Հռոմի Պապ

Հռոմի պապը դատապարտել է Շվեդիայում Ղուրանի այրումը 


 |factor.am|

Հռոմի պապը դատապարտել է Շվեդիայում Ղուրանի այրումը |factor.am|

factor.am: Հռոմի Ֆրանցիսկոս պապը հայտարարել է, որ մահմեդականների Սուրբ գրքի՝ Ղուրանի այրումը զայրացրել է իրեն՝  դատապարտելով ու մերժելով նման արարքը, գրում է Reuters-ը։ «Սուրբ համարվող ցանկացած գիրք պետք է հարգվի՝ հարգելու նրանց, ովքեր հավատում են դրան։ Ես զայրույթ եմ ապրում այդ գործողություններից։ Խոսքի ազատությունը երբեք չպետք է օգտագործվի որպես ուրիշներին արհամարհելու միջոց, թույլ տալու, որ այն մերժվի  և դատապարտվի»,- ասել է Հռոմի պապը ԱՄԷ-ի Al Ittihad պարբերականին տված հարցազրույցում։ Հիշեցնենք, որ հունիսի 28-ին 37-ամյա Սալվան Մոմիկան, որը մի քանի տարի առաջ Իրաքից փախել էր Շվեդիա, ոստիկանությունից թույլտվություն էր խնդրել բողոքի ակցիա անցկացնելո և այրել մահմեդականների Սուրբ գիրքը՝ «Ղուրանի մասին իր կարծիքն արտահայտելու համար»։ Մոմիկան ոտքով հարվածել էր Ղուրանին, գրքի մեջ խոզապուխտ լցրել և այրել էջերը։ Մի շարք պետություններ, այդ թվում՝ Թուրքիան, որի աջակցությունն անհրաժեշտ է Շվեդիային՝ ՆԱՏՕ-ին միանալու համար, խստորեն դատապարտել են այս արարքը։
14:03 - 03 հուլիսի, 2023
Վլադիմիր Զելենսկին ժամանել է Իտալիա
 |hetq.am|

Վլադիմիր Զելենսկին ժամանել է Իտալիա |hetq.am|

hetq.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շաբաթ օրը՝ մայիսի 13-ի առավոտյան ժամանել է Հռոմ։ Ինչպես հայտնել է Corriere della Sera թերթը, օդանավակայանում նախագահ Զելենսկուն դիմավորել է Իտալիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին։ Մինչև վերջին պահը հայտնի չէր Իտալիա Զելենսկու այցի մասին։ Ինչպես սպասվում, Վլադիմիր Զելենսկին արդեն իսկ հանդիպում է ունեցել Իտալիայի նախագահ Սերջո Մատարելայի հետ։ Նրանք հանդիպել են նախագահական նստավայրում։  Իտալիայի նախագահի հետ հանդիպումից հետո Ուկրաինայի նախագահը հանդիպել է նաև վարչապետ Ջորջա Մելոնիի հետ։ Վերջին երեք ամիսների ընթացքում սա Զելենսկի-Մելոնի երկրորդ հանդիպումն է։ Այս տարվա սկզբին Իտալիայի վարչապետն այցելել էր Կիև և իր երկրի աջակցությունը հայտնել ուկրաինական ժողովրդին։ Ինչպես ակնկալվում է, Մելոնին և Զելենսկին քննարկում են Ուկրաինային սպառազինության մատակարարման հարցը։ Հռոմեական լրատվամիջոցները հայտնում են, որ Վլադիմիր Զելենսկին կայցելի նաև Վատիկան, որտեղ նախատեսված է Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ հանդիպումը։ Սուրբ աթոռն արդեն իսկ հաստատել է այս տեղեկատվությունը։ Սա կլինի նրանց առաջին հանդիպումը՝ 2022 թվականի փետրվարին Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո։ Հանդիպումը նախատեսված է օրվա երկրորդ կեսին։
19:55 - 13 մայիսի, 2023
Զելենսկին մեկնել է Իտալիա․ հանդիպումներ կլինեն Հռոմի պապի ու երկրի վարչապետի հետ |news.am|

Զելենսկին մեկնել է Իտալիա․ հանդիպումներ կլինեն Հռոմի պապի ու երկրի վարչապետի հետ |news.am|

news.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շաբաթ օրը ժամանել է Հռոմ՝ բանակցելու համար Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի և Հռոմի պապ Ֆրանցիսկոս Առաջինի հետ։ «Այսօր Հռոմում եմ,- գրել է Զելենսկին Թվիթերում։- Հանդիպելու եմ Իտալիայի նախագահ Սերջո Մատարելայի, վարչապետ Ջորջիա Մելոնիի և Հռոմի պապի հետ։ Կարևոր այց է Ուկրաինայի մոտեցող հաղթանակի համար»։ Երբ Զելենսկին ժամանել է Հռոմի «Չամպինո» ռազմական օդանավակայան, նրան դիմավորել է Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին։ Տայանին լրագրողներին ասել է, որ Իտալիան կշարունակի աջակցել Ուկրաինային «360 աստիճանով» և արդար աշխարհի հասնելու գործում, որը կպահպանի Ուկրաինայի անկախությունը։ Նախագահ Մատարելայի հետ հանդիպումը Կվիրինալե նախագահական պալատում առաջին պաշտոնական հանդիպումն է Իտալիայի մայրաքաղաք կատարած այցի շրջանակում, որը, ինչպես սպասվում է, տևելու է մի քանի ժամ, տեղեկացրել է The Associated Press-ը։ Ենթադրվում է, որ Զելենսկին այնուհետև կմեկնի Բեռլին։ Ուկրաինայի նախագահի ստույգ ժամանակացույցը չի հրապարակվել անվտանգային նկատառումներով, իսկ Վատիկանը հաստատել է Հռոմի պապի հետ հանդիպումը միայն այն ժամանակ, երբ Ուկրաինայի նախագահի ինքնաթիռը վայրէջք է կատարել Իտալիայում։ Իտալական պետական ռադիոն տեղեկացրել է, որ Հռոմի երկնքում անվտանգության միջոցների շրջանակում մտցվել է անթռիչք գոտի, իսկ ոստիկանական դիպուկահարները տեղակայվել են բարձր շենքերում։ Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին աջակցում է Ուկրաինային ռազմական և այլ օգնությամբ։ Բայց մինչ նրա ուլտրաաջ «Իտալիայի եղբայրներ» կուսակցությունը պաշտպանում է ազգային ինքնիշխանության սկզբունքը, Մելոնին ստիպված է դիմակայել կոալիցիայի երկու գործընկերներին, որոնք երկար տարիներ բացահայտ հայտարարում են, որ հիացած են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինով։ Կոալիցիայի գծով դաշնակից, նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին պարծեցել է Պուտինի հետ իր բարեկամությամբ, իսկ կառավարության գծով մյուս գործընկերը՝ Լիգայի առաջնորդ Մաթեո Սալվինին, կասկածի տակ է դրել Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների արժեքավորությունը։ Մելոնին հանդիպել է Զելենսկու հետ Կիևում, 2022թ. փետրվարի 24-ին պատերազմն սկսվելու տարելիցից մի փոքր առաջ։ Ֆրանցիսկոսը, որը խաղաղության է ձգտում, վերջին անգամ Ուկրաինայի նախագահին հանդիպել է 2020թ.։
14:50 - 13 մայիսի, 2023
Զելենսկու գրասենյակը նպատակահարմար է համարում Հռոմի պապի միջնորդությունը հումանիտար հարցերում |shantnews.am|

Զելենսկու գրասենյակը նպատակահարմար է համարում Հռոմի պապի միջնորդությունը հումանիտար հարցերում |shantnews.am|

shantnews.am: Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակը տեղին է համարում Հռոմի Ֆրանցիսկոս պապի միջնորդությունը հումանիտար հարցերում։ «Կասկած չկա, որ Պապի միջնորդությունը տեղին կլինի հումանիտար հարցերում, այդ թվում՝ աջակցություն բանտարկյալների փոխանակման գործընթացին»,- ասել է նա շաբաթ օրը Corriere della Sera թերթին տված հարցազրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Կիևը տեղյակ է այդ մասին: Միաժամանակ նա նշել է, որ Ուկրաինայում հակամարտությունը հնարավոր կլինի շուտափույթ դադարեցնել միայն այն պայմանով, որ «անհրաժեշտ սպառազինությունը ժամանակին մատակարարվի»։ «Մեր իտալացի գործընկերների հետ զենքի մատակարարման, հումանիտար խնդիրների լուծմանն աջակցելու, արտաքին շուկաներում Ուկրաինայի պաշտպանության վերաբերյալ հետագա պայմանավորվածությունները մեզ համար տեղին են»,- մեկնաբանել է Պոդոլյակը։
11:53 - 13 մայիսի, 2023
Ներկայում Ուկրաինայում խաղաղության ոչ հրապարակային առաքելություն է ընթանում, բայց մանրամասները չեմ կարող հայտնել. Հռոմի պապ |tert.am|

Ներկայում Ուկրաինայում խաղաղության ոչ հրապարակային առաքելություն է ընթանում, բայց մանրամասները չեմ կարող հայտնել. Հռոմի պապ |tert.am|

tert.am: Հռոմի Ֆրանցիսկոս պապն ասել է, որ ներկայում Ուկրաինայում խաղաղության ոչ հրապարակային առաքելություն է ընթանում։ Նա առաքելության մանրամասները չի հայտնել, գրում է kommersant.ru-ն: «Այս պահին կա մի առաքելություն, որը հրապարակային չէ. երբ այն բացահայտվի հասարակությանը, ես կխոսեմ դրա մասին»,- լրագրողներին ասել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը: Պոնտիֆիկոսը չի ասել նաև, թե Հունգարիա կատարած այցի ընթացքում խաղաղության նախաձեռնությունները քննարկվե՞լ են վարչապետ Վիկտոր Օրբանի կամ Հունգարիայում Ռուս ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչ Բուդապեշտի և Հունգարիայի մետրոպոլիտ Իլարիոնի հետ։ Այս շաբաթվա վերջին Հռոմի պապը ժամանել է Բուդապեշտ։ Նրա պաշտոնական այցը տևել է երեք օր։ Նա բաց պատարագ է անցկացրել, ինչպես նաև անձնական հանդիպում մետրոպոլիտ Իլարիոնի հետ:
11:59 - 01 մայիսի, 2023
Հռոմի պապն առաջարկել է Զատկի տոնի առիթով երկշաբաթյա զինադադար հաստատել Ուկրաինայում
 |tert.am|

Հռոմի պապն առաջարկել է Զատկի տոնի առիթով երկշաբաթյա զինադադար հաստատել Ուկրաինայում |tert.am|

tert.am: Հռոմի Ֆրանցիսկոս պապն առաջարկել է ապրիլի 9-ից երկշաբաթյա զինադադար հաստատել Ուկրաինայի պատերազմական գոտում և Ռուսաստանի նոր շրջաններում՝ Սուրբ Զատիկի տոնակատարությունների առիթով։ Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Հին հավատացյալների համաշխարհային միության նախագահ Լեոնիդ Սևաստյանովին, որն էլ վկայակոչել է պոնտիֆիկոսի հետ ունեցած իր անձնական զրույցը։ «Հաջորդ շաբաթ կաթոլիկ աշխարհի Զատկի շաբաթն է, իսկ հետո՝ ուղղափառների Զատկի շաբաթը: Եվ հենց նոր Հռոմի պապն ինձ ասաց, որ ի պատիվ դրա, նա առաջարկում է, որ Ուկրաինայում ռազմական գործողության գոտում երկու շաբաթով դադարեցվեն բոլոր գործողությունները: Այսինքն՝ այս կիրակից սկսած՝ երկու շաբաթ ընդհանրապես ոչ մի հարձակումներ չլինեն, և զինադադար հայտարարվի»,- ասել է Սևաստյանովը։ Վերջինս նաև նշել է, որ այս թեման շատ կարևոր է պոնտիֆիկոսի համար և խնդրել է այդ մասին հայտարարել իր անունից։
20:39 - 07 ապրիլի, 2023
Հոսպիտալացված Հռոմի պապն իրեն ավելի լավ է զգում և աշխատում է հիվանդանոցից
 |armenpress.am|

Հոսպիտալացված Հռոմի պապն իրեն ավելի լավ է զգում և աշխատում է հիվանդանոցից |armenpress.am|

armenpress.am: Հռոմի Ֆրանցիսկոս պապը, որը նախօրյակին հոսպիտալացվել էր, ապաքինվում է և աշխատանքը շարունակում է հիվանդանոցից: Այս մասին հաղորդել է Սուրբ Աթոռի մամուլի ծառայության ղեկավար Մատեո Բրունին։ «Ֆրանցիսկոս պապը գիշերը լավ հանգստացել է: Կլինիկական պատկերն աստիճանաբար բարելավվում է, և նա շարունակում է իր պլանային բուժումը: Նախաճաշից հետո նա լրագրեր Է ընթերցել և վերսկսել աշխատանքը», - նշված է Բրունիի հայտարարությունում: Մարտի 29-ին Հռոմի Ֆրանցիսկոս պապը հոսպիտալացվել էր առողջական վիճակի կտրուկ վատթարացման պատճառով։ Ըստ իտալական ԶԼՄ-ների՝ ակնկալվում է, որ նա մի քանի օր կմնա Հռոմի «Ջեմելլի» կլինիկայում։ Ինչպես ավելի վաղ հայտարարվել էր, որ Ֆրանցիսկոս պապի մոտ շնչուղիների հիվանդություն կա, սակայն նրա մոտ կորոնավիրուս չի հաստատվել: Վատիկանն ի սկզբանե հայտնել էր, թե Պապը հիվանդանոց է գնացել նախապես պլանավորված բուժզննման համար: 86-ամյա քահանայապետն արդեն չեղարկել է բոլոր հանրային միջոցառումները, որոնք ավելի վաղ պլանավորվել Էին հինգշաբթի և ուրբաթ օրերի համար: Վերջին ամիսներին կաթոլիկ եկեղեցու առաջնորդը շարժասայլակով էր տեղաշարժվում, քանի որ ծնկի հետ կապված խնդիրներ ուներ: 2021 թ.-ի ամռանը Ֆրանցիսկոս պապը տասն օր անցկացրել Էր Հռոմի «Ջեմելլի» կլինիկայում՝ աղիքային վիրահատությունից հետո, որի ժամանակ հեռացվել Է նրա հաստ աղիքի կեսը:
17:53 - 30 մարտի, 2023
Հռոմի պապը Ռուսաստանին և Ուկրաինային կոչ է արել նստել բանակցությունների սեղանի շուրջ |azatutyun.am|

Հռոմի պապը Ռուսաստանին և Ուկրաինային կոչ է արել նստել բանակցությունների սեղանի շուրջ |azatutyun.am|

azatutyun.am: Հռոմի Ֆրանցիսկոս պապը կիրակի՝ ներողամտության օրը կոչ է արել Ռուսաստանին և Ուկրաինային նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Հին հավատացյալների համաշխարհային միության նախագահ Լեոնիդ Սևաստյանովը՝ վկայակոչելով պոնտիֆիկոսի հետ անձնական զրույցը։ «Հռոմի պապը ներողամտության կիրակի օրը ռուսներին և ուկրաինացիներին առաջարկում է ներել միմյանց, ներել բոլոր վիրավորանքները և նստել բանակցությունների սեղանի շուրջ»,- ասել է Սևաստյանովը։ Հին հավատացյալների համաշխարհային միության ղեկավարի խոսքով՝ պոնտիֆիկոսը կարծում է, որ «քրիստոնեական առաքինությունը փոխադարձ ներումն է և մարդկային կյանքի պաշտպանությունը»։ Փետրվարի 26-ին Ռուս ուղղափառ եկեղեցին նշում է, այսպես կոչված, Ներողամտության կիրակին՝ Մեծ Պահքի վերջին օրը: Ուղղափառ ավանդույթի համաձայն՝ Ներման կիրակի օրը քրիստոնյաները պետք է հիշեն իրենց բոլոր դժգոհությունները, որոնք հասցվել են այլ մարդկանց, և հաշտվեն նրանց հետ:
20:07 - 26 փետրվարի, 2023
Հռոմի պապը դարձյալ անդրադարձել է Լաչինի միջանցքի արգելափակմանը

Հռոմի պապը դարձյալ անդրադարձել է Լաչինի միջանցքի արգելափակմանը

Հռոմի Ֆրանցիսկոս պապը կրկնել է իր կոչը՝ «Հարավային Կովկասում գտնվող Լաչինի միջանցքում ստեղծված տագնապալի հումանիտար իրադրության վերաբերյալ»։ Պապը Սուրբ Պետրոսի հրապարակում հազարավոր երիտասարդների հետ միասին կոչ է արել խաղաղություն հաստատելու աշխարհում, հատկապես պատերազմից տուժած Ուկրաինայում: «Ես նաև կարեկցանք եմ հայտնում նրանց, ովքեր ձմռան այս ցուրտ շրջանում ստիպված են դիմակայել անմարդկային պայմաններին։ Միջազգային մակարդակում պետք է ներդրվեն բոլոր ջանքերը՝ խաղաղ լուծում գտնելու մարդկանց բարեկեցության համար»,- հայտարարել է Ֆրանցիսկոս պապը։ 2022թ․ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը ՀՀ-ին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ 1100 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 270 անչափահաս, չի կարողանում ՀՀ-ից վերադառնալ Արցախ․ 19 երեխա Գորիս-Ստեփանակերտ ճանապարհով վերադարձել է տուն։  ՀՀ-ից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ։ Ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ ընդհատում է Արցախի գազամատակարարումը, ինչի հետևանքով Արցախի կառավարությունը որոշ սահմանափակումներ է մտցնում գազի օգտագործման համար։ Իսկ էլեկտրաէներգիայի մատակարարումը ընդհատված է, և իրականացվում է Արցախի սահմանափակ միջոցներով, օրական երեք անգամ երկժամյա հովհարային անջատումներով։   Լուսանկարը՝ Vatican Media / Սուրբ Պետրոսի հրապարակ, 29․01․2023 /
18:23 - 29 հունվարի, 2023
Ռազմագերիների ազատումը կարևոր քայլ կհանդիսանա խաղաղության համաձայնագրի համար. Հռոմի պապը հանդիպել է օտարերկրյա դիվանագետների հետ

Ռազմագերիների ազատումը կարևոր քայլ կհանդիսանա խաղաղության համաձայնագրի համար. Հռոմի պապը հանդիպել է օտարերկրյա դիվանագետների հետ

Նորին Սրբություն Ֆրանցիսկոս պապը կոչ է արել ռազմագերիների ազատման անհրաժեշտության մասին: Այս մասին տեղեկանում ենք Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրությունից։ Սուրբ Աթոռում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցիչների հետ հունվարի 9-ին տարեկան հանդիպմանը, որին մասնակցում էր նաև ՀՀ դեսպանը, Նորին Սրբություն Ֆրանցիսկոսն իր ելույթում, անդրադառնալով տարբեր տարածաշրջաններում շարունակվող հակամարտություններին, նշել է․ «Մասնավորապես մտածում եմ Հարավային Կովկասում տիրող իրավիճակի մասին։ Կոչ եմ անում կողմերին՝ հարգել հրադադարը, և վերահաստատում, որ ռազմագերիներին ու պահվող քաղաքացիական անձանց ազատումը կարևոր քայլ կհանդիսանա շատ ցանկալի խաղաղության համաձայնագրի համար»։
16:28 - 09 հունվարի, 2023