#armVote

2021 թվականի հունիսի 20-ին Հայաստանում կանխատեսվում են խորհրդարանական արտահերթ ընտրություններ: 

2021 թվականի մարտի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այս որոշումը կայացվել է ՀՀ նախագահի, «Իմ քայլը» խմբակցության, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ քննարկումներից հետո։

ՀՀ Սահմանադրությունը սահմանում է, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու համար Ազգային ժողովը պետք է արձակվի, դրա համար վարչապետը պետք է հրաժարական ներկայացնի, որից հետո 2 շաբաթում 2 անգամ անընդմեջ չընտրվի նոր վարչապետ, այնուհետեւ ոչ շուտ, քան 30 եւ ոչ ուշ, քան 45 օր հետո նշանակվեն նոր ընտրություններ։

Այս գործընթացի համար վարչապետը հրաժարական է ներկայացրել 2021 թվականի ապրիլի 25-ին, եւ արդեն մեկ անգամ չի ընտրվել։ Վարչապետի ընտրության հարցով հաջորդ նիստը կգումարվի մայիսի 10-ին։

Քաղաքական մի շարք ուժեր կարեւորում են նախքան ընտրությունները Ընտրական օրենսգրքի փոփոխությունների ընդունումը։ Խորհրդարանական մեծամասնությունը հայտարարել էր, որ Օրենսգրքում փոփոխություններ անելու որոշում ունեն, դրանցից որոշներն արդեն ընդունվել են, մասնավորապես, ռեյտինգային ընտրակարգը վերացվել է։ ԸՕ փոփոխությունների մեծ փաթեթը դեռեւս ընդունված չէ։

Կարող եք կատարել նվիրատվություն հետևյալ հղումով՝

Նվիրաբերել
Դիանա Գասպարյանը ստանձնել է Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնը

Դիանա Գասպարյանը ստանձնել է Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնը

Վաղարշապատի ղեկավար Դիանա Գասպարյանի երդման արարողությամբ է սկսվել խոշորացված համայնքի ավագանու առաջին նիստը, որին, նորընտիր ավագանուց բացի, ներկա են եղել նաև քաղաքացիներ:   Դիանա Գասպարյանը դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրությամբ, ստացավ ևս հինգ տարի պաշտոնավարելու քվե:   «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 15, «Էջմիածին» կուսակցությունների դաշինքը՝ 10, «Հայրենատեր» կուսակցությունը՝ 2 մանդատ:   Դիմելով ավագանու ընդդիմադիր թևին՝ քաղաքապետը կոչ է արել՝ հանուն համայնքի ու բնակիչների բարօրության՝ աշխատել համերաշխության մթնոլորտում և լինել կառուցողական:   Դիանա Գասպարյանը երդվել է ազնվորեն ու բարեխղճորեն կատարել ղեկավարի լիազորությունները, ծառայել համայնքի բարգավաճմանը:   Այդ ուղղությամբ արված աշխատանքները՝ փողոցների ասֆալտապատումից ու սալարկումից մինչև մանկապարտեզների նորոգում, դեռ ընթացքի մեջ են: Առջևում նոր ծրագրերն են:
16:16 - 17 դեկտեմբերի, 2021
Էդուարդ Բաբայանն ընտրվեց Աբովյանի համայնքապետ |armtimes.com|

Էդուարդ Բաբայանն ընտրվեց Աբովյանի համայնքապետ |armtimes.com|

armtimes.com: Կոտայքի մարզի Աբովյան խոշորացված համայնքում այսօր կայացավ նորընտիր ավագանու առաջին նիստը, որի ընթացքում Աբովյանի համայնքապետ ընտրվեց ԲՀԿ թեկնածու Էդուարդ Բաբայանը: Այսօր ավագանու անդրանիկ նիստի ժամանակ առաջադրավեց համայնքապետի 2 թեկնածու՝ Էդուարդ Բաբայանը, որը ԲՀԿ-ի առաջադրած թեկնածու է և Պավել Ցուգունյանը, որը ՔՊ-ի թեկնածուն է: Նշենք, որ ԲՀԿ-ին ընդամենը մեկ մանդատ էր պակասում համայնքապետի պաշտոնը ստանձնելու համար. կուսակցությունը պետք է ստանար 14 մանդատ: Այդ մեկ ձայնն այսօր ավագանու նիստի ժամանակ ԲՀԿ-ին ապահովեց ՀՅԴ-ը, որի ավագանու անդամ Արման Մեղրյանը կողմ քվեարկեց Բաբայանի թեկնածությանը:  «Հանրապետություն» կուսակցության 2 ավագանու անդամներ կողմ քվեարկեցին նրա առաջադրմանը: Կուսակցության մեկ ավագանու անդամ էլ իր քվեն թեկնածուներից և ոչ մեկին չտվեց:
13:42 - 17 դեկտեմբերի, 2021
ՔՊ և «Հանրապետություն» կուսակցությունների համամասնական ցուցակների՝ Վեդիի ավագանու բոլոր թեկնածուները ներկայացրել են ինքնաբացարկի դիմումներ․ Գարիկ Սարգսյան

ՔՊ և «Հանրապետություն» կուսակցությունների համամասնական ցուցակների՝ Վեդիի ավագանու բոլոր թեկնածուները ներկայացրել են ինքնաբացարկի դիմումներ․ Գարիկ Սարգսյան

Վեդիում ՔՊ համայնքապետի թեկնածու Գարիկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Վեդի խոշորացված համայնքի սիրելի՛ բնակիչներ «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունների համամասնական ցուցակների ավագանու բոլոր թեկնածուներով No 13 Տարածքային ընտրական հանձնաժողով ենք ներկայացրել ինքնաբացարկի դիմումներ։ Դիմումները քննարկվելու են այսօր` ժ.11։00֊ին, տարածքային ընտրական հանձնաժողովի կողմից հրավիրված նիստի ժամանակ։ Այս քայլին գնում ենք խորը գիտակցումով` բոլորիդ արդեն հայտնի փակուղային իրավիճակից դուրս գալու համար։ Սրանով փորձել ենք զրոյացնել ենթադրյալ բոլոր ռիսկերը։ Շնորհակալություն ենք հայտնում մեր բոլոր ընտրողներին և հավաստիացնում, որ մեր կողմից արվել է ամեն ինչ, որպեսզի իրենց տված ցանկացած քվե հասնի իր նպատակին»։ Նշենք, որ Վեդիում դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքներով առաջատար է «Իմ հզոր համայնք» կուսակցությունը՝ 8666 քվե կամ 42.86%, ՔՊ-ն 2-րդ տեղում է՝ 7690 քվեով կամ 38.04%-ով, «Հանրապետություն» կուսակցությունը ստացել է 3299 քվե կամ 16.31%:
11:10 - 16 դեկտեմբերի, 2021
Իշխանությունը փորձում է ազդել ընտրությունների արդյունքի վրա՝ քրգործեր հարուցելով ընդդիմադիր դաշինքների ավագանու ցուցակները գլխավորողների նկատմամբ․ սա քաղաքական հետապնդման հերթական դրսևորումն է․ ՀՅԴ

Իշխանությունը փորձում է ազդել ընտրությունների արդյունքի վրա՝ քրգործեր հարուցելով ընդդիմադիր դաշինքների ավագանու ցուցակները գլխավորողների նկատմամբ․ սա քաղաքական հետապնդման հերթական դրսևորումն է․ ՀՅԴ

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքները, չնայած իշխանության գործադրած խայտառակ ճնշումներին, տեղերում հեղինակություն վայելող գործիչների ահաբեկմանն ու քրեական հետապնդումներ սկսելու սպառնալիքներին, ոչ միայն չարդարացրեցին «Քաղաքացիական պայմանագիր» խմբավորման ակնկալիքները, այլև զրկեցին շատ համայնքներում տեղական իշխանություն  ձևավորելու հնարավորությունից:Ընտրությունների ընթացքում չկարողանալով ամբողջովին ազդել քաղաքացիների ազատ կամարտահայտման վրա՝ իշխանությունը փորձում է ազդել ընտրությունների արդյունքի վրա՝ գործի դնելով իրենց կամակատար դարձած իրավապահ համակարգը։ Այս պահին քրեական գործեր են հարուցվում ընդդիմադիր դաշինքների ավագանու ցուցակները գլխավորող, ինչպես նաև դրանցում ընդգրկված թեկնածուների վրա, մասնավորապես՝ այն համայնքներում, որտեղ ընդդիմադիր դաշինքները հայտարարել են կոալիցիաներ ստեղծելու և միասնաբար համայնքային իշխանություն ձևավորելու մասին։ Ճնշումներ են գործադրվում նաև ընտրությունների ժամանակ իրենց քաղաքական և քաղաքացիական դիրքորոշումն արտահայտած անձանց նկատմամբ։Տեղի ունեցողը երկրում առկա անօրինականության, քաղաքական հետապնդումների, թշնամանքի մթնոլորտի հերթական դրսևորումն է: Իշխող քաղաքական ուժն այս կերպ է հակադարձում ժողովրդի կամքի դրսևորմանը:Դատապարտելով նման գործելաոճը՝ հայտարարում ենք, որ բոլոր մեթոդներով հակազդելու ենք բռնության՝ նման դրսևորումներին և ամեն գնով պաշտպանելու ենք ժողովրդի կամարտահայտության արդյունքները»։
17:18 - 09 դեկտեմբերի, 2021
ՏԻՄ ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկ կիրականացվի 6 տարածքային տեղամասերում․ ԿԸՀ

ՏԻՄ ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկ կիրականացվի 6 տարածքային տեղամասերում․ ԿԸՀ

ԿԸՀ-ից հայտնում են, որ 2021 թվականի դեկտեմբերի 5-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի կամ տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացվել մինչև դեկտեմբերի 07-ը` ժամը 11.00-ն:  Սահմանված ժամկետում  ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների վերահաշվարկի մասին ընդհանուր թվով 67 դիմումներ են  ստացվել  թվով 6 տարածքային ընտրական հանձնաժողովներում: Նշված դիմումներով պահանջվում է վերահաշվարկ իրականացնել 67 տեղամասերում: Տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ տարածքային ընտրական հանձնաժողովները չեն ստացել: Վերահաշվարկ կիրականացվի թիվ 15, 21, 23, 27, 28, 29 տարածքային ընտրական հանձնաժողովներում։ Նշված հանձնաժողովներում վերահաշվարկների աշխատանքները կմեկնարկեն այսօր՝ 2021 թվականի դեկտեմբերի  7-ին, ժամը 14:00-ից:
13:29 - 07 դեկտեմբերի, 2021
Մեզ հասել են ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ ճնշումների մասին հաղորդումներ. ԱՄՆ դեսպանատունը՝ ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ

Մեզ հասել են ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ ճնշումների մասին հաղորդումներ. ԱՄՆ դեսպանատունը՝ ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը հայտարարություն է տարածել ՀՀ-ում անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերաբերյալ: Դեսպանությունը բարձր է գնահատել հայ ժողովրդի մասնակցությունը հոկտեմբերի 17-ին, նոյեմբերի 14-ին և դեկտեմբերի 5-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին: Հայտարարության մեջ նշվում է, որ գնահատանքի է արժանի նաև Հայաստանի` ժողովրդավարական ուղուն հետևելու՝ հայ ժողովրդի ցուցաբերած շարունակական նվիրվածությունը։ «Դեսպանատան ոչ մեծ թվով աշխատակիցներ դիտարկել են ընտրությունները՝ որպես այցելուներ։ Ուրախ ենք արձանագրելու, որ ընտրությունները, ընդհանուր առմամբ, անցել են հանգիստ, խաղաղ մթնոլորտում և եղել են լավ կազմակերպված: Արդյունքների բազմազանությունն ընդգծեց ընտրությունների մրցակցային բնույթը, Հայաստանի ժողովրդավարության տոկունությունը և տարիների ընթացքում Հայաստանի գրանցած զգալի առաջընթացը։ Մեզ նաև հասել են ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ ճնշումների մասին հաղորդումներ։ Խրախուսում ենք իշխանություններին հետաքննել չարաշահումների վերաբերյալ մեղադրանքները։ Մինչ մենք աշխատում ենք կատարելագործելու մեր իսկ ժողովրդավարությունը, մենք ողջունում ենք Հայաստանի Հանրապետության հավատարմությունը ժողովրդավարական բարեփոխումների իր օրակարգին և ակնկալում ենք ամրապնդել մեր երկկողմ կապերը՝ հիմնված ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա»,- նշված է հայտարարության մեջ։
12:45 - 07 դեկտեմբերի, 2021
Քաղաքական ուժերը մանրամասներ են հայտնել ՏԻՄ ընտրություններից հետո կոալիցիա կազմելու հարցի վերաբերյալ |armenpress.am|

Քաղաքական ուժերը մանրամասներ են հայտնել ՏԻՄ ընտրություններից հետո կոալիցիա կազմելու հարցի վերաբերյալ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի տարբեր մարզերում տեղեկան ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքներով որոշ համայնքներում քաղաքական ուժերը չեն ձևավորվել մեծամասնություն (50+1) և ստիպված են լինելու կոալիցիա կազմել կամ համագործակցել անցողիկ շեմը անցած քաղաքական ուժերի հետ։ Այս կապակցությամբ «Արմենպրես»-ը փորձեց պարզել, թե արդյոք քաղաքական ուժերը պատրաստ են համագործակցել և կոալիցիա կազմել մյուս քաղաքական ուժերի հետ, ո՞ր քաղաքական ուժերի հետ նրանք որևէ դեպքում կոալիցիա չեն կազմելու։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մեծամասնություն չի ձևավորել Թալին, Արաքս, Վարդենիս, Արարատ, Ախուրյան, Ամասիա, Արթիկ, Վայք և Նոյեմբերյան համայնքներում։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը նշեց, որ իրենք բանակցում են միայն առողջ քաղաքական ուժերի հետ։ «Հենց այս պահի դրությամբ առողջ ուժերի հետ բանակցություններ վարվում են, և դրանք բավականին հաջող ընթանում են»,- հավելեց Ալեքսանյանը։ Ալեքսանյանն ընդգծեց՝ ՔՊ-ն բացառում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և նրանց հետ առնչվող քաղաքական ուժերի հետ բանակցություններ վարելը։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը հաջողվել է հաղթել Աբովյան համայնքում, սակայն ԲՀԿ-ն նույնպես մեծամասնություն չի ձևավորել։ Կուսակցության անդամ Արման Աբովյանը բացառում է իշխող քաղաքական ուժի հետ կոալիցիա կազմելը, որն Աբովյանում գրավել է երկրորդ տեղը։ Համայնքում անցողիկ շեմը հաղթահարել են նաև «Հանրապետություն» կուսակցությունը և ՀՅԴ-ն: «Կմեջբերեմ նախընտրական ցուցակի առաջին համար Էդուարդ Բաբայանի խոսքերը, ով բացառել է իշխանության հետ կոալիցիա կազմելու հարցը, իսկ մնացած ուժերի հետ համագործակցելու առումով զերծ կմնամ ներկայումս ինչ-որ բան ասել»,- ասաց Աբովյանը։ «Մամիկոն Ասլանյան» դաշինքը հաղթանակ է տոնել Վանաձորում և այնտեղ նույնպես որոշիչ դեր են ունենալու անցողիկ շեմը հաղթահարած քաղաքական ուժերը։ Դաշինքի քաղաքապետի թեկնածու Մամիկոն Ասլանյանը նշեց, որ պատրաստ են համագործակցել ցանկացած քաղաքական ուժի հետ, սակայն քաղաքական կոալիցիա չեն պատրաստվում կազմել։ «Կաշխատենք, կտեսնենք: Ում հետ ինչ պայմանավորվածություն ձեռք բերենք, ըստ այդմ առաջ կշարժվենք, սակայն քաղաքական կոալիցիաներ չենք պատրաստվում կազմել։ Բնականաբար, համագործակցելու ենք բոլոր քաղաքական ուժերի հետ. 5 տարի միասին աշխատելու ենք, ինչպե՞ս կարող ենք չհամագործակցել»,- ընդգծեց Ասլանյանը։ «Ապրելու երկիր» կուսակցությունը իր հերթին հաջողության է հասել Փարաքար համայնքում։ Կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանն ասաց, որ ներկայումս ամփոփիչ աշխատանքներ են տարվում։ «Ամփոփումը կավարտենք, կհասկանանք իրավիճակը, որից հետո կհայտարարենք՝ որտեղ ինչպես ենք անելու»,- հավելեց Թանդիլյանը։ «Իմ հզոր համայնք» կուսակցության և «Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ հնչակյան» կուսակցության ներկայացուցիչների հետ չհաջողվեց կապ հաստատել, որոնք հաջողության էին հասել համապատասխանաբար Վեդի և Նաիրի համայնքներում՝ չձևավորելով մեծամասնություն։
11:21 - 07 դեկտեմբերի, 2021
«Ապրելու երկիր» և «Զարթոնք» կուսակցության հետ կոալիցիա կազմելու պայմանավորվածություն չկա. «Հանուն Հանրապետության»

«Ապրելու երկիր» և «Զարթոնք» կուսակցության հետ կոալիցիա կազմելու պայմանավորվածություն չկա. «Հանուն Հանրապետության»

Ի պատասխան ԶԼՄ-ների բազմաթիվ հարցումների՝  «Հանուն Հանրապետության» կուսակցությունը  տեղեկացնում է, որ դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններից հետո Արթիկ, Նոյեմբերյան, Արմավիրի մարզի Արաքս և Արարատ խոշորացված համայնքներում «Ապրելու երկիր» և «Զարթոնք» կուսակցության հետ կոալիցիոն գործընկերության որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերել և այդպիսի հնարավորություն չի դիտարկում։ Այս մասին ասվում է կուսակցության հրապարակած հայտարարության մեջ, որում նաև ասվում է. «Կուսակցության սկզբունքային դիրքորոշումն է՝ մերժել որևէ համագործակցություն բոլոր այն ուժերի հետ, ովքեր անթաքույց կամ քողարկված աջակցում են նախկին ռեժիմի պարագլուխներ: Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին, նրանց օլիգարխիկ, կիսաքրեական պրոքսիքաղաքական կեղծ ուժերին, կամ իրենց գործունեությամբ նպաստում են վերջիններիս վերակենդանացմանը։ Կուսակցությունը խստորեն մերժում և դատապարտում է որևէ համագործակցություն երրորդ երկրներից գործուղված կեղծ մեկենասների և բարեգործների քաղաքական գործունեությանը սոցիալական և տնտեսական ծանր իրադրության մեջ գտնվող Հայաստանում։ Հանուն Հանրապետության կուսակցությունը հավատարիմ է գաղափարական և արժեբանական ընդհանրության շուրջ համագործակցության բոլոր ձևերին՝ հիմնված Հայաստանի ժողովրդավարացման և հիմնարար բարեփոխումների ընթացքն անշրջելի դարձնելու նպատակի վրա։ Ընտրությունների արդյունքում ստացված քվեներն ի նպաստ տեղական համայնքների զարգացման և առաջընթացի արդյունավորելու նպատակով Հանուն Հանրապետության կուսակցության քաղաքական խորհրդի պատասխանատու մարմինը շարունակում է համերաշխ քննարկումները նշյալ համայնքներում ընտրություններին մասնակցած մեր կուսակցության ավագանու ցուցակների առաջնորդների և անդամների հետ»։
10:15 - 07 դեկտեմբերի, 2021
Համայնքների մեծ մասում խախտումները էական ազդեցություն չեն ունեցել ընտրողների կամքի ազատ արտահայտման վրա․ «Անկախ դիտորդ»-ը ամփոփեց դեկտեմբերի 5-ի ընտրությունները

Համայնքների մեծ մասում խախտումները էական ազդեցություն չեն ունեցել ընտրողների կամքի ազատ արտահայտման վրա․ «Անկախ դիտորդ»-ը ամփոփեց դեկտեմբերի 5-ի ընտրությունները

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի անդամ Դանիել Իոաննիսյանն այսօրվա ասուլիսի ընթացքում ամփոփեց դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունները։  Նրա խոսքով՝ քվեարկության օրը դաշինքի դիտարկած ընտրատեղամասերում  հիմնական խնդիրները վերաբերել են նույն կուսակցության մեկից ավելի վստահված անձանց ընտրատեղամասում գտնվելուն, մեկից ավելի անձանց մուտքին քվեարկության խցիկ (սա չի վերաբերում օգնողներին կամ փոքր երեխաներին), քվեարկության գաղտնիության խախտման այլ դրսևորումներին, օգնությամբ քվեարկության հնարավոր չարաշահումներին, ընտրողներին քվեարկության կարգը պատշաճ չներկայացնելուն, քվեասենյակում իրավունք չունեցող անձանց ներկայությանը, խախտումները գրանցամատյանում չգրանցելուն, դիտորդների իրավունքները խախտելուն, խատումների վերացման ուղղությամբ իրավասու մարմինների կողմից քայլերի բացակայությանը, տեղամասային կենտոնից դուրս կուտակումներին, քարոզչության և ուղղորդման արգելված այլ դրսևորումներին․ «Գրանցվել են առավել եզակի դեպքերի, երբ հանձնաժողովի անդամները օգտագործել են ալկհոլային խմիչքներ, ծառայություն իրականացնող ոստիկանները թերացել են կուտակումները ցրելու իրենց պարտականությունները իրականացնելու մեջ, հանձնաժողովի անդամները խախտել են վիճակահանության սահմանված հերթափոխը, տեղամասի ներսում ի հայտ էին գալիս քարոզչական նյութեր կամ բանավոր քարոզչություն էր իրականացվում, միևնույն անձինք մեկից ավելի անգամ օգնող էին հանդիսանում կամ օգնող չէին գրանցվում, ընտրողների ստորագրացուցակներին ծանոթանալու միջոցով այդ տեղեկությունը փոխանցվում էր երրորդ անձանց, ընտրողների ցուցակի և էլեկտրոնային գրանցմա սարքի հետ կապված որոշակի խնդիրներ էին լինում և վիճաբանություններ»։ Իոաննիսյանը ներկայացրեց նաև դաշինքի եզրահանգումները դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ․ «Համայնքների մեծ մասում խախտումները էական ազդեցություն չեն ունեցել ընտրողների կամքի ազատ արտահայտման վրա, արտացոլում են ընտրողների կամքը և ընտությունները համապատասխանում են ազատ ու արդար ընտրությունների չափորոշիչներին, այդուհանդերձ խնդրահարույց է այն, որ որոշ համայնքներում գործնականում չի եղել մրցակցություն կամ այդ մրցակցությունը չի եղել արդար վարչական ու ֆինսանսատնտեսական ռեսուրսների չարաշահման արդյունքում։ Համարում ենք, որ տեղական մակարդակում ընտրական ավանդույթների էական բարելավման ճանապարհ պետք է անցնենք՝ քաղաքական բանավեճերի խթանման, երկխոսության ձևավորման, հակադիր ուժերի միջև փոխադարձ հարգանքի մթնոլորտի ձևավորման առումով, իսկ ընտրական օրենսդրությունը պետք է էապես բարելավվի՝ ֆինանսատնտեսական ու վարչական լծակներով մրցակցային առավելությունների չեզոքացման ուղղությամբ»։ Հիշեցնենք՝ Հայաստանի 38 համայնքներում երեկ՝ դեկտեմբերի 5-ին ՏԻՄ ընտրություններ են անցկացվել․ 36 համայնքներում ընտրություններն անցկացվել են համամասնական, 2-ում՝ մեծամասնական ընտրակարգով։  
16:11 - 06 դեկտեմբերի, 2021
Ընտրական հանցագործության 17 հաղորդում Գեղարքունիքի մարզում կայացած ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ

Ընտրական հանցագործության 17 հաղորդում Գեղարքունիքի մարզում կայացած ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ

ՀՀ գլխավոր դատախազության կողմից դիտարկման է ենթարկվել նաև 2021 թ. դեկտեմբերի 5-ին Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի, Վարդենիս և Սևան համայնքներում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախընտրական շրջանում և քվեարկության ընթացքում առերևույթ ընտրական կամ ընտրություններին առնչվող այլ բնույթի հանցավոր խախտումների վերաբերյալ տվյալների ստացման և ընթացքավորման գործըթնացը: Ըստ այդմ՝ մարզի նշված չորս խոշորացված համայնքներում կայացած ընտրությունների ողջ ընթացքում, մինչև քվեարկության ժամկետի ավարտը ստացվել է նմանատիպ հանցագործության առերևույթ դեպքերի մասին ընդհանուր 17 հաղորդում, ահազանգ, որոնցից 3-ը՝ կապված նախընտրական քարոզարշավի հետ, իսկ 14-ը՝ քվեարկության: Դրանցից 2-ը ԶԼՄ հրապարակումներ են, 12-ը՝ ֆիզիկական անձանց կողմից տրված հաղորդումներ, 2-ը՝ սոցիալական ցանցերում օգտատերերի կողմից կատարված գրառումներ, իսկ 3-ը՝ ոստիկանության աշխատակիցների կողմից ստացված օպերատիվ տվյալներ: Ստացված հաղորդումներից և ահազանգերից, մասնավորապես՝  2-ը վերաբերում է մինչև քվեարկության օրը ընկած ժամանակահատվածում Վարդենիս և Գավառ համանքներում առերևույթ ընտրակաշառք տալուն, ստանալուն կամ ընտրակաշառքի միջնորդությանը. 1-ը՝ Վարդենիս խոշորացված համայնքում ընտրողների ուղղորդման միջոցով առերևույթ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելուն. 7-ը՝ Սևան, Գավառ, Մարտունի խոշորացված համայնքների տարբեր ընտրատեղամասերում առերևույթ կրկնաքվեարկության փորձեր կատարելուն.   4-ը՝ Վարդենիս և Գավառ խոշորացված համայնքների ընտրություններում անձի կողմից իր կատարած քվեարկությունը լուսանկարելու միջոցով առերևույթ քվեարկության գաղտնիությունը խախտելուն. 1-ը՝ Մարտունի խոշորացված համայնքում նախընտրական պաստառի առերոևույթ վնասմանը: 2-ը՝ այլ բնույթի: Ենթադրյալ ընտրական իրավախախտումների վերաբերյալ ընդհանուր 17 հաղորդում-ահազանգից 2-ի առնչությամբ, հաշվի առնելով դրանց վերացական և ընդհանրական լինելու հանգամանքը, ՀՀ ոստիկանության մարզային բաժինների կողմից նախաձեռնվել են անհրաժեշտ ստուգողական գործողություններ, որոնք շարունակվում են: Իսկ մնացած 15 դեպքի վերաբերյալ հաղորդումները մարզի դատախազության հանձնարարությամբ ուղարկվել են հետաքննության կամ նախաքննության մարմիններ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու նպատակով: Արդյունքում դրանցից 2-ով, որոնք վերաբերել են նախընտրական շրջանում ստացված առերևույթ ընտրական հանցագործության դեպքերին, որոշում է կայացվել հանցադեպի կամ հանցակազմի բացակայության  հիմքերով քրեական գործ հարուցելը մերժելու մասին: Մնացածով նյութերի նախապատրաստման գործընթացը շարունակվում է:
12:36 - 06 դեկտեմբերի, 2021
ՔՊ-ն առաջատար է 22 համայնքում․ ԿԸՀ-ն ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական տվյալները

ՔՊ-ն առաջատար է 22 համայնքում․ ԿԸՀ-ն ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական տվյալները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախնական տվյալներ է հրապարակել երեկ՝ դեկտեմբերի 5-ին, ՀՀ 38 համայնքներում անցկացված Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից։ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում ձայների մեծամասնությամբ առաջատար է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 5776 քվեով կամ 52.60%-ով։  «Էջմիածին» կուսակցությունների դաշինքը ստացել է ստացել է 3872 քվե կամ 36.52 % Իրական ժողովրդական կուսակցությունը՝ 273 քվե կամ 2.48% «Լուսավոր Հայաստանը»՝ 150 քվե կամ 1.36%  «Հայրէնատեր» կուսակցությունը՝ 528 քվե կամ 4.80%: Արմավիրի մարզի Արմավիր համայնքում առաջադրվել է միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և ստացել է 8370 քվե։ Բաղրամյան համայնքում «Արդար Հայատան» կուսակցությունը ստացել է 2407 քվե կամ 37.56%, «Մեր Բաղրամյանը» կուսակցությունների դաշինքը՝ 651 քվե կամ 10.1%, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 3243 քվե կամ 50.60%:  Խոյ համայնքում դարձյալ առավելագույն ձայներ է հավաքել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 4436 քվե կամ 63.40%: «Ազատական» կուսակցությունը ստացել է 1155 քվե կամ 16.50%, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը՝ 1156 քվե կամ 16.52%: Մեծամոր համայնքում առաջադրված 2 ուժերից ձայների մեծամասնությունը ստացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը․ 14048 քվե կամ 76.58%: «Հայ Յեղափոխական դաշնակցությունը» ստացել է 3634 քվե կամ 19.81%: Փարաքար համայնքում առաջատար է «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ 4637 քվե կամ 47.70%, «Դավիթ Մինասյան» կուսակցությունների դաշինքը ստացել է 2227 քվե կամ 22.91%, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 2609 քվե կամ 26.84%: Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքում ձայների մեծամասնություն է ստացել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 14732 քվե կամ 76.96% «Հայ Յեղափոխակական Դաշնակցությունը» ստացել է 2730 քվե կամ 14.2,  «Հայրենիք» կուսակցությունը՝ 1176 քվե կամ 6.14%,: Ապարան համայնքում «Կարեն Եղիազարյան» կուսակցությունների դաշինքն է առաջատար՝ 7421 քվե կամ 65.19%: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 3705 քվե կամ 32.54%:  Թալին համայնքում առաջատար է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 5037 քվե կամ 45.64%: «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը ստացել է 2882 քվե կամ 26.11%, «Հայք» լիբերալ կուսակցությունը ստացել է 1624 քվե կամ 14.71%, «Մեր համայնքը» կուսակցությունների դաշինքը՝ 1258 քվե կամ 11.40%։ Արաքս համայնքում առաջատար է ՔՊ-ն՝ 3679 քվե կամ 42.37%, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը ստացել է 2485 քվե կամ 28.61%, «Հանուն Հանրապետության ժողովրդավարների պաշտպանների դաշինք» կուսակցությունը՝ 2296 քվե կամ 26.44%: Արարատի մարզի Արարատ համայնքում առաջատարը ՔՊ-ն է՝ 4988 քվե կամ 37.7%.  «Ապրելու երկիր» կուսակցությունը ստացել է 901 քվե կամ 6.81%, «Իմ հզոր համայնք» կուսակցությունը՝ 4153 քվե կամ 31.39%,  «Կայունություն» կուսակցությունը՝ 1041 քվե կամ 7.86% «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցությունը՝ 1777 քվե կամ 13.43% Արտաշատ համայնքում նույնպես ՔՊ-ն է ստացել ձայների մեծամասնությունը՝ 19794 քվե կամ 60.8%. «Օրենք և արդարություն» կուսակցությունը ստացել է 9072 քվե կամ 27.5% «Ալյանս առաջադիմական ցենտրիստական» կուսակցությունը ստացել է 638 քվե կամ 1.93, «Հայրենիք» կուսակցությունը՝ 1672 քվե կամ 5.07, «Քրիստոնեա Հայաստան» կուսակցությունը՝ 262 քվե կամ 0.79 %, «Հայ Յեղափոխական դաշնակցությունը»՝ 1448 քվե կամ 4.39% Մասիս համայնքում առաջատար է «Դավիթ Համբարձումյան» դաշինքը՝ 14943 քվե կամ 50.63%,  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 13461 քվե կամ 45.61%: Վեդիում առաջատար է «Իմ հզոր համայնք» կուսակցությունը՝ 8666 քվե կամ 42.86%, ՔՊ-ն 2-րդ տեղում է՝ 7690 քվեով կամ 38.04%-ով, Հանրապետություն կուսակցությունը ստացել է 3299 քվե կամ 16.31%:  Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում «Գուրգեն Մարտիրոսյան» կուսակցությունների դաշինքն է առաջատար՝ 9869 քվե կամ 50.82%-ը, ՔՊ-ն երկրորդ տեղում է 7586 քվեով կամ 39.06%-ով, «Մեր համայնքը» կուսակցությունների դաշինքը ստացել է 1402 քվե կամ 7.21%: Մարտունի համայնքում ՔՊ-ն դարձյալ առաջատար է՝ 14491 քվեով կամ 60.63%. «Ալաշկերտ» կուսակցությունների դաշինքը ստացել է 5046 քվե կամ 21.11%, «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ 862 քվե կամ 3.45%, «Արդար Հայաստան» կուսակցությունը՝ 1019 քվե կամ 4.26%, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ 1531 քվե կամ 6.4%, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը՝ 265 քվե կամ 1.10%: Սևան քաղաքում «Սարգիս Մուրադյան» կուսակցությունների դաշինքն է հաղթել՝ 9769 քվե կամ 77.71%, «Հանրապետություն» կուսակցությունը ստացել 1178 քվե կամ 9.37%,  ՀՅԴ-ն ստացել է 1414 քվե կամ 11.24%: Վարդենիսում ՔՊ-ն ստացել է 6162 ձայն կամ 45.08% ձայն, «Ահարոն Խաչատրյան» դաշինքը՝ 4993 ձայն կամ 36.5%, «Միասնական Վարդենիս» դաշինքը՝ 2206 ձայն կամ 16.14%:  Լոռու մարզի Թումանյան համայնքոմ առաջատար է «Հանրապետություն» կուսակցությունը՝ 1743 քվե կամ 50,77%։ ՔՊ-ն ստացել է 1687 քվե կամ 48.07%: Սպիտակ համայնքում ՔՊ-ն ստացել է 8086 ձայն կամ 61.50%, «Իմ հզոր համայնք» կուսակցությունը ստացել է 3478 ձայն կամ 26.45%, ՀՅԴ-ն՝ 666 ձայն կամ 5.06%, «Հայրենիք» կուսակցությունը՝ 493 քվե կամ 3.74%: Վանաձոր համայնքում առաջատար է նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքը ՝ 12810 քվե կամ 38.59%: Հայաստանի աշխատավորական կուսակցությունը ստացել է 4809 քվե կամ 14.48%, «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը ստացել է 683 քվե կամ 2.05%, ՔՊ-ն ստացել է 8295 քվե կամ 24.99%, «Հանրապետություն» կուսակցությունը՝ 874 քվե կամ 2.64%  «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ 1420 քվե կամ 4.27% «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ 1313 քվ կամ 3.95% «Հայրենիք» կուսակցությունը՝ 1483 քվե կամ 4.46%, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 984 քվե կամ 2.96%,  Հայաստանի կոմունիստական կուսակցությունը՝ 419 քվե կամ 1.26% Փամբակ համայնքում ձայների մեծամասնություն է ստացել ՔՊ-ն՝ 2544 քվե կամ 68.98% «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 1017 քվե կամ 27.57%:  Կոտայքի մարզի Աբովյան համայնքում առաջատար է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 10403 քվե կամ 44.44%, ՔՊ-ն ստացել է 8261 քվե կամ 35.29%, ՀՅԴ-ն ստացել է 1158 քվե  կամ 4.94%, «Հանրապետություն» կուսակցությունը՝ 2696 քվե կամ 11.51%: Գառնիում ՔՊ-ն առաջատար է 3302 քվեով կամ 64․30%, «Հանրապետություն» կուսակցությունը՝ 1718 քվե կամ 33․45% է ստացել։ Ծաղկաձոր համայնքում ՔՊ-ն առաջատար է․ 2061 քվե կամ 66․65%։ «Մեր համայնքը» դաշինքը ստացել է 950 քվե կամ 30․72%։ Հրազդանում ՔՊ-ն է առաջատար․ 13 377 քվե կամ 77․97%։ «Ապրելու երկիր» կուսակցությունը ստացել է 1113 քվե կամ 6.48%, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ 788 քվե կամ 4.59%, ՀՅԴ-ն՝ 1473 քվե կամ 8.58%։ Նաիրիում «Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ» հնչակյան կուսակցություն է առաջատար․ 5949 քվե կամ 43․81%։ ՔՊ-ն ստացել է 3888 քվե կամ։ «Ապրելու երկիր» կուսակցությունը ստացել է 357 քվե կամ 2․62%, «Իմ հզոր համայնք» կուսակցությունը՝ 1042 քվե կամ 7.67%, ՀՅԴ-ն՝ 614 քվե կամ 4.52%, «Հանրապետություն» կուսակցությունը՝ 1387 քվե կամ 10.21%։ Շիրակի մարզի Ախուրյան համայնքում ՔՊ-ն է ձայների մեծամասնություն ստացել․ 6195 քվե կամ 46․8%։ «Ախուրյան» կուսակցությունների դաշինքը ստացել է 3854 քվե կամ 29․11%, «Հաղթանակ» կուսակցությունների դաշինքը՝ 2810 քվե կամ 21․23%։Նոր Հաճնում «Գագիկ Մաթևոսյան» կուսակցությունների դաշինքն է ստացել ձայների մեծամասնությունը՝ 5212 քվե կամ 49․44%, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը ստացել է 156 քվե կամ 1․48%, ՀՅԴ-ն ստացել է 349 քվե կամ 3․31%, «Վարդան Պապյան» կուսակցությունների դաշինքը՝ 1815 քվե կամ 17․22%, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 2751 քվե կամ 26․10%։ Ամասիայում դարձյալ ՔՊ-ն է առաջատար․ 1217 քվե կամ 38․09%․ «Ամասիա Արփի» կուսակցությունների դաշինքը ստացել է 1199 քվե կամ 37․52%, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը՝ 717 քվե կամ 22․44%։  Աշոցքում առաջադրված 2 ուժերից ձայների մեծամասնություն է սստացել ՔՊ-ն՝ 2316 քվե կամ 66.03%։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է 1090 քվե կամ 31․08% ։ Արթիկում ՔՊ-ն է առաջատար․ 7731 քվե կամ 40․55%։ «Ազատական» կուսակցությունը ստացել է 2214 քվե կամ 11․61%, «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ 797 քվե կամ 4․18%, ՀՅԴ-ն՝ 936 քվե կամ 4․91%, «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցությունը՝ 2550 քվե կամ 13.37%, «Միասնական Արթիկ» կուսակցությունների դաշինքը՝ 4344 քվե կամ 22.78%։  Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքում «Դավիթ Հարությունյան» կուսակցությունների դաշինքն է առաջատար՝ 4399 քվե կամ 62.24%։ «Ապրելու երկիր» կուսակցությունը ստացել է 332 քվե կամ 4․69%, Հայ կառուցողական կուսակցությունը՝ 193 քվե կամ 2․93%, «Հանրապետություն» կուսակցությունը՝ 259 քվե կամ 3․66%, ՔՊ-ն՝ 1747 քվե կամ 24․72%։ Ջերմուկ համայնքում առաջատար է ՔՊ-ն` 2544 քվեով կամ 85․68%։ «Ապրելու երկիր» կուսակցությունը ստացել է 118 քվե կամ 3․69%, «Մեր համայնքը» կուսակցությունների դաշինքը՝ 236 քվե կամ 7․94%։ Վայքում առաջատար է ՔՊ-ն՝ 2257 քվե կամ 36․01%։ «Ազատական» կուսակցությունը ստացել է 1080 քվե կամ 17․23%, «Հայրենիք» կուսակցությունը՝ 861 քվե կամ 13․73%, «Հանրապետություն» կուսակցությունը՝ 1967 քվե կամ 32․3%։ Նոյեմբերյանում առաջատար է ՔՊ-ն՝ 5710 քվե կամ 42․88%։ «Ապրելու երկիր» կուսակցությունը ստացել է 3856 քվե կամ 28․96%, «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցությունը՝ 3480 քվե կամ 26․19%։ Մեծամասնական ընտրակարգով ընտրություններ են անցկացվել Արագածոտնի մարզի Արևուտ և Մեծաձոր համայնքներում։ Այս համայնքներում քաղաքացիները ընտրել են ավագանի և համայնքի ղեկավար։ Արևուտ համայնքի համայնքի ղեկավարի պաշտոնի համար ձայների մեծամասնություն է ստացել Էդիկ Օսեյանը, Մեծաձորում՝ Միրոյան Մրազը։
12:16 - 06 դեկտեմբերի, 2021
ՏԻՄ ընտրությունների այս որակը, երբ քաղաքացին Տեր է եւ Որոշող, մեր վաղեմի երազանքն է՝ ի կատար ածված․ Նիկոլ Փաշինյան

ՏԻՄ ընտրությունների այս որակը, երբ քաղաքացին Տեր է եւ Որոշող, մեր վաղեմի երազանքն է՝ ի կատար ածված․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Որքան էլ ակնհայտ է, որ մեր օրակարգի առաջնահերթությունները կապված են արտաքին մարտահրավերների հետ, այնուամենայնիվ պիտի արձանագրեմ, որ ՏԻՄ ընտրությունների այս որակը, երբ քաղաքացին Տեր է եւ Որոշող, մեր վաղեմի երազանքն է՝ ի կատար ածված:  Գիտեմ եւ հասկանում եմ տեսակետը, թե ավելի լավ է ընտրությունները կեղծվեին, բայց անվտանգության ավելի բարձր մակարդակ ունենայինք, բայց իմ համոզմունքը եղել է, կա եւ կլինի, որ հենց ընտրությունների կեղծման երկարամյա պրակտիկան է քայքայել 90-ականների սկզբին ձեւավորվող պետական դիմակայունության համակարգը եւ շղթայական ռեակցիաներով հանգեցնել անվտանգային աղետների:  Պետականություն եւ պետական ինստիտուտներ. սա պետք է լինի մեր Ապագայի երաշխիքը»։
09:49 - 06 դեկտեմբերի, 2021