսրայելին և Պաղեստինին կոչ է արել դադարեցնել զինված հակամարտությունը: Ինչպես նշում է gazeta.ru-ն, Պուտինն այս մասին ասել է օտարերկրյա դեսպանների հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ:ՌԴ ղեկավարն ընդգծել է, որ հակամարտության նոր սրումը մեծ թվով զոհերի է հանգեցրել խաղաղ բնակչության, այդ թվում` երեխաների շրջանում:«Մենք անհրաժեշտ ենք համարում դադարեցնել երկու կողմերի բռնության գործողությունները և ակտիվորեն լուծում փնտրել` հիմնված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևի և միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչված սկզբունքների վրա»,-ասել է Պուտինը:Աղբյուրը հիշեցնում է, որ մայիսի 17-ին, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ՌԴ մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը դատապարտել են իսրայելցիների և պաղեստինցիների հարվածները քաղաքացիական օբյեկտներին:
13:33 - 18 մայիսի, 2021
Իսրայելը հրադադարի ռեժիմ չի հաստատի մինչև հինգշաբթի |armtimes.com|

Իսրայելը հրադադարի ռեժիմ չի հաստատի մինչև հինգշաբթի |armtimes.com|

armtimes.com: Իսրայելի արտաքին գործերի նախարար Գաբի Աշկենազին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հեռախոսազրույցում շնորհակալություն է հայտնել տարածաշրջանում իրավիճակի սրման հետ կապված Վաշինգտոնի աջակցության համար, հաղորդում է The times of Israel-ը: ԱՄՆ-ն արգելափակել է պաղեստինա-իսրայելական հակամարտության վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի նախագիծը, ինչի համար Իսրայելն ԱՄՆ-ին անվանել է «լավ ընկեր»: Աշկենազին կարևորել է միջազգային հանրության կողմից Համասի դատապարտումը, «որը քաղաքացիական անձանց օգտագործում է որպես մարդկային վահան»: Արտգործնախարարը նաև հայտարարել է, որ Համաս շարժման դեմ պայքարը շարունակվելու է մինչև Իսրայելի հարավային և նրա կենտրոնական շրջաններում իրավիճակի կայունացումը: Ըստ պարբերականի, Իսրայելը մտադիր չէ Համասի հետ հրադադարի ռեժիմի հաստատման հնարավորությունը դիտարկել մինչ հինգշաբթի: Իսրայելի պաշտպանության նախարարը զինվորականներին կոչ է արել զգոն լինեն, քանի որ Գազայի հատվածի վրա հարձակումը շարունակվելու է: Նախարար Գանցի հայտարարությունն արվել է Միջին Արևելքում հակամարտող կողմերին ուղղված միջազգային հանրության կոչերի ֆոնին՝ վերջ տալ Գազայի հատվածի շուրջ իրավիճակի սրմանը և խաղաղ ճանապարհով լուծել տարաձայնությունները:
13:31 - 18 մայիսի, 2021
Իսրայելը շարունակում է ավիահարվածները Գազայի ուղղությամբ, պատասխան հրթիռներ են արձակվում իսրայելական քաղաքների ուղղությամբ |tert.am|

Իսրայելը շարունակում է ավիահարվածները Գազայի ուղղությամբ, պատասխան հրթիռներ են արձակվում իսրայելական քաղաքների ուղղությամբ |tert.am|

tert.am: Իսրայելական կողմը շարունակում է ավիահարվածները Գազայի ուղղությամբ, զուգահեռաբար պաղեստինցիները շարունակում են հրթիռներ արձակել իսրայելական քաղաքների ուղղությամբ, հայտնում է Al Jazeera լրատվականը և հավելում, որ այդ ընթացքում ակտիվանում են հրադադարին ուղղված դիվանագիտական ջանքերը։Իսրայելցի զինվորականները պատասխան կրակ են բացել նաև Լիբանանի ուղղությամբ, քանի որ Լիբանանի տարածքից 6 հրթիռ էր արձակվել Իսրայելի ուղղությամբ։Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերը (UNIFIL) հայտնել են, որ լիբանանյան բանակի հետ ուժեղացրել են վերահսկողությունը երկրի հարավային շրջաններում։Հայտնի է, որ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը երրորդ հեռախոսազրույցն է ունեցել Իսրայելի վարչապետի պաշտոնակատար Բենյամին Նեթանյահուի հետ և աջակցություն հայտնել հրադադարի հաստատմանը։
10:29 - 18 մայիսի, 2021
Մոսկվան դատապարտել է Պաղեստինում և Իսրայելում քաղաքացիական օբյեկտներին հարվածներ հասցնելը |tert.am|

Մոսկվան դատապարտել է Պաղեստինում և Իսրայելում քաղաքացիական օբյեկտներին հարվածներ հասցնելը |tert.am|

tert.am: Պաշտոնական Մոսկվան դատապարտում է Պաղեստինում և Իսրայելում քաղաքացիական օբյեկտներին հարվածներ հասցնելը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին։«Մենք դատապարտում ենք Գազայի հատվածից Իսրայելի բնակելի շրջանների ուղղությամբ արձակվող հարվածները և անընդունելի ենք համարում Պաղեստինի տարածքում գտնվող քաղաքացիական ենթակառուցվածքներին Իսրայելի կողմից հասցված հարվածները։ Կարծում եմ՝ այս իրավիճակի անհապաղ դադարեցմանն ուղղված բավական կոչեր են հնչել արդեն», - ասել է Լավրովը՝ ճեպազրույցի ընթացքում։Պաղեստինցիների և իսրայելցիների միջև անցյալ շաբաթ սկսված բախումների հետանքով պաղեստինյան կողմում զոհերի թիվը հասել է 220-ի, այդ թվում՝ 58 երեխա և 34 կին, իսկ իսրայելական կողմում զոհերի թիվը 10-ն է, այդ թվում՝ 2 երեխա։
17:29 - 17 մայիսի, 2021
«Լրագրողներ առանց սահմանների» և Amnesty International կազմակերպությունները Միջազգային քրեական դատարանին խնդրել են հետաքննել Իսրայելի «ռազմական հանցագործությունը» |tert.am|

«Լրագրողներ առանց սահմանների» և Amnesty International կազմակերպությունները Միջազգային քրեական դատարանին խնդրել են հետաքննել Իսրայելի «ռազմական հանցագործությունը» |tert.am|

tert.am: «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը և Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Միջազգային քրեական դատարանին խնդրել են որպես ռազմական հանցագործություն հետաքննել Իսրայելի կողմից «Ալ Ջալաա» շենքի պայթյունը, որտեղ տեղակայված են Al Jazeera և Associated Press լրատվականների գրասենյակները, հայտնում է Al Jazeera լրատվականը։«Լրատվամիջոցների դիտավորյալ թիրախավորումը ռազմական հանցագործություն է: Իսրայելի պաշտպանության ուժերը դիտավորյալ հարվածով ոչ միայն անընդունելի նյութական վնաս են հասցրել լրատվականներին, այլ նաև խոչընդոտել են լրատվամիջոցների կողմից հակամարտության լուսաբանմանն ու ուղղակիորեն ազդել խաղաղ բնակչության վրա»,- հայտնել է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության գլխավոր քարտուղար Քրիստոֆ Դելոիրը։ Հիշեցնենք, որ Իսրայելական բանակը հաստատել էր, որ հարված է հասցրել Գազայում գտնվող բազմահարկ շենքին՝ հայտարարելով, որ «Համասը» շենքն օգտագործել է ռազմական նպատակներով։  Առավել մանրամասն՝ tert.am-ում։
15:10 - 17 մայիսի, 2021
Պաղեստինի վարչապետը կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Իսրայելի նկատմամբ |tert.am|

Պաղեստինի վարչապետը կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Իսրայելի նկատմամբ |tert.am|

tert.am: Պաղեստինի վարչապետ Մոհամադ Շթայեն երկրների ղեկավարներին կոչ է արել հայտարարություններից անցում կատարել գործողությունների, հայտնում է Al Jazeera լրատվականը։«Անկեղծ ասած՝ հայտարարություններ անելը բավարար չէ։ Պաղեստինի ժողովրդի նկատմամբ այս բոլոր գործողությունները ՄԱԿ-ը պետք է անօրինական ճանաչի»,- ասել է Պաղեստինի վարչապետը և կոչ արել պատժամիջոցների կիրառել Իսրայելի նկատմամբ։Նա նաև դաշնակից պետություններին կոչ է արել հետ կանչել Իսրայելի դեսպաններին, այդ երկրի հետ դադարեցնել առևտրային կապերը, իսկ ԱՄՆ-ին և ԵՄ-ն կոչ է արել դադարեցնել Իսրայելին տրամադրվող օգնությունն այնքան ժամանակ, մինչև «Իսրայելը կսկսի հարգել մարդու իրավունքները»։«Այն երեխաները, որ արյան մեջ են, կամ կորցրել են իրենց կյանքը․․․․սրանք հանցագործություններ են, որոնք միջազգային իրավունքին համաձայն պետք է պատժի արժանանան։ Իսրայելի՝ սպանություններ իրականացնելու իրավունքը վերահաստատվել է, և դա պետք է անհապաղ դադարեցվի»,- եզրափակել է Պաղեստինի վարչապետը։  
13:40 - 17 մայիսի, 2021
Գազայում բախումների հետևանքով պաղեստինյան կողմի զոհերի թիվը հասել է 192-ի, այդ թվում՝ 54 երեխա․ իսրայելական կողմն ունի 10 զոհ |tert.am|

Գազայում բախումների հետևանքով պաղեստինյան կողմի զոհերի թիվը հասել է 192-ի, այդ թվում՝ 54 երեխա․ իսրայելական կողմն ունի 10 զոհ |tert.am|

tert.am: Այսօր վաղ առավոտից իսրայելական կողմը վերսկսել է Գազայի ուղղությամբ ավիահարվածները: Դա տեղի է ունեցել Իսրայելի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Բենյամին Նեթանյահուի այն հայտարարությունից ժամեր անց, համաձայն որի սկսվելու են պաղեստինյան անկլավի վրա հարձակումներ, հայտնում է Al Jazeera լրատվականը։ Հայտնի է, որ ավիահարվածների հետևանքով վիրավորվել է մեկ պաղեստինցի։ Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը հրթիռներ էր արձակել իսրայելական Աշխելոն և Բեեր Շևա քաղաքների ուղղությամբ։ Պաղեստինցիների և իսրայելցիների միջև անցյալ շաբաթ սկսված բախումների հետևանքով պաղեստինյան կողմում զոհերի թիվը հասել է 192-ի, այդ թվում՝ 58 երեխա և 34 կին, իսկ իսրայելական կողմում զոհերի թիվը 10-ն է, այդ թվում՝ 2 երեխա։ Կիրակի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկել է առկա իրավիճակը, սակայն այս ուղղությամբ համաձայնություն ձեռք չի բերվել։ Չինաստանի պնդմամբ՝ խորհրդի ընդհանուր տեսակետին խանգարում է Միացյալ Նահանգները։ Գազայում էլեկտրաէներգիա բաշխող ընկերությունն ասել է, որ քաղաքի «լայն տարածքներում» հոսանքի անջատումներ են եղել այն բանից հետո, երբ իսրայելական հարվածների հետևանքով վնասվել է քաղաքի հարավային շրջաններին հոսանք մատակարարող միակ գիծը և հավելել, որ փորձում են վերականգնել այն։ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն էլ արձագանքել է Մոնրեալում իսրայեցի և պաղեստինցի ցուցարարների միջև բախմանը՝ նշելով․ «Կանադայում յուրաքանչյուր ոք խաղաղ հավաք անցկացնելու և ազատ արտահայտվելու իրավունք ունի։ Սակայն մենք չենք կարող և չենք հանդուրժելու հակասեմականությունը, իսլամաֆոբիան կամ ցանկացած տեսակի ատելություն»։ ՀԱՄԱՍ-ը, իր հերթին, հայտարարել է, որ Իսրայելը հարվածել է «դատարկ դաշտերին, դատարկ և տարհանված ռազմական բազաներին և ուսումնական ճամբարներին»։
11:18 - 17 մայիսի, 2021
Սաուդյան Արաբիան միջազգային հանրությանը կոչ է անում կանգնեցնել Իսրայելին |armtimes.com|

Սաուդյան Արաբիան միջազգային հանրությանը կոչ է անում կանգնեցնել Իսրայելին |armtimes.com|

armtimes.com: Սաուդյան Արաբիան կոչ է անում միջազգային հանրությանը անհապաղ միջամտել Արեւելյան Երուսաղեմում ստեղծված իրավիճակին՝ Իսրայելին կանգնեցնելու համար: Այս մասին կիրակի օրը հայտարարել է Թագավորության արտաքին գործերի նախարար Ֆեյսալ բին Ֆարհան Ալ Սաուդը Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) արտակարգ նիստում: «Միջազգային հանրությունը պետք է անհապաղ միջամտի Իսրայելի գործողությունները դադարեցնելու համար», - շեշտել է նա:  Նախարարի խոսքով, միջազգային հանրությունը «պետք է կատարի իր պարտավորությունները և վերջ տա Արևելյան Երուսաղեմում հակամարտության վտանգավոր սրմանը», ինչպես նաև շտապ ձեռնարկի գործողություններ, որոնք վերջ կդնեն ռազմական գործողություններին և կհանգեցնեն խաղաղության վերսկսմանը բանակցությունների միջոցով:
18:22 - 16 մայիսի, 2021
Իսրայելական ավիահարվածների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը գերազանցել է 200-ը |tert.am|

Իսրայելական ավիահարվածների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը գերազանցել է 200-ը |tert.am|

tert.am: Իսրայելի հետ հակամարտության ընթացիկ սրման հետևանքով ավելի քան 200 պաղեստինցի է զոհվել, մոտ 5600-ը վիրավորում է ստացել: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս տվյալները հաղորդում է պաղեստինյան աղբյուրը՝ վկայակոչելով առողջապահության նախարարությանը:Գերատեսչությունից մասնավորեցնում են, որ զոհերի թվում են ինչպես մայիսի 10-ից մեկնարկած ավիահարվածների հետևանքով մահացածներն, այնպես էլ Հորդանան գետի Արևմտյան ափին տեղի ունեցող բախումների զոհերը: Ընդհանուր առմամբ, բռնության ալիքը 202 պաղեստինցու կյանք է խլել, վիրավորների թիվը հասել է 5588:  «Գազայի հատվածում 181 պաղեստինցի է զոհվել, այդ թվում՝ 52 երեխա և 31 կին, տուժել են 1225-ը, Արևմտյան ափին զոհերի թիվը հասել է 21-ի, տուժածներինը՝ 4363-ի»,- նշվում է նախարարության հաղորդագրության մեջ: 
17:55 - 16 մայիսի, 2021
Թուրքիան հանդես է եկել Պաղեստինի քաղաքացիների պաշտպանությունն ապահովող միջազգային ուժերի ստեղծման օգտին  

 |armenpress.am|

Թուրքիան հանդես է եկել Պաղեստինի քաղաքացիների պաշտպանությունն ապահովող միջազգային ուժերի ստեղծման օգտին |armenpress.am|

armenpress.am: Թուրքիան հանդես է գալիս պաղեստինցի խաղաղ քաղաքացիների ֆիզիկական պաշտպանությունն ապահովելու համար միջազգային ուժերի ստեղծման օգտին։ Այս մասին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն մայիսի 16-ին հայտարարել է Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) արտաքին գործերի նախարարների արտահերթ նիստում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: «Միջազգային հանրությունը պատասխանատվություն է կրում պաղեստինցի խաղաղ քաղաքացիների անվտանգության ապահովման համար։  Եվ այդ պատասխանատվության կարևոր մասն ընկած է ԻՀԿ-ի վրա, - ընդգծել է նա իր ելույթի ժամանակ։  - Մենք պետք է աշխատենք Պաղեստինի խաղաղ քաղաքացիներին պաշտպանելու համար միջազգային մեխանիզմ ստեղծելու ուղղությամբ՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 2018 թվականի հունիսին ընդունված բանաձեւին համապատասխան։  Այս նախաձեռնությունը պետք է ներառի նաեւ ֆիզիկական պաշտպանություն միջազգային ուժերի ստեղծման միջոցով, որոնք կունենան ռազմական եւ ֆինանսական աջակցություն շահագրգիռ երկրներից»: Չավուշօղլուի խոսքով՝ «եկել է Պաղեստինի հարցում միասնության եւ վճռականության ժամանակը»: «Իսլամական աշխարհը մեզանից առաջնորդություն է ակնկալում, եւ Թուրքիան պատրաստ է բոլոր անհրաժեշտ քայլերին», - հավելել է նա:
17:35 - 16 մայիսի, 2021