Դմիտրի Պեսկով

Դմիտրի Սերգեւիչ Պեսկով, 2012 թվականից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար:

Ծնվել է 1967 թվականի հոկտեմբերի 17-ին Մոսկվայում, ուսանող, հետագայում ռուս դիվանագետ Սերգեյ Պեսկովի (1948-2014) ընտանիքում:

1989 թվականին Պեսկովն ավարտել է Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի Ասիայի եւ Աֆրիկայի երկրների ինստիտուտը՝ «արեւելագետ-պատմաբան» եւ «թարգմանիչ» մասնագիտություններով:

1989 թվականին աշխատել է ԽՍՀՄ Արտաքին գործերի նախարարությունում:

1990-ից 1994 թվականներին եղել է հերթապահ ռեֆերենտ, կցորդ, ԽՍՀՄ-ի երրորդ, ապա Թուրքիայում ՌԴ-ի դեսպանատան քարտուղար: 1994-ից 1996 թվականներին աշխատել է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատում: 1996-ից 2000 թվականներին Թուրքիայում ռուսական դեսպանության երկրորդ, ապա առաջին քարտուղար:

2003 թվականին ղեկավարել է Սանկտ Պետերբուրգի 300 ամյակին նվիրված տոնակատարությունը:

2004 թվականի ապրիլի 9-ին նշանակվել է Ալեքսեյ Գրոմովի առաջին քարտուղար (որն այդ ժամանակ ՌԴ աշխատակազմի մամլո խոսնակն էր): 

2008 թվականի փետրվարին նշանակվել է «Միր (հեռուստառադիոընկերության)» տնօրեն:

Ռուսաստանն ուշադիր հետևելու է Քիշնևից լուրերին․ Պեսկով

 |factor.am|

Ռուսաստանն ուշադիր հետևելու է Քիշնևից լուրերին․ Պեսկով |factor.am|

factor.am: Մոսկվան ուշադրությամբ կհետևի Քիշնևում նախանշված եվրոպական գագաթնաժողովից նորություններին և հռետորաբանությանը, բայց դրանք լիարժեք չի համարում՝ առանց Ռուսաստանի Դաշնության հետ երկխոսության, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք, անկասկած, կհետևենք լուրերին, որոնք ստացվում են Քիշնևից, կհետևենք այն հռետորաբանությանը, որն այնտեղ կգերիշխի։ Սրա հետ մեկտեղ, այսպես ասենք, խոսել ինչ-որ եվրոպական գործընթացների մասին մասնատված Եվրոպայում, որտեղ բացակայում է ՌԴ-ի հետ երկխոսությունը շատ երկրների հետ, իհարկե, կարելի է, բայց սա Եվրոպայում լիարժեք քաղաքական գործընթաց չէ, չի կարող լինել լիարժեք»,- ասել է Պեսկովը լրագրողներին։ Նշենք, որ Մոլդովայի իշխանությունները պատրաստվում են հունիսի 1-2-ը կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) գագաթնաժողովին։ Հունիսի 1-ին Քիշնևում կկայանա նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, ԵՄ Խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ։
17:28 - 31 մայիսի, 2023
Պեսկովը հնարավոր է համարում տեսանելի ապագայում Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը |armenpress.am|

Պեսկովը հնարավոր է համարում տեսանելի ապագայում Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը |armenpress.am|

armenpress.am: Ներկա հանգամանքները թույլ են տալիս ակնկալել, որ տեսանելի ապագայում հնարավոր է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքումը, սակայն գլխավորը ոչ թե ժամանակն է, այլ բոլոր հարցերի վերջնական լուծումը։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Պեսկովը նշել է, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները կհավաքվեն հաջորդ շաբաթվա վերջին Մոսկվայում՝ քննարկելու կողմերի միջև առկա խնդիրները։ «Ամեն ինչ ամբողջությամբ վերջնական տեսքի բերելու խնդիր չկա, քանի որ կարևորն, ամեն դեպքում, վերջնական արդյունքն է, ժամանակի հետևից ոչ ոք չի ընկնում», - ասել է Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ «հենց սա հաշվի առնելով էլ հազիվ թե այժմ որևէ մեկը կարողանա կանխատեսել խաղաղության պայմանագրի ստորագրման ճշգրիտ ամսաթիվը»: «Չնայած, ինչպես երեկ ասվեց հանդիպմանը, այժմ հանգամանքները շատ առումներով փոխվել են, և, ըստ էության, այս փոփոխված հանգամանքները թույլ են տալիս արդեն տեսանելի ապագայում հասնել խաղաղության պայմանագրի ստորագրման», - ասել է Պեսկովը։ Մայիսի 25-ին Մոսկվայում կայացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Հանդիպման արդյունքներն ամփոփել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ հայտնելով, որ քննարկել են տարածաշրջանային և տնտեսական կոմունիկացիաների ապաշրջափակման հարցը։ ՌԴ նախագահը նշել է, որ այդ հարցում առկա խոչընդոտները հիմնականում տեխնիկական բնույթի են և հաղթահարելի։ Կողմերը պայմանավորվել են, որ մեկ շաբաթից նույն հարցով հանդիպելու են երեք երկրների փոխվարչապետները։  
15:01 - 26 մայիսի, 2023
Պեսկովը հայտարարել է, որ Ալիևն առաջին անգամ կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին
 |factor.am|

Պեսկովը հայտարարել է, որ Ալիևն առաջին անգամ կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին |factor.am|

factor.am: ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ զրույցում նշել է, որ այսօր տեղի կունենա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը, գրում է ՏԱՍՍ-ը։ «Դրան մասնակցելու ենք Ռուսաստանում աշխատանքային այցով գտնվող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը»,- ասել է Պեսկովը։ Նա հատկապես կարևորել է, որ նիստին առաջին անգամ անձամբ ներկա է լինելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Տեսակապով միջոցառմանը կմիանան նաև Ուզբեկստանի և Տաջիկստանի ղեկավարներ Շավքաթ Միրզոևը և Էմոմալի Ռահմոնը։ «Կարևոր է, որ այսօր առաջին անգամ հանդիպմանը հյուրի կարգավիճակով կմասնակցի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը»,- ասել է Պեսկովը՝ չմանրամասնելով, թե ինչով է պայմանավորված Ադրբեջանի նախագահի հրավերը։
13:39 - 25 մայիսի, 2023
Կրեմլում հայտարարել են, որ կշարունակեն ՀԱՊԿ-ի թեմայով Հայաստանի հետ երկխոսությունը
 |armenpress.am|

Կրեմլում հայտարարել են, որ կշարունակեն ՀԱՊԿ-ի թեմայով Հայաստանի հետ երկխոսությունը |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանը կշարունակի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) թեմայով Հայաստանի հետ երկխոսությունը: Նման հայտարարություն է արել Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն խոսքերը, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը Հայաստանի օրակարգից դուրս չի եկել: «Ընդհանուր առմամբ, ՀԱՊԿ-ն անդամ երկրների շրջանում հեղինակություն ունի, ցույց է տալիս իր արդյունավետությունը տարբեր իրավիճակներում: Ինչ վերաբերում է Հայաստանի վարչապետի հայտարարությանը, ապա մենք կշարունակենք երկխոսությունը մեր հայ ընկերների հետ։ Մենք նրանց հետ կխոսենք նաև ՀԱՊԿ-ի գործունեությանը մեր հետագա մասնակցության թեմայով», - Կրեմլի խոսնակի խոսքերն է մեջբերում Газета պարբերականը։ Պեսկովը հավելել է, որ ՀԱՊԿ-ն ունի հետագա զարգացման ներուժ։ Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետն այսօր հրավիրված ասուլիսում նշել էր՝ չի բացառում, որ ՀՀ-ն կարող է դե յուրե որոշում կայացնել ՀԱՊԿ-ում անդամությունը դադարեցնելու կամ սառեցնելու վերաբերյալ, բայց դա տեղի կունենա միայն այն պարագայում, երբ մենք արձանագրենք, որ ՀԱՊԿ-ը դուրս է եկել ՀՀ-ից։ 
16:10 - 22 մայիսի, 2023
Ռուսաստանն ուշադրությամբ հետևում է Թուրքիայի ընտրություններին․Պեսկով
 |factor.am|

Ռուսաստանն ուշադրությամբ հետևում է Թուրքիայի ընտրություններին․Պեսկով |factor.am|

factor.am: «Ռուսաստանը մեծ հետաքրքրությամբ է հետևում այս օրերին Թուրքիայից եկող լուրերին, որտեղ նախօրեին նախագահական և խորհրդարանական ընտրություններ էին»,- լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Իհարկե, մենք մեծ հետաքրքրությամբ ու ուշադրությամբ ենք հետևում այն նորություններին, որոնք այս օրերին գալիս են Թուրքիայից։ Մենք հարգանքով ենք վերաբերվում ու կվերաբերվենք թուրքական ժողովրդի ընտրությանը։ Սակայն ցանկացած դեպքում մենք հույս ունենք, որ մեր համագործակցությունը շարունակվելու է, խորանալու ու ընդլայնվելու»,-ասել է Պեսկովը։ Նա հայտարարել է, որ «Մոսկվայի և Անկարայի համագործակցությունն, իսկապես, փոխշահավետ է և համապատասխանում է երկու երկրների ժողովուրդների շահերին»։ Պեսկովի խոսքով՝ Թուրքիան ուժեղ ինքնիշխան երկիր է, որն ի վիճակի է ապահովել թափանցիկ ընտրություններ և կանխել անօրինական գործողությունները։ Հավելենք,որ Թուրքիայի ընդդիմության առաջնորդ, ընտրություններում Ռեջեփ Թայիփ Էրդողանի հիմնական մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուն ՌԴ-ին մեղադրել էր երկրի ընտրություններին կեղծ տեսանյութերի միջոցով միջամտելու համար։
15:34 - 15 մայիսի, 2023
Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան պայմանավորվածությունների իրականացումը թույլ կտա հասնել կարգավորման. ստորագրված փաստաթղթերն այլընտրանք չունեն. Կրեմլ |tert.am|

Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան պայմանավորվածությունների իրականացումը թույլ կտա հասնել կարգավորման. ստորագրված փաստաթղթերն այլընտրանք չունեն. Կրեմլ |tert.am|

tert.am: Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը թույլ կտա Հարավային Կովկասում կարգավորման հասնել, ստորագրված փաստաթղթերը, որպես իրավիճակի կարգավորման հիմք, այլընտրանք չունեն: Այս մասին, ինչպես փոխանցում է ՌԻԱ «Նովոստի»-ն, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։«Ռուսաստանը, գիտեք, լիովին հավատարիմ է այն եռակողմ փաստաթղթերին, որոնք ստորագրվել են երկու տարի առաջ։ Մենք ելնում ենք նրանից, որ դրանք շարունակում են լինել կարգավորման՝ այլընտրանք չունցող հիմք։ Եվ կարգավորման հասնելու համար մենք պետք է գնանք երեքի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ճանապարհով»,- ասել է նա լրագրող  Պավել Զարուբինի հետ զրույցում։Երևանն ու Բաքուն անցյալ տարի Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Եվրամիության միջնորդությամբ սկսել են քննարկել ապագա խաղաղության պայմանագիրը։ Նշենք, որ այսօր Բրյուսելում ընթանում է եռակողմ հանդիպում ՀՀ վարչապետի, Եվրոպական խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահի միջև:
16:18 - 14 մայիսի, 2023
Թուրքիայում ընտրություններին ռուսական միջամտության մասին խոսք լինել չի կարող. Պեսկով
 |tert.am|

Թուրքիայում ընտրություններին ռուսական միջամտության մասին խոսք լինել չի կարող. Պեսկով |tert.am|

tert.am: Էրդողանի մրցակիցը Մոսկվային մեղադրել է Թուրքիայի նախընտրական գործընթացներին միջամտելու համար։ Նախօրեին նախագահի ընդդիմադիր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն Թվիթերում գրել է, որ ռուսները կանգնած են «դավադրությունների և կեղծիքների հետևում»։ «Եթե ցանկանում եք շարունակել մեր բարեկամությունը մայիսի 15-ից հետո, հեռու պահեք ձեր ձեռքերը թուրքական պետությունից», - գրել է Քըլըչդարօղլուն: Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել է Թուրքիայի նախագահական և խորհրդարանական ընտրություններին Ռուսաստանի միջամտության հնարավորության մասին լուրերը՝ ընդգծելով, որ նման տվյալներ են տարածում ստախոսները, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։«Ես չգիտեմ, թե որն էր նման կոչերի պատճառը... Մենք կտրականապես մերժում ենք նման հայտարարությունները, պաշտոնապես հայտարարում ենք, որ որևէ միջամտության մասին խոսք լինել չի կարող: Եթե որևէ մեկը պարոն Քըլըչդարօղլուին նման տեղեկություն է տրամադրել, ապա նրանք սուտասան են, այդպես էլ պետք է ասվի»,- ուրբաթ լրագրողներին ասել է Պեսկովը։Ընդհանուր առմամբ, նա ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնությունը «շատ, բարձր է գնահատում Թուրքիայի Հանրապետության հետ երկկողմ հարաբերությունները»։«Որովհետև Թուրքիան մինչ այժմ շատ պատասխանատու, ինքնիշխան և լավ մտածված դիրքորոշում է որդեգրել մեր առջև ծառացած մի շարք տարածաշրջանային և գլոբալ խնդիրների վերաբերյալ»,- հավելել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
15:19 - 12 մայիսի, 2023
Մոսկվան Երևանին և Բաքվին զսպվածության կոչ է անում
 |civilnet.am|

Մոսկվան Երևանին և Բաքվին զսպվածության կոչ է անում |civilnet.am|

civilnet.am: Երևանի և Բաքվի միջև նոր լարվածության ֆոնին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի նախատեսում շփումներ ունենալ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Պուտինը նախօրեին առանձնազրույց է ունեցել Փաշինյանի հետ, որը Մոսկվայում էր։ Շփումները շարունակվում են նաև ադրբեջանական կողմի հետ։ Ռուսաստանը շարունակում է կատարել իր գործառույթները, որոնք նախատեսված են եռակողմ փաստաթղթերով։ Մենք, իհարկե, կողմերից ակնկալում ենք զսպվածություն, և կոչ ենք անում չձեռնարկել որևէ գործողություն, որը կարող է հանգեցնել լարվածության աճի։ Մենք կշարունակենք մեր շփումները Բաքվի և Երևանի հետ»,- մայիսի 11-ին լրագրողների հետ զրույցում ասել է Պեսկովը։ Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 06:00-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: ՊՆ հաղորդմամբ՝ ժամը 10:45-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է,  իրադրության լարվածությունը նվազել է։ Հայկական կողմը այս պահի դրությամբ ունի 4 վիրավոր:
14:43 - 11 մայիսի, 2023
Դժվար է պատկերացնել, որ աշխարհում որևէ մեկը լրջորեն կմտածի Պուտինի դեմ ՄՔԴ-ի հրամանը կիրառելու մասին. Պեսկով
 |tert.am|

Դժվար է պատկերացնել, որ աշխարհում որևէ մեկը լրջորեն կմտածի Պուտինի դեմ ՄՔԴ-ի հրամանը կիրառելու մասին. Պեսկով |tert.am|

tert.am: Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը քիչ հավանական է համարում, որ Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ)՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին կալանավորելու որոշումը կկիրառվի:Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, նա այս մասին հայտնել է սերբական ATV հեռուստաալիքին տված հարցազրույցում:«Այնուամենայնիվ, այստեղ մենք խոսում ենք աշխարհի ամենամեծ երկրներից մեկի, աշխարհի ամենամեծ միջուկային տերություններից մեկի մասին։ Դժվար է պատկերացնել, որ որևէ մեկը լրջորեն կմտածի Ռուսաստանի Դաշնության նախագահի դեմ այս հրամանը կիրառելու մասին։ Դժվար է նույնիսկ մտածել այդ մասին»,- ասել է Կրեմլի խոսնակը։Պեսկովի խոսքով՝ ՄՔԴ-ի հրամանը Պուտինի դեմ «գործնականում նշանակում է, որ իսկապես կան երկրներ, որոնք ունեն ինքնիշխանության շատ ուժեղ պակաս, և այդ երկրները, զուտ տեսականորեն, կարող են նախանձախնդրություն դրսևորել հնարավորության դեպքում այս հրամանը կատարելու հարցում»:Կրեմլի խոսնակը հիշեցրել է, որ «Ռուսաստանը Հռոմի ստատուտի կողմ չէ»։«Մենք, ինչպես շատ այլ երկրներ չենք ճանաչում ՄՔԴ որոշումները»,- հայտարարել է նա։«Այս իրավիճակում մենք կարծում ենք, որ այս միջազգային կառույցն իրականում խամաճիկ է, այսպես կոչված, հավաքական Արևմուտքի ձեռքում, որն  այն պարզապես օգտագործում է իր նպատակների համար՝ մեր երկրի վրա ճնշումն ավելի մեծացնելու համար: Չի հաջողվի», - ասել է Պեսկովը։ Հիշեցնենք, որ մարտին Հաագայի միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և երեխաների իրավունքների պաշտպան Մարիա Լվովա Բելովային ձերբակալելու միջազգային օրդեր է տվել։ Նրանք կասկածվում են ուկրաինացի երեխաների անօրինական դեպորտացիայի համար։ Ավելի վաղ ՄԱԿ-ի հետաքննչական հանձնաժողովը հայտարարել էր, որ ուկրաինացի երեխաների տեղափոխումը Ռուսաստանի տարածք կարող է ռազմական հանցագործություն համարվել։  
10:51 - 11 մայիսի, 2023
Ռուսաստանը երախտապարտ է ԱՊՀ երկրների առաջնորդներին, որոնք հարգում են Հաղթանակի օրը և եկել են Մոսկվա. Պեսկով |tert.am|

Ռուսաստանը երախտապարտ է ԱՊՀ երկրների առաջնորդներին, որոնք հարգում են Հաղթանակի օրը և եկել են Մոսկվա. Պեսկով |tert.am|

tert.am: Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) անդամ շատ երկրներ նշում են Հաղթանակի օրը: Ռուսաստանը երախտապարտ է այն պետությունների ղեկավարներին, որոնք այս անգամ ժամանել են Մոսկվա՝ տոնակատարություններին մասնակցելու համար, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այս մասին գրում է ՏԱՍՍգործակալությունը:«Մայիսի 9-ը պահպանվում է որպես նախկին Խորհրդային Միության ժողովուրդների գլխավոր տոներից մեկը, և ԱՊՀ անդամ շատ երկրներ մինչ օրս այն համարում են սուրբ օր, որը պետք է նշվի: Եվ, իհարկե, այս առիթով մենք շատ շնորհակալ ենք մեր հյուրերին, քանի որ նրանք հնարավոր համարեցին այս օրը լինել մեր նախագահի կողքին և լինել մեզ հետ»,- ասել է Կրեմլի խոսնակը։Նշենք, որ Կարմիր հրապարակում շքերթին ներկա են Հայաստանի վարչապետը, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի նախագահները։
11:40 - 09 մայիսի, 2023
Կրեմլը անօդաչուների հարձակման մեջ մեղադրում է նաև ԱՄՆ-ին |armenpress.am|

Կրեմլը անօդաչուների հարձակման մեջ մեղադրում է նաև ԱՄՆ-ին |armenpress.am|

armenpress.am: Կրեմլի վրա Ուկրաինայի հարձակման հետևում կանգնած է Միացյալ Նահանգները: Նման հայտարարություն է արել Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այդ մասին տեղեկանում ենք «РИА Новости» գործակալությունից: «Ե՛վ Կիևում, և՛ Վաշինգտոնում դա հերքելու նման փորձերը, իհարկե, միանգամայն ծիծաղելի են: Մենք լավ գիտենք, որ նման գործողությունների և նման ահաբեկչությունների մասին որոշումները կայացվում են ոչ թե Կիևում, այլ հատկապես Վաշինգտոնում: Եվ Կիևն արդեն անում է այն, ինչ նրան ասում են», - ասաց նա։ Ինչպես հավելել է Պեսկովը, Մոսկվայում գիտեն, որ «հաճախ նույնիսկ նպատակները որոշում է ոչ թե Կիևը, այլ դրանք որոշվում են Վաշինգտոնում»։ Դրանից հետո ԱՄՆ-ն ուկրաինացի զինվորականներին ցույց է տալիս գրոհի օբյեկտը՝ Ուկրաինայի զինված ուժերից պահանջելով իրականացնել հարձակումը։ «Ամեն անգամ չէ, որ Կիևին է տրվում միջոցներ ընտրելու իրավունքը: Սա նույնպես հաճախ թելադրում են օվկիանոսից այն կողմից: Մենք դա լավ գիտենք և մեզ հաշիվ ենք տալիս դրանում: Վաշինգտոնը պետք է հստակ հասկանա, որ մենք դա գիտենք», - ընդգծել է նա։ Մայիսի 3-ին ՌԴ նախագահի աշխատակազմը հաղորդել էր, որ Ուկրաինան փորձել է երկու անօդաչու սարքերով հարված հասցնել Վլադիմիր Պուտինի կրեմլյան նստավայրին: Զինվորականներն ու հատուկ ծառայությունները կարողացել են ԱԹՍ-ները շարքից դուրս բերել պայքարի ռադիոտեղորոշման համակարգերի օգնությամբ: Կիևը հերքել է ԱԹՍ-ներով հարձակմանն առնչություն ունենալու մասին մեղադրանքները: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը չի հարձակվում ո՛չ Մոսկվայի, ո՛չ Վլադիմիր Պուտինի վրա:
15:41 - 04 մայիսի, 2023