Հայաստան

ՀՀ վարչապետը և ԵԱՀԿ գործող նախագահն անդրադարձել են Մինսկի խմբի գործունեությանը

ՀՀ վարչապետը և ԵԱՀԿ գործող նախագահն անդրադարձել են Մինսկի խմբի գործունեությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանիին: Վարչապետը ողջունել է ԵԱՀԿ գործող նախագահի այցը տարածաշրջան և նշել, որ այն լավ հնարավորություն է ծանոթանալու այստեղ ստեղծված բարդ իրավիճակին: Նիկոլ Փաշինյանը նշել է ՀՀ կառավարության շահագրգռվածությունը՝ զարգացնելու և ընդլայնելու համագործակցությունը ԵԱՀԿ-ի հետ: Բույար Օսմանին իր հերթին ևս ընդգծել է Հայաստանի հետ փոխգործակցության կարևորությունը և հավելել, որ կազմակերպության նպատակն է նպաստել տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը: Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամին, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի իրականացմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի ինստիտուտի առավել ակտիվ դերակատարության ապահովմանը: Վարչապետ Փաշինյանը կարևորել է միջազգային հանրության կողմից Ադրբեջանի սադրիչ և ապակառուցողական գործողություններին համարժեք ու հետևողական արձագանքը:
17:25 - 13 ապրիլի, 2023
Ըստ ՌԴ ԱԴԾ-ի՝ Պետերբուրգում ահաբեկչության կազմակերպիչներից մեկը Հայաստանով տարանցմամբ մեկնել է Թուրքիա
 |factor.am|

Ըստ ՌԴ ԱԴԾ-ի՝ Պետերբուրգում ահաբեկչության կազմակերպիչներից մեկը Հայաստանով տարանցմամբ մեկնել է Թուրքիա |factor.am|

factor.am: ՌԴ ԱԴԾ-ն պնդում է՝ Դարյա Տրեպովան, որը կալանավորվել էր Պետերբուգում տեղի ունեցած պայթյունի գործով, հանցագործությունը կատարել է ՖԲԿ-ի ղեկավարներ՝ Լեոնիդ Վոլկովի ու Իվան Ժդանովի կոչերի արդյունքում, գրում է Meduza-ն։ Ըստ գերատեսչության՝ Տատարսկու սպանությունը Տրեպովայի հետ միասին նախապատրաստել է Ուկրաինայի քաղաքացի Յուրի Դենիսովը՝ ծնված 1987 թ-ին, որն էլ նրան է փոխանցել պայթուցիկ սարք՝ «գիպսե կիսանդրիի տեսքով»։ Տրեպովան սարքը ստացել է Մոսկվայում՝ միջնորդի միջոցով «էքսպրես առաքում» ծառայությամբ։ ԱԴԾ-ն Դենիսովին անվանում է «ուկրաինական դիվերսիոն-ահաբեկչական խմբավորման» անդամ։ Գերատեսչության տվյալներով՝ Դենիսովը «ուկրաինական հատուկ ծառայությունների ցուցումով» 2023 թվականի փետրվարին Կիևից Լատվիայով ժամանել է Մոսկվայի մարզ, որտեղ տեղեկություններ է հավաքել ռազմական բլոգերի կենսակերպի մասին։ Դրա համար էլ նա մեքենա է գնել և բնակարան վարձել  Տատարսկու բնակության վայրին մոտ։ ԱԴԾ-ն նաև նշում է, որ ապրիլի 3-ին՝ «ահաբեկչության իրականացումից հետո Դենիսովը  Ռուսաստանից տրանզիտով Հայաստանի տարածքով մեկնել է Թուրքիա»։ Դենիսովի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել։ Հիշեցնենք,, որ ապրիլի 2-ին Պետերբուրգում Street Food Bar № 1 սրճարանում, որը պատկանում է «Վագներ» խմբավորման հիմնադիր Եվգենի Պրիգոժինին, տեղի էր ունեցել պայթյուն ռազմական բլոգեր, լրագրող Վլադլեն Տատարսկիի  ստեղծագործական երեկոյի ժամանակ, որի հետևանքով վերջինս մահացել էր։ 40 մարդ վիրավորում էր ստացել։
16:16 - 13 ապրիլի, 2023
Լեմկինի ինստիտուտը կոչ է անում միջազգային հանրությանը ստիպել Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը

 |aravot.am|

Լեմկինի ինստիտուտը կոչ է անում միջազգային հանրությանը ստիպել Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը |aravot.am|

aravot.am: Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը վրդովված է 2023թ. փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանի (ICJ)՝ ժամանակավոր միջոցների վերաբերյալ պարտավորեցնող որոշման նկատմամբ Ադրբեջանի աղաղակող արհամարհալից վերաբերմունքից. որոշումը պարտավորեցնում էր Ադրբեջանին ապահովել ապրանքների և մարդկանց ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով: Այս մասին ասվում է Լեմկինի ինստիտուտի տարածած հայտարարության մեջ: Դրանում նշվում է, որ Ադրբեջանը չի կատարել Դատարանի որոշումը, չնայած այն հանգամանքին, որ ընդունել է Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի կիրառման վերաբերյալ 2021թ. գործով (Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի) ՄՔԴ իրավասությունը և 1996թ. ի վեր հանդիսանում է Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի կողմ: «Լեմկինի ինստիտուտը նաև հավասարապես մտահոգված է, որ միջազգային հանրությունը չի կարողանում աջակցություն ցուցաբերել կենսունակ մեխանիզմներով ՄՔԴ-ի որոշումները պարտադրելու հարցում: Միջազգային իրավունքի կամավոր բնույթն այն դարձնում է անկարողունակ, երբ որևէ պետություն որոշում է չկատարել միջազգային տրիբունալների որոշումները: Լեմկինի ինստիտուտը խստորեն հանդես է գալիս այդ որոշումների իրականացման համար ավելի ուժգին մեխանիզմներ գործարկելու օգտին և կարծում է, որ դա բխում է բոլոր պետությունների շահերից»,- ասվում է հայտարարության մեջ: Ինստիտուտում կարծում են, որ միջազգային հանրությունը շատ քիչ ջանքեր է գործադրվել՝ ստիպելու Ադրբեջանին ՄՔԴ որոշումից հետո մեկ ամսվա ընթացքում վերացնել շրջափակումը: «Ամենակարևոր հայտարարությունն արեց ՆԱՏՕ-ի նախորդ գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը, որն իր անհանգստությունն արտահայտեց շարունակվող շրջափակման կապակցությամբ և նախազգուշացրեց «մարդասիրական աղետի» մասին, բայց այլ բան չառաջարկեց: ԵՄ միջազգային առաքելությունը, որը պատասխանատու է Լաչինի միջանցքի մոնիտորինգի համար… նույնպես մինչ այժմ ապացուցել է, որ ի վիճակի չէ արդյունավետ կերպով փոխել իրավիճակը, և հրապարակել է միայն հայտարարություններ, թե իրենք իրենց բացահայտումների մասին կզեկուցեն Բրյուսելին։ Հարավային Կովկասում ԵՄ բանագնաց Տոյվո Կլաարը շարունակում է իր ամոթալի ջանքերը՝ երկու կողմերին ուղղված կոչերով»,- ասվում է հայտարարության մեջ։Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
11:56 - 13 ապրիլի, 2023
Հայաստանը Գերմանիայում կունենա առևտրային կցորդ

Հայաստանը Գերմանիայում կունենա առևտրային կցորդ

Հայաստանը Գերմանիայում կունենա առևտրային կցորդ: Չզեկուցվող հարցերի փաթեթով նման որոշում կայացրեց ՀՀ կառավարությունը ապրիլի 13-ի նիստի ժամանակ։ Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ կցորդի գործառույթներն են․ •  Հայաստանի Հանրապետության տնտեսական քաղաքականության իրականացմանն ուղղված աշխատանքների իրականացմանն ու օտարերկրյա պետության պետական մարմիններում կամ միջազգային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության տնտեսական շահերի ներկայացմանն աջակցելը,•  Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսության, առևտրատնտեսական բնագավառը կանոնակարգող իրավական դաշտի, ինչպես նաև արտաքին առևտրի, ներքին և արտաքին շուկաների մասին, միջազգային կազմակերպությունում ընթացող գործընթացների և կազմակերպության անդամ երկրների արտաքին առևտրի, ներքին և արտաքին շուկաների մասին տեղեկությունների հավաքագրումը, ամփոփումը և տրամադրումը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին, •  Գերմանիայի Դաշնային Հանրապետության պետական կառավարման մարմիններին, շահագրգիռ անձանց և կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության տնտեսության, առևտրատնտեսական բնագավառը կանոնակարգող իրավական դաշտի, ինչպես նաև արտաքին առևտրի, ներքին և արտաքին շուկաների մասին անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրելը,•  Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում տնտեսական բնույթի միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքների իրականացմանն ու այդ կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության տնտեսական շահերի ներկայացմանը նպաստելը,•  Հայաստանի Հանրապետության դեսպանի կողմից միջազգային պայմանագրերի նախագծերի շուրջ բանակցությունների վարմանն աջակցելը, միջազգային կազմակերպության բանակցային գործընթացներին Հայաստանի Հանրապետության մասնակցության ապահովումը,•  Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև կնքված միջազգային առևտրատնտեսական պայմանագրերի իրականացմանն աջակցելը,•  առևտրատնտեսական բնագավառի պաշտոնական և գործարար փոխայցելությունների կազմակերպմանն աջակցելը,•  Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի, Զարգացման հայկական գործակալության և այլ պետական մարմինների՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գործող ներկայացուցչությունների (ներկայացուցիչների) գործունեության համակարգումն ու աջակցության ապահովումը,•  Հայաստանի Հանրապետության տնտեսության մեջ ԳԴՀ կազմակերպություններից պոտենցիալ ներդրողներ որոնելը,•  Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում կազմակերպվող միջազգային ցուցահանդեսներին, բիզնես-ֆորումներին, գործարար բնույթի միջոցառումներին Հայաստանի Հանրապետության կազմակերպությունների մասնակցության կազմակերպմանն աջակցելը,•  Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսավարող սուբյեկտների միջև առևտրատնտեսական գործարքների նախապատրաստմանն ու իրականացմանն աջակցելը, ինչպես նաև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը նպաստելը: «Երկկողմ համագործակցության տեսանկյունից Հայաստանի համար կարևորվում է հայ-գերմանական ֆինանսատնտեսական և տեխնիկական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը, որի օրակարգում ընդգրկվում է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, առկա ծրագրերի կատարման ընթացքը և հեռանկարները, երկկողմ համագործակցության ընդայնման հետագա քայլերը»,- նշված է հիմնավորման մեջ։ Համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների` Հայաստանի Հանրապետության առևտրաշրջանառությունը Գերմանիայի հետ 2022 թվականի հունվար-դեկտեմբերին կազմել է 530․42 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 83%-ով  (2021թ․ հունվար–դեկտեմբերին կազմել է 289․85 մլն․ ԱՄՆ դոլար)։
11:17 - 13 ապրիլի, 2023
ԱՄՆ-ն արտահանման սահմանափակումներ է մտցնում 28 կազմակերպության համար
 |azatutyun.am|

ԱՄՆ-ն արտահանման սահմանափակումներ է մտցնում 28 կազմակերպության համար |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ առևտրի նախարարությունը որոշել է արտահանման սահմանափակումներ մտցնել 28 կազմակերպությունների համար: Ռուսաստանյան, չինական, թուրքական ընկերությունների շարքում է հայտնվել նաև հայաստանյան մեկ ընկերություն: Ամերիկյան վարչակազմը պնդում է, որ այդ կազմակերպությունները ներգրավված են «Միացյալ Նահանգների ազգային անվտանգության և արտաքին քաղաքական շահերի դեմ ուղղված գործունեության մեջ»: Ընկերությունները հայտնվել են «սև ցուցակում» «արտահանման վերահսկողությունը շրջանցելու և ամերիկյան արտադրանք գնելու կամ գնելու փորձի համար՝ Ռուսաստանի ռազմական և/կամ պաշտպանական արդյունաբերական բազային աջակցելու նպատակով»: Ներդրվող սահմանափակումների արդյունքում մատակարարները չեն կարողանա ամերիկյան ապրանքներ ուղարկել ԱՄՆ առևտրի նախարարության պատժամիջոցների տակ գտնվող իրավաբանական անձանց՝ առանց նախապես հատուկ լիցենզիա ստանալու։ Միաժամանակ, լիցենզիայի հայտերը քննարկելիս կգործի «մերժման կանխավարկած», այսինքն՝ ամենայն հավանականությամբ, նման դիմումները կմերժվեն։ Ճշգրտում Արտահանման սահմանափակումներ մտցնելու մասին ԱՄՆ առեւտրի նախարարության երեկվա՝ ապրիլի 12-ի հաղորդագրության մեջ հայկական որեւէ ընկերության մասին խոսք չկա։  ԱՄՆ պատժամիջոցների թարմացվող ցանկում կա մեկ հայկական ընկերություն, այն Հայաստանում գրանցված «ՏԱԿՈ» ՍՊԸ-ն է, որը, սակայն, այդ ցանկում հայտնվել է դեռեւս 2022 թ․ սեպտեմբերի 30-ին։Այդ մասին նույն օրը հրապարակումներ եղել են նաեւ հայկական մամուլում, օրինակ՝ hetq.am- ում։
10:58 - 13 ապրիլի, 2023
«Նշվում է միայն Հայաստանի տարածքային ամբողջականությունը հարգելու կարևորությունը»․ Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է կողմնակալության մեջ

«Նշվում է միայն Հայաստանի տարածքային ամբողջականությունը հարգելու կարևորությունը»․ Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է կողմնակալության մեջ

Ադրբեջանի ԱԳՆ-ն Ֆրանսիային մեղադրել է կողմնակալության մեջ: Այս մասին նշվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ, որով նրանք պատասխանել են Ֆրանսիայի ԱԳՆ-ի հաղորդագրության՝ 2023թ․ ապրիլի 11-ի երեկոյան Սյունիքի մարզի Տեղ գյուղում ադրբեջանական սադրանքին։ Ըստ ադրբեջանական գերատեսչության՝ Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ չկա անդրադարձ «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը հարգելուն», ու նշվում է «միայն Հայաստանի տարածքային ամբողջականութունը հարգելու կարևորությունը»։  Ադրբեջանական կողմի կարծիքով՝ Պրագայի հանդիպմանը մասնակցած Ֆրանսիան այդպիսով «կողմնակալություն է դրսևորում»։ Հայտարարության մեջ Ադրբեջանի ԱԳՆ-ն ֆրանսիական կողմին նաև «կոչ է անում զերծ մնալու Հայաստանին հերթական սադրանքի դրդող ու ռևանշիստական ուժերին աջակցող նմանատիպ հայտարարություններից»։
10:26 - 13 ապրիլի, 2023
Հայաստանում ռուսական ռազմակայանի ԱԹՍ-ները տեղանքի հետախուզում են իրականացրել |armeniasputnik.am|

Հայաստանում ռուսական ռազմակայանի ԱԹՍ-ները տեղանքի հետախուզում են իրականացրել |armeniasputnik.am|

armeniasputnik.am: class="article__text">Հայաստանում ՌԴ Հարավային ռազմական օկրուգի ռազմակայանի անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) ստորաբաժանման զինծառայողները մի շարք հատուկ առաջադրանքներ են կատարել ուսուցման ձմեռային շրջանի վերահսկիչ պարապմունքների ընթացքում: Այս մասին հայտնում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ ԱԹՍ-ների հաշվարկները հրետանային ստորաբաժանումների և հատուկ նշանակության խմբերի հետ կատարել են տեղանքի հետախուզում, կրակ են ուղղորդել պայմանական հակառակորդի ցամաքային թիրախների ուղղությամբ: Մասնագետները հանձնել են հետախուզական համալիրների տեղակայման, դրանց նախապատրաստման և ձեռքով և կատապուլտով արձակման նորմատիվները, թռիչք են իրականացրել լեռնային տեղանքի դժվարամատչելի հատվածներում, ինչպես նաև ցուցադրել բարձրլեռնային բարդ պայմաններում (վատ տեսանելիություն, տեղումների բարձր մակարդակ և ուժեղ քամի) թռչող սարքի անվտանգ վայրէջքի հմտությունները։ Ավելի վաղ ռուսական ռազմակայանի զինծառայողները ստուգարքներ էին հանձնել ԱԹՍ-ների մարտավարատեխնիկական բնութագրերի, օդային տարածքի օգտագործման և բաշխման կանոնների, օդային երթևեկության ծրագրման և համակարգման թեմաներով։
09:56 - 13 ապրիլի, 2023
Անընդունելի է ուժի կիրառումը. ԱՄՆ պետքարտուղարությունը՝ հայ-ադրբեջանական վերջին բախման մասին |amerikayidzayn.com|

Անընդունելի է ուժի կիրառումը. ԱՄՆ պետքարտուղարությունը՝ հայ-ադրբեջանական վերջին բախման մասին |amerikayidzayn.com|

amerikayidzayn.com: Ի պատասխան «Ամերիկայի ձայն»-ի հայկական ծառայության հարցմանը Հայաստանի ու Ադրբեջանի զինված ուժերի միջև Հայաստանի Տեղ գյուղի մոտակայքում արձանագրված մահացու բախման մասին, ԱՄՆ պետքարտուղարությունն «անընդունելի է» որակել վեճերը լուծելու նպատակով ուժի կիրառումը՝ շեշտելով, որ այն խափանում է բանակցային գործընթացը: Իր պատասխան արձագանքում պետքարտուղարությունը գրել է. «Ցավում ենք ապրիլի 11-ին հայկական և ադրբեջանական ուժերի մասնակցությամբ տեղի ունեցած մահացու բախման համար, որը հանգեցրեց մի քանի զոհերի։ Ցավակցում ենք զոհվածների և վիրավորների ընտանիքներին։ Հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում, իսկ վեճերը լուծելու համար ուժի կիրառումն անընդունելի է։ Կայուն խաղաղության միակ ճանապարհը բանակցությունների սեղանի շուրջ է, իսկ ուժի կիրառումը խափանում է բանակցությունները», նշված է ԱՄՆ պետքարտուղարության արձագանքում: Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ։ Նույն օրը ժամը 17:30-ի սահմաններում նույն ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կիրառել են ականանետային միջոցներ:  ՀՀ ՊՆ հաղորդագրության համաձայն՝ հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր։ Զոհված զինծառայողներն են՝ Արթուր Ավետիսի Սահակյան (ծնվ. 1999թ.), Մկրտիչ Արմենի Հարությունյան (ծնվ. 1989թ.), Հենրիկ Վաչագանի Քոչարյան (ծնվ. 1997թ.), Նարեկ Գագիկի Սարգսյան (ծնվ. 1994թ.)։  Ըստ ՀՀ ՊՆ-ի՝ ադրբեջանական կողմն ունի մեծաթիվ զոհեր և վիրավորներ: Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդել է ադրբեջանական կողմից 3 զոհի մասին։
08:26 - 13 ապրիլի, 2023
Հայկական կողմի օկուպացված դիրքերից ադրբեջանական ուժերի դուրսբերումը էական նշանակություն ունի կայուն խաղաղության համար. Ֆրանսիայի ԱԳՆ

 |factor.am|

Հայկական կողմի օկուպացված դիրքերից ադրբեջանական ուժերի դուրսբերումը էական նշանակություն ունի կայուն խաղաղության համար. Ֆրանսիայի ԱԳՆ |factor.am|

factor.am: Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել նախօրեին ՀՀ Տեղ գյուղում ադրբեջանական զինված հարձակման կապակցությամբ։ Նշվում է, որ Ֆրանսիան իր «խորը մտահոգությունն է հայտնում ապրիլի 11-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, հայկական տարածքում Տեղ բնակավայրի մոտ տեղի ունեցած բռնության կապակցությամբ, որի հետևանքով երկու կողմից զոհեր ու վիրավորներ կան: Սա հիշեցնում է, որ սահմանի սահմանազատումը պետք է իրականացվի բացառապես բանակցությունների միջոցով և Կողմերին կոչ ենք անում շարունակել ջանքերն այդ ուղղությամբ։ Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը և շփման գծի հայկական կողմի օկուպացված դիրքերից ադրբեջանական ուժերի դուրսբերումը էական նշանակություն ունեն ապագա միջադեպերը կանխելու և տարածաշրջանում կայուն խաղաղության հիմքերը պահպանելու համար»,-ասվում է հայտարարության մեջ։ Նաև նշվում է, որ  Ֆրանսիան լիովին աջակցում է սահմանի հայկական կողմում տեղակայված EUMA (ԵՄ) դիտորդական առաքելության գործողություններին։ «Այն կշարունակի աշխատել Եվրամիության հետ միասին՝ ի նպաստ Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի, երկխոսության և բանակցությունների շարունակման»,-ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ։Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/634160.html© factor.am
22:45 - 12 ապրիլի, 2023
Ադրբեջանի սադրանքները հղի են լայնածավալ ռազմական էսկալացիայի վերածվելու վտանգով. ՀՀ նախագահը՝ Լիոնի քաղաքապետին

Ադրբեջանի սադրանքները հղի են լայնածավալ ռազմական էսկալացիայի վերածվելու վտանգով. ՀՀ նախագահը՝ Լիոնի քաղաքապետին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Լիոնի քաղաքապետ Գրեգորի Դուսեի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։   Ողջունելով հյուրերին նախագահը, մասնավորապես, ասել է. «Լիոնն այն քաղաքն է, որտեղ մենք ունենք շատ բարեկամներ, կա բավականին ներկայացուցչական և կազմակերպված հայկական համայնք: Դա չէր լինի, եթե, իհարկե, չլիներ Ֆրանսիայի և տեղական իշխանությունների բարյացակամ վերաբերմունքը:Համոզված եմ, որ մեր սերտ և բարեկամական հարաբերությունները, ակտիվ համագործակցությունը շարունակություն են ունենալու: Համոզված եմ նաև, որ ձեր այս այցելությունը նոր շունչ և ոգևորություն կտա մեր հարաբերություններին»:   Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար Գրեգորի Դուսեն նշել է. «Այն դարավոր բարեկամական կապերը, որոնք մենք ունենք, մինչ օրս ուժի մեջ են և շարունակվում են: Մենք մեծ ցանկություն և պատրաստակամություն ունենք հնարավորինս աջակցել Հայաստանին և հայ ժողովրդին, ինչպես ժամանակին արել են ֆրանսիացի բազմաթիվ մեծ գործիչներ: Հավաստիացնում եմ, որ իմ կարողությունների շրջանակում կանեմ ամեն հնարավորը Հայաստանին աջակցելու համար»: Հանդիպման ընթացքում Հանրապետության նախագահն անդրադարձել է ընդհանուր տարածաշրջանային իրողություններին և Ադրբեջանի կողմից Լաչինի մարդասիրական միջանցքի շրջափակմանը: Երկուստեք շեշտվել է հումանիտար միջանցքի բնականոն գործունեության անհապաղ վերականգնման անհրաժեշտությունը: Զրույցի ընթացքում նախագահը մանրամասներ է հայտնել նախօրեին Հայաստանի տարածքում՝ Տեղ համայնքի մոտակայքում ադրբեջանական կողմի սադրանքի վերաբերյալ, որի հետևանքով զոհվել է 4 և վիրավորում ստացել 6 հայ զինծառայող: Հանրապետության նախագահը նշել է, որ նման սադրանքները պարբերական բնույթ են կրում և հղի են լայնածավալ ռազմական էսկալացիայի վերածվելու վտանգով: Այս կապակցությամբ Վահագն Խաչատուրյանն ընդգծել է, որ հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի լարվածության թուլացման վրա որոշակի ազդեցություն է ունենում ԵՄ դիտորդական առաքելության ներկայությունը Հայաստանում: Հանրապետության նախագահը շեշտել է, որ Հայաստանը որդեգրել է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման սկզբունք և հավատարիմ է այդ դիրքորոշմանը:
18:46 - 12 ապրիլի, 2023
ԵՄ դիտորդները հայտնել են, որ երեկվա միջադեպի պահին տեղում չեն եղել, բայց դիտարկումները արել են․ Արարատ Միրզոյան

ԵՄ դիտորդները հայտնել են, որ երեկվա միջադեպի պահին տեղում չեն եղել, բայց դիտարկումները արել են․ Արարատ Միրզոյան

Երեկ տեղի ունեցած սադրանքի եւ Ադրբեջանի կողմից տարբեր զինատեսակներով զինծառայողների եւ դիրքերի ուղղությամբ արձակված կրակի վերաբերյալ տեղեկացվել է ԵՄ միջնորդական առաքելությանը։ Այս մասին ԱԺ հերթական նիստի ժամանակ հայտնեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։  Արարատ Միրզոյանի խոսքով՝ այսօր արդեն ԵՄ մամուլի ծառայությունն ասել է, որ հայկական կողմը տեղեկացրել է իրենց, նրանք նաեւ նշել են, որ տեղում չեն եղել այդ պահին, բայց իրենց դիտարկումներն արել են, իրենց զեկուցման մեխանիզմն ունեն․ Բրյուսելում ԵՄ արտաքին ծառայությանն են զեկուցում ոչ հրապարակային, մենք առայժմ տեղեկություն չունենք, թե ինչպիսին է այդ զեկույցը։ Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ։ Նույն օրը ժամը 17:30-ի սահմաններում նույն ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կիրառել են ականանետային միջոցներ:  ՀՀ ՊՆ հաղորդագրության համաձայն՝ հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր։ Զոհված զինծառայողներն են՝ Արթուր Ավետիսի Սահակյան (ծնվ. 1999թ.), Մկրտիչ Արմենի Հարությունյան (ծնվ. 1989թ.), Հենրիկ Վաչագանի Քոչարյան (ծնվ. 1997թ.), Նարեկ Գագիկի Սարգսյան (ծնվ. 1994թ.)։  Ըստ ՀՀ ՊՆ-ի՝ ադրբեջանական կողմն ունի մեծաթիվ զոհեր և վիրավորներ: Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդել է ադրբեջանական կողմից 3 զոհի մասին։
17:58 - 12 ապրիլի, 2023
2007 թվականի Մադրիդյան սկզբունքներով ՀՀ-ն Լեռնային Ղարաբաղը ճանաչել է որպես Ադրբեջանի մաս․ Նիկոլ Փաշինյան

2007 թվականի Մադրիդյան սկզբունքներով ՀՀ-ն Լեռնային Ղարաբաղը ճանաչել է որպես Ադրբեջանի մաս․ Նիկոլ Փաշինյան

Այսօր՝ Ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը Նիկոլ Փաշինյանից մեկնաբանություն խնդրեց այն մասին, թե հայտարարությունները, որ ՀՀ-ն տարածքային պահանջեր չունի Ադրբեջանի հանդեպ եւ, ըստ էության, ճանաչում է նրա տարածքային ամբողջակությունը, որոշ շրջանակաների կողմից ներկայացվում են, որպես հրաժարում ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքից։ Նիկոլ Փաշինյանը ի պատասխան նշեց, որ մինչեւ 2007 թվականի Մադրիդյան սկզբունքները հայկական կողմի դիրքորոշումը եղել է այն, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում եւ Խորհրդային Միության փլուզման համատեքստում իրականացրել է իր ինքնորոշման իրավունքը, որն ի դեպ, արձանագրված է նաեւ Ալմաթիի հռչակագրով, ինչպես այլ սուբյեկտներ եւ հետեւաբար չի եղել Ադրբեջանի կազմում, այլ անկախացել է Խորհրդային Միությունից։  «2007 թվականին իշխանության տրանսֆորմացիայի, փոխանցման շրջանում, երբ Սերժ Սարգսյանը վարչապետ էր, իսկ Ռոբերտ Քոչարյանը՝ նախագահ, ի հայտ եկան Մադրիդյան սկզբունքները, որտեղ ընդգծվում էին եւ՛ տարածքային ամբողջականության սկզբունքը, եւ՛ ինքնորոշման իրավունքի, եւ արձանագրվում էր, որ պետք է ճշգրտվի ԼՂ կարգավիճակը եւ դրա ճշգրտման մեխանիզմը պետք է համաձայնեցված լինի նաեւ Ադրբեջանի կողմից։  Եթե Մադրդյան սկզբունքներից առաջ հայկական կողմի դիրքորոշումն այն էր, որ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում երբեք չի եղել ու հիմա էլ չի, ապագա կարգավիճակի հարցում պայմանավորվելու կարիք կարող է եւ չլինել, որովհետեւ ԼՂ-ն արդեն ինքնորոշվել է, ապա Մադրիդյան սկզբունքներով անձանագրվում է, որ ԼՂ կարգավիճակի հարցում պետք է պայմանավորվածություն ձեռք բերվի Ադրբեջանի հետ։ Այստեղ հարց է ծագում՝ եթե մենք, դուք, իրենք ԼՂ-ն չենք համարում Ադրբեջանի մաս, ինչու պիտի ԼՂ կարգավիճակի հարցը համաձայնեցվի Ադրբեջանի հետ։ Այստեղ է, որ ինքնորոշումը նշանակում է լինել մի որեւէ տեղ, դրանից տեղափոխվել մի ուրիշ տեղ․ Մադրիդյան սկզբունքներով այդ տեղը ԽՍՀՄ-ն, հետո է Ադրբեջանը։ Տրամաբանությունը, որ իրենք դրել են, նշանակում է, որ Լեռնային Ղարաբաղը է կամ պետք է լինի Ադրբեջանի մաս, որ ինքնորոշվի, հակառակ դեպքում ումից է ինքնորոշվում։ Սա է էդ քաղաքականության հիմնական բովանդակությունը եւ սա մեր մեծագույն բացթողումն ա, որ 2018-ից հանդես չենք եկել հենց էս ամեն ինչով, մեր ժողովրդին չենք բացատրել», - հայտարարեց ՀՀ վարչապետը։
17:09 - 12 ապրիլի, 2023
Մոսկվան Երեւանից պարզաբանում է խնդրել ՆԱՏՕ-ի հետ համատեղ զորավարժություններին Հայաստանի մասնակցության վերաբերյալ․ Զախարովա

Մոսկվան Երեւանից պարզաբանում է խնդրել ՆԱՏՕ-ի հետ համատեղ զորավարժություններին Հայաստանի մասնակցության վերաբերյալ․ Զախարովա

Մոսկվան Երեւանից պարզաբանում է խնդրել ՆԱՏՕ-ի հետ համատեղ զորավարժություններին Հայաստանի մասնակցության վերաբերյալ։ Այս մասին չորեքշաբթի ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։  «Պատասխան ստանալուց հետո մենք կորոշենք մեր արձագանքը»,- ասել է նա։  «Իհարկե, Երևանի հրաժարումը  իր տարածքում ՀԱՊԿ զորավարժություններ անցկացնելուց ցավալի է և չի նպաստում տարածաշրջանային անվտանգության ամրապնդմանը»,- հավելել է դիվանագետը։ Ավելի վաղ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը հայտնել էր, որ Հայաստանը ընթացիկ տարում պլանավորում է մասնակցել Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատարության կողմից կազմակերպվող 2 այլ զորավարժությունների՝ KFOR (Կոսովոյի՝ ՆԱՏՕ-ի ղեկավարությամբ միջազգային ուժեր) և Saber Junction (Միաձուլված սուր) զորավարժություններին։ 
16:20 - 12 ապրիլի, 2023
ԵՄ-ն կոչ է արել սահմանազատված սահմանի բացակայության պայմաններում հարգել 1991 թվականի սահմանագիծը
 |armenpress.am|

ԵՄ-ն կոչ է արել սահմանազատված սահմանի բացակայության պայմաններում հարգել 1991 թվականի սահմանագիծը |armenpress.am|

armenpress.am: Եվրամիությունը դատապարտել է ադրբեջանական զինված ուժերի հարձակումը Հայաստանի զինված ուժերի զինծառայողների վրա Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում։  ԵՄ դիվանագիտական ծառայությունը հաղորդագրություն է տարածել՝ Ադրբեջանի սադրիչ հարձակումը որակելով որպես բախումներ։  «Այս միջադեպը ևս մեկ անգամ ընդգծում է, որ սահմանազատված սահմանի բացակայության պայմաններում պետք է հարգել 1991 թ.-ի գիծը, կողմերից յուրաքանչյուրի ուժերը պետք է դուրս բերվեն այս գծից անվտանգ հեռավորությունների վրա՝ կանխելու միջադեպերի կրկնությունը», - ասել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով խոսնակ Նաբիլա Մասրալին: Դիվանագետը հավելել է, որ կողմերը պետք է ակտիվացնեն սահմանի սահմանազատման շուրջ բանակցությունները: «Նախկին պարտավորությունները պետք է հարգվեն, այդ թվում՝ Պրահայում 2022 թ.-ի հոկտեմբերին ստանձնած պարտավորությունները՝ կապված տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հետ՝ համաձայն 1991 թ.-ի Ալմա Աթայի հռչակագրի: ԵՄ-ն նաև կոչ է անում ակտիվացնել սահմանի սահմանազատման շուրջ բանակցությունները և պատրաստ է աջակցել այդ գործընթացին», - նշված է հայտարարության տեքստում: Եվրամիությունը դարձյալ կոչ է արել զսպվածություն ցուցաբերել և վեճերը լուծել խաղաղ ճանապարհով: «ԵՄ-ն շարունակում է աջակցել այդ ջանքերին, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակով, ինչպես նաև Հայաստանում ԵՄ առաքելության ներկայությամբ», - նշվում է ԵՄ հայտարարությունում: Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ։ Նույն օրը ժամը 17:30-ի սահմաններում նույն ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կիրառել են ականանետային միջոցներ:  ՀՀ ՊՆ հաղորդագրության համաձայն՝ հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր։ Զոհված զինծառայողներն են՝ Արթուր Ավետիսի Սահակյան (ծնվ. 1999թ.), Մկրտիչ Արմենի Հարությունյան (ծնվ. 1989թ.), Հենրիկ Վաչագանի Քոչարյան (ծնվ. 1997թ.), Նարեկ Գագիկի Սարգսյան (ծնվ. 1994թ.)։  Ըստ ՀՀ ՊՆ-ի՝ ադրբեջանական կողմն ունի մեծաթիվ զոհեր և վիրավորներ: Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդել է ադրբեջանական կողմից 3 զոհի մասին։ Ապրիլի 12-ի՝ ժամը 08:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում շարունակում է մնալ հարաբերականորեն կայուն:
15:42 - 12 ապրիլի, 2023
ԵԱՀԿ-ն աջակցում է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված բոլոր նախաձեռնություններին․կառույցի գործող նախագահ
 |factor.am|

ԵԱՀԿ-ն աջակցում է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված բոլոր նախաձեռնություններին․կառույցի գործող նախագահ |factor.am|

factor.am: ԵԱՀԿ նախագահությունը աջակցում է բոլոր նախաձեռնություններին, որոնք նպաստում են Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ այս մասին Բաքվում Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանին։ Նրա խոսքով՝ իր նպատակն է այս պահին ամրապնդել ու խորացնել համագործակցությունը Ադրբեջանի հետ՝ խաղաղությանն ու անվտանգությանը  խթանման համար։ «ԵԱՀԿ-ն հաստատում է իր ցանկությունը ամրապնդելու վստահությունը  կազմակերպության անդամ երկրների միջև ու պետք է շարունակի աշխատանք տանել հարաբերություններ կառուցելու և վստահության մթնոլորտ ստեղծելու ուղղությամբ: Ես զրուցել եմ նախարարի հետ այն մասին, թե կոնկրետ ինչպես Բաքուն կարող է նպաստել այս գործընթացին»,- ասել է Օսմանին։ Նա նաև նշել է, որ տեղյակ է նախօրեին տեղի ունեցած միջադեպից (խոսքը ՀՀ-ի սուվերեն տարածքի վրա Ադրբեջանի զինված ուժերի հերթական ագրեսիայի մասին է) ու առաջարկել ԵԱՀԿ ռեսուրսները կողմերի միջև շփումների  ու նման դեպքերի կրկնությունը կանխելու համար։ Օսմանին նշել է, որ «երկու կողմերի համար էլ խաղաղությունը կարևոր է ու կոչ արել օգտագործել մեխանիզմները խաղաղության ապահովման համար»։ ԵԱՀԿ գործող նախագահը նաև կոչ է արել շարունակել «ուղիղ շփումները Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ երկրների միջև հարաբերությունները կարգավորման համար»։
15:33 - 12 ապրիլի, 2023