Իսրայել

Իսրայելի պետությունը ստեղծվել է 1948 թվականի մայիսի 14-ին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1947 թվականի նոյեմբերի 29-ի որոշմամբ, ըստ որի Մեծ Բրիտանիայի ենթամանդատային Պաղեստինը հռչակվում էր անկախ եւ նրա տարածքում ստեղծվում էին երկու ինքնուրույն՝ արաբական եւ հրեական պետություններ։

Հրեական պետությանը՝ Իսրայելին, հատկացվում էր 14 հզ. կմ2 (Պաղեստինի տարածքի 56%) տարածություն՝ խառը բնակչությամբ։ Երուսաղեմը հանձնվում էր ՄԱԿ-ի կառավարմանը։ 1948 թվականի մայիսին Իսրայելում ստեղծվեց ժամանակավոր կառավարություն, որը կազմված էր բացառապես սիոնիստական կուսակցությունների ներկայացուցիչներից։ Կառավարության առաջին իսկ՝ «Անկախության դեկլարացիայով» սիոնիզմը հռչակվեց Իսրայելի պաշտոնական գաղափարախոսություն եւ քաղաքականություն։

Արաբա-իսրայելական պատերազմներից հետո` 1974 թվականի հունվարին եւ 1975 թվականի սեպտեմբերին Եգիպտոսի, իսկ 1974 թվականի մայիսին Սիրիայի հետ Իսրայելը կնքեց զորքերի տարանջատման եւ նրանց միջեւ բուֆերային գոտիներ ստեղծելու համաձայնագրեր։ 1979 թվականին Եգիպտոսը՝ առաջին արաբական երկիրն էր, որը խաղաղության դաշինք կնքեց Իսրայելի հետ։ Արդյունքում, Իսրայելը Սինայի թերակղզին Եգիպտոսին հետ վերադարձրեց։ Հորդանանը եւ Իսրայելը խաղաղության դաշինք կննքեցին 1994 թվականին։ Իսկ 2005 թվականին Իսրայելը իր բանակը դուրս բերեց Գազայի շրջանից։

Իրանի գերագույն առաջնորդը հայտարարել է, որ Իսրայելը թե՛ ռազմական, թե՛ հետախուզական առումով «անդառնալի պարտություն» է կրել
 |armenpress.am|

Իրանի գերագույն առաջնորդը հայտարարել է, որ Իսրայելը թե՛ ռազմական, թե՛ հետախուզական առումով «անդառնալի պարտություն» է կրել |armenpress.am|

armenpress.am: Իրանի գերագույն առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին հայտարարել է, որ Իսրայելն անդառնալի պարտություն է կրել թե՛ ռազմական, թե՛ հետախուզական առումով։ Այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը։ Այաթոլա Խամենեին Իսրայելին հասցրած ՀԱՄԱՍ-ի հարվածը համեմատել է երկրաշարժի հետ։ «Կարող եմ ասել, որ այս ավերիչ երկրաշարժը կարողացավ ոչնչացնել բռնատիրական ռեժիմի հիմնական կառույցներից մի քանիսը, որոնք չեն կարող հեշտությամբ վերակառուցվել», - ասել է Իրանի գերագույն առաջնորդը երկրի զինված ուժերի ակադեմիայում ավարտական արարողության ժամանակ։ Իսկ Իսրայելի դեմ գործողությունը ծրագրած պաղեստինցիներին այաթոլա Խամենեին բնութագրել է որպես «հնարամիտ և խելացի»՝ ասելով, որ «համբուրում է նրանց ճակատը և ձեռքերը», իսկ ՀԱՄԱՍ-ի գործողությունների համար մեղադրել է հենց Իսրայելին։ «Սիոնիստներն իրենք իրենց գործողություններով այս աղետը բերեցին իրենց գլխին։ Երբ դաժանությունն ու հանցագործությունը գերազանցում են սահմանը, երբ վայրագությունը հասնում է իր գագաթնակետին, պետք է սպասել փոթորկի», - ասել է Իրանի գերագույն առաջնորդը։ Հոկտեմբերի 7-ին ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր իսրայելական կողմում կա 900-ից ավելի զոհ, այդ թվում՝ 260 մարդ սպանվել է երաժշտական փառատոնի ժամանակ։ Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 700-ը։ Իսրայելը պատերազմ է հայտարարել և 300 000 պահեստազորայինների զորակոչել հնարավոր ցամաքային ներխուժման համար։
15:29 - 10 հոկտեմբերի, 2023
Գազայի հատվածը հաղորդում է ավելի քան 700 զոհի մասին, Իսրայելը՝ 123 զինվորականի 
 |azatutyun.am|

Գազայի հատվածը հաղորդում է ավելի քան 700 զոհի մասին, Իսրայելը՝ 123 զինվորականի |azatutyun.am|

azatutyun.am: Պաղեստինի առողջապահության նախարարության այսօրվա տվյալներով՝ Իսրայելի ավիահարվածների հետևանքով Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 700-ը, որոնցից ավելի քան 200-ը երեխաներ ու կանայք են։ Ռազմական էսկալացիայի հետևանքով իսրայելական զինվորականների զոհերի թիվը հասել է 123-ի, ևս 50-ը գերի է ընկել: Այս թվերը ներկայացրել է Haaretz թերթը՝ վկայակոչելով Իսրայելի պաշտպանության բանակին։ Հիշեցնենք, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հոկտեմբերի 7-ին հայտարարել է Իսրայելի դեմ «Ալ Աքսայի գրոհ» գործողության մասին: Իսրայելի պաշտպանության բանակը, ի պատասխան դրան,  հայտարարել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե սրեր» գործողության մեկնարկի մասին։  Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետը նաև հավանություն է տվել հիմնական օրենքի «40-րդ կետի» ներդրմանը, որը նշանակում է պատերազմի պաշտոնական հայտարարում։ Այս մասին հայտնել է Իսրայելի վարչապետի գրասենյակը։
15:25 - 10 հոկտեմբերի, 2023
Սպիտակ տանը հայտարարել են, որ ապացույցներ չունեն Իսրայելի դեմ հարձակմանն Իրանի մասնակցության մասին
 |armenpress.am|

Սպիտակ տանը հայտարարել են, որ ապացույցներ չունեն Իսրայելի դեմ հարձակմանն Իրանի մասնակցության մասին |armenpress.am|

armenpress.am: Վաշինգտոնը չունի Իսրայելի դեմ հարձակումներին Իրանի մասնակցության ապացույցներ: Այս մասին MSNBC հեռուստաալիքի եթերում հայտնել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։ «Մենք չունենք հստակ հետախուզական տվյալներ կամ ապացույցներ, որոնք մատնանշում են կոնկրետ այս գործողությանը Իրանի անմիջական մասնակցությունը», - ասել է Քիրբին։ Նա հավելել է, որ Իրանը «վաղուց աջակցում է ՀԱՄԱՍ-ին և տարածաշրջանում ահաբեկչական այլ կազմակերպություններին»՝ տրամադրելով տարբեր միջոցներ, վերապատրաստելով նրանց։ Այդ առումով, ըստ Քիրբիի, «Իրանն, անշուշտ, մեղսակից է», բայց այս հարձակումների վերաբերյալ ԱՄՆ-ն «ոչինչ չունի»: Պաշտոնյային հարցրել են՝ արդյոք Իրանի մասնակցության ապացույցներ ունենալու դեպքում Միացյալ Նահանգները կրկին կսառեցնի մոտ 6 միլիարդ դոլարի չափով իրանական ակտիվները, որոնք վերջերս ապասառեցրել է գերիների փոխանակման գործարքի շրջանակներում: «Ես չեմ ցանկանում շատ առաջ ընկնել որևիցե քաղաքական որոշումների վերաբերյալ: Մենք չունենք որևէ տվյալ կամ ապացույց, որը կմատնանշեր Իրանի անմիջական մասնակցությունը հարձակումներին: Մենք, իհարկե, կուսումնասիրենք այդ հարցը», - ասել է նա՝ հավելելով, որ ըստ գործարքի պայմանների` Իրանն այդ միջոցները կարող է օգտագործել բացառապես մարդասիրական նպատակներով: Ավելի վաղ Associated Press գործակալությանը տված հարցազրույցում ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչ Ալի Բարաքեն հայտնել էր, որ Գազայում շատ փոքր թվով՝ 5-6 հրամանատարներ գիտեին Իսրայելի վրա հարձակման մասին, իսկ Իրանը և «Հեզբոլլահ» կազմակերպությունը դրա մասին տեղյակ չէին։ Բարաքեն հերքել է այն հաղորդումները, թե Իրանի անվտանգության ուժերն օգնել են պլանավորել հարձակումը անցյալ շաբաթ Բեյրութում տեղի ունեցած հանդիպման ժամանակ։
13:33 - 10 հոկտեմբերի, 2023
Իսրայելի ռազմաօդային ուժերը ինքնաթիռներ են ուղարկում Եվրոպա՝ պահեստազորայիններին երկիր բերելու համար
 |factor.am|

Իսրայելի ռազմաօդային ուժերը ինքնաթիռներ են ուղարկում Եվրոպա՝ պահեստազորայիններին երկիր բերելու համար |factor.am|

factor.am: Իսրայելի ռազմաօդային ուժերը հայտարարել են, որ Եվրոպայից վերադարձնում են այնտեղ բնակվող հարյուրավոր իսրայելցիների՝ պահեստազորի շարքերը համալրելու համար: «Այս գիշեր IAF տրանսպորտային ինքնաթիռները («Karnaf» and «Shimshon») վերադարձել են Իսրայել պաշտպանության բանակի հարյուրավոր զինվորների հետ, որոնք գտնվում էին արտերկրում»,- ասվում է Իսրայելի ռազմաօդային ուժերի X-ի էջում գրառման մեջ։ Թե կոնկրետ որ երկրներից, և որքան պահեստազոր է ժամանել, չի նշվում հայտարարության մեջ։  Հիշեցնենք, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հոկտեմբերի 7-ին հայտարարել է Իսրայելի դեմ «Ալ Աքսայի գրոհ» գործողության մասին: Իսրայելի պաշտպանության բանակը, ի պատասխան դրան,  հայտարարել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե սրեր» գործողության մեկնարկի մասին։  Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետը նաև հավանություն է տվել հիմնական օրենքի «40-րդ կետի» ներդրմանը, որը նշանակում է պատերազմի պաշտոնական հայտարարում։ Այս մասին հայտնել է Իսրայելի վարչապետի գրասենյակը։ Գործողությունների մեկնարկից ի վեր երկու կողմերում էլ կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ։
13:27 - 10 հոկտեմբերի, 2023
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ ամբողջությամբ վերահսկում է Գազայի հատվածի հետ սահմանը
 |hetq.am|

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ ամբողջությամբ վերահսկում է Գազայի հատվածի հետ սահմանը |hetq.am|

hetq.am: Իսրայելցի զինվորականները վերականգնել են Գազայի հատվածի հետ սահմանի նկատմամբ վերահսկողությունն այն բանից հետո, երբ «Համաս»-ի գրոհայինները հոկտեմբերի 7-ին ներթափանցել էին Իսրայելի տարածք: Այդ մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի պաշտոնական ներկայացուցիչ Դանիել Հագարին։ «Անցած օրվա ընթացքում ոչ մի ահաբեկիչ չի ներթափանցել պատնեշների միջով»,- լրագրողների հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է նա: Հագարիի խոսքով՝ ինժեներական զորքերն աշխատում են վնասված արգելապատնեշների հատվածներում հարակից տարածքների ականապատման ուղղությամբ: Իսրայելի պաշտպանության բանակի մեկ այլ ներկայացուցիչ՝ Ռիչարդ Հեխթը, հաստատել է, որ հոկտեմբերի 9-ի երեկոյան «Համաս»-ի ոչ մի գրոհային չի ներթափանցել Իսրայելի տարածք, սակայն խոստովանել է, որ նման հնարավորությունը դեռևս պահպանվում է: Հեխթը հավելել է, որ հայտնաբերվել է «Համաս»-ի 1500 սպանված գրոհայինների մարմիններ՝ հավելելով, որ քիչ թվով ահաբեկիչներ, որոնք չեն վերացվել և չեն կարողացել վերադառնալ Գազայի հատված, դեռևս թաքնվում են Իսրայելի տարածքում:
13:04 - 10 հոկտեմբերի, 2023
Չենք պատրաստվում լքել Գազայի հատվածը և կշարունակենք պայքարը. ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչ
 |tert.am|

Չենք պատրաստվում լքել Գազայի հատվածը և կշարունակենք պայքարը. ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչ |tert.am|

tert.am: Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը չի պատրաստվում լքել Գազայի հատվածը և կշարունակի պայքարը։ Այս մասին ՌԻԱ «Նովոստի»-ին հայտնել է ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչը: Վերջինիս խոսքով Պաղեստինցիներին՝ Գազայի հատվածը լքելու Իսրայելի կոչը ցեղասպանության նախապատրաստություն է։  «Սրանք պաղեստինցի ժողովրդին տեղահանելու և ցեղասպանության նախապատրաստման հստակ կոչեր են, և այդ պատճառով աշխարհը պետք է պայքարի նրանց դեմ այս հիմքի վրա», – ասել է Բադրանը: Նշենք, որ Իսրայելի զինվորականները պաղեստինցիներին խորհուրդ են տվել լքել Գազայի հատվածն ու Եգիպտոս փախչել՝ ՀԱՄԱՍ խմբավորման հետ շարունակվող պատերազմի ֆոնին։  «Ռաֆահի անցումը դեռ բաց է. ով կարող է դուրս գալ, խորհուրդ ենք տալիս դուրս գալ»,- արտասահմանյան լրագրողների հետ զրույցում ասել է Իսրայելի պաշտպանական ուժերի խոսնակ, փոխգնդապետ Ռիչարդ Հեխտը: Նշենք, որ Իսրայելի պաշտպանության բանակը՝ ՑԱԽԱԼ-ը հայտարարել է, որ ավելի քան 200 ավիահարված է հասցրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի և «Իսլամական ջիհադի» օբյեկտներին: «Գիշերվա ընթացքում տասնյակ կործանիչներ Ռիմալում և Խան Յունիսում ավելի քան 200 թիրախ են խոցել»,- ասվում է բանակի մամուլի հաղորդագրության մեջ։ Զինվորականները պնդում են, որ այս տարածքներն օգտագործվել են որպես «ահաբեկչական կենտրոններ», որտեղից զգալի թվով ահաբեկչություններ են իրականացվել։ Հիշեցնենք, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հոկտեմբերի 7-ին հայտարարել է Իսրայելի դեմ «Ալ Աքսայի գրոհ» գործողության մասին: Իսրայելի պաշտպանության բանակը, ի պատասխան դրան,  հայտարարել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե սրեր» գործողության մեկնարկի մասին։  Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետը նաև հավանություն է տվել հիմնական օրենքի «40-րդ կետի» ներդրմանը, որը նշանակում է պատերազմի պաշտոնական հայտարարում։ Այս մասին հայտնել է Իսրայելի վարչապետի գրասենյակը։ Գործողությունների մեկնարկից ի վեր երկու կողմերում էլ կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ։
12:46 - 10 հոկտեմբերի, 2023
Իրանի արտգործնախարարը Բորելի հետ քննարկել է պաղեստինաիսրայելական վերջին սրացումը՝ դատապարտելով Արևմուտքի դիրքորոշումը
 |armenpress.am|

Իրանի արտգործնախարարը Բորելի հետ քննարկել է պաղեստինաիսրայելական վերջին սրացումը՝ դատապարտելով Արևմուտքի դիրքորոշումը |armenpress.am|

armenpress.am: Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը ՀԱՄԱՍ-ի վերջին հարձակումները համարել է պատասխան «վերջին ամիսներին պաղեստինի ժողովրդի դեմ» Իսրայելի գործողություններին։ IRNA գործակալության փոխանցմամբ այդ մասին Աբդոլլահիանը հայտնել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հետ հեռախոսազրույցում։ «Այն, ինչ (խմբ․՝ պաղեստինյան) դիմադրությունն անում է այսօր, (խմբ․ Իսրայելի վարչապետ Բենյամին) Նեթանյահուի և սիոնիստական ռեժիմի կողմից վերջին ամիսներին պաղեստինցի ժողովրդի դեմ ծայրահեղ և անմարդկային գործողությունների պատասխանն է», - ասել է Աբդոլլահիանը։ Նա նաև արևմտյան երկրներին մեղադրել է «պաղեստինցիների դեմ իսրայելական իշխանությունների համակարգված հանցագործությունների նկատմամբ» անտարբերության մեջ։ Իրանի ԱԳՆ ղեկավարը կոչ է արել միջազգային հանրությանը՝ պաշտպանել պաղեստինցիների իրավունքները: Ըստ հրապարակման՝ Բորելն էլ իր տեսակետներն է հայտնել Պաղեստինում տեղի ունեցող զարգացումների մասին՝ նշելով, որ ժամանակն է մտածել խաղաղություն հաստատելու մասին։ Հիշեցնենք, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հոկտեմբերի 7-ին հայտարարել է Իսրայելի դեմ «Ալ Աքսայի գրոհ» գործողության մասին: Իսրայելի պաշտպանության բանակը, ի պատասխան դրան,  հայտարարել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե սրեր» գործողության մեկնարկի մասին։  Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետը նաև հավանություն է տվել հիմնական օրենքի «40-րդ կետի» ներդրմանը, որը նշանակում է պատերազմի պաշտոնական հայտարարում։ Այս մասին հայտնել է Իսրայելի վարչապետի գրասենյակը։ Գործողությունների մեկնարկից ի վեր երկու կողմերում էլ կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ։
12:44 - 10 հոկտեմբերի, 2023
Իսրայելը փակել է նաև Գազայի հատվածի ջրամատակարարումը
 |hetq.am|

Իսրայելը փակել է նաև Գազայի հատվածի ջրամատակարարումը |hetq.am|

hetq.am: Իսրայելն ամբողջությամբ փակել է բոլոր խողովակաշարերը, որոնցով Գազայի հատված ջուր էր հոսում։ Այդ մասին հայտարարել է Իսրայելի էներգետիկայի և ջրային տնտեսության նախարար Իսրայել Կացը: «Ես հրամայել եմ անհապաղ անջատել Իսրայելից Գազայի հատվածի ջրամատակարարումը։ Էլեկտրականությունն ու վառելիքը օրերս էին անջատվել։ Ինչ եղել է, այլևս չի լինի»,- նշել է իսրայելցի պաշտոնյան։ Գազայի հատվածն ամբողջապես շրջափակելու հրամանի մասին, ավելի վաղ, հայտարարել էր Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը: «Չի լինելու ո՛չ էլեկտրականություն, ո՛չ ջուր, ո՛չ վառելիք, ամեն ինչ փակ է լինելու»,- հայտարարել էր նա:  Էլեկտրաէներգիայի մատակարարումը դադարեցվել էր դեռևս հոկտեմբերի 7-ին։ Էլեկտրաէներգիայի և էլեկտրականության արտադրության համար վառելիքի ներկրման տեսանկյունից Գազայի հատվածը մեծապես կախված է Իսրայելից, ինչը նշանակում է, որ դրա անջատումը լրջագույն ճգնաժամ է առաջացնելու պաղեստինյան այդ տարածքում։
12:40 - 10 հոկտեմբերի, 2023
Ռուսաստանը շահագրգռված է Մերձավոր Արևելքում պատերազմ հրահրելու հարցում. Վլադիմիր Զելենսկի
 |hetq.am|

Ռուսաստանը շահագրգռված է Մերձավոր Արևելքում պատերազմ հրահրելու հարցում. Վլադիմիր Զելենսկի |hetq.am|

hetq.am: Ռուսաստանի իշխանություններն ուղղակիորեն շահագրգռված են Մերձավոր Արևելքում հակամարտության հրահրման հարցում։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ պատերազմի 593-րդ օրվա երեկոյան իր տեսաուղերձում։ Նա նշել է, որ խորհրդակցություն է անցկացրել ուկրաինական հետախուզության ղեկավարների և դիվանագետների հետ, որը նվիրված է եղել Մերձավոր Արևելքում առկա իրավիճակին և Իսրայելի վրա «Համաս» խմբավորման հարձակմանը։ «Ըստ առկա տեղեկատվության, որը շատ հստակ է, Ռուսաստանը շահագրգռված է Մերձավոր Արևելքում պատերազմ հրահրելու մեջ, որպեսզի ցավի և տառապանքի նոր աղբյուրը թուլացնի համաշխարհային միասնությունը, ավելացնի պառակտում և հակասություններ, և դրանով օգնի Ռուսաստանին Եվրոպայում ոչնչացնելու ազատությունը»,- ասել է Զելենսկին։ Նա նշել է, որ այժմ ռուս պրոպագանդիստները «չարախնդում են», իսկ «Մոսկվայի իրանցի բարեկամները բացահայտորեն կանգնում Իսրայելի վրա հարձակվողների թիկունքին»: «Եվ այս ամենը շատ ավելի մեծ սպառնալիք է, քան աշխարհը հիմա ընկալում է։ Անցյալի համաշխարհային պատերազմները բռնկվեցին հենց լոկալ ագրեսիաների արդյունքում։ Եվ մենք գիտենք, թե ինչպես հակազդել այդ սպառնալիքին։ Եվ պատրաստում ենք պատասխան քայլեր։ Եվ ամենակարևորը, մենք պաշտպանում ենք աշխարհի առավելագույն միասնության անհրաժեշտությանը»- հավելել է Զելենսկին։
12:29 - 10 հոկտեմբերի, 2023
Գուտերեշը կոչ է անում թույլատրել ՄԱԿ-ի մուտքը Գազայի հատված
 |azatutyun.am|

Գուտերեշը կոչ է անում թույլատրել ՄԱԿ-ի մուտքը Գազայի հատված |azatutyun.am|

azatutyun.am: Պետք է թույլատրվի ՄԱԿ-ին մուտք գործել Գազայի հատված և հրատապ հումանիտար օգնություն տրամադրել այնտեղ գտնվող անօգնական պաղեստինցի խաղաղ բնակիչներին, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։Նա X-ի իր էջում կոչ է արել միջազգային հանրությանը՝ մոբիլիզացնել ուժերը հումանիտար աջակցության համար։ Հիշեցնենք, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հոկտեմբերի 7-ին հայտարարել է Իսրայելի դեմ «Ալ Աքսայի գրոհ» գործողության մասին: Իսրայելի պաշտպանության բանակը, ի պատասխան դրան,  հայտարարել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե սրեր» գործողության մեկնարկի մասին։  Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետը նաև հավանություն է տվել հիմնական օրենքի «40-րդ կետի» ներդրմանը, որը նշանակում է պատերազմի պաշտոնական հայտարարում։ Այս մասին հայտնել է Իսրայելի վարչապետի գրասենյակը։ Գործողությունների մեկնարկից ի վեր երկու կողմերում էլ կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ։ 
12:24 - 10 հոկտեմբերի, 2023
Իսրայելի վրա «Համաս»-ի հարձակման հետևանքով զոհվել է ԱՄՆ 11 քաղաքացի
 |hetq.am|

Իսրայելի վրա «Համաս»-ի հարձակման հետևանքով զոհվել է ԱՄՆ 11 քաղաքացի |hetq.am|

hetq.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ պաղեստինյան «Համաս» շարժման գրոհայինների կողմից Իսրայելի վրա հարձակման հետևանքով ԱՄՆ առնվազն 11 քաղաքացի է զոհվել: Զոհված ամերիկացիներից շատերը մշտական բնակություն էին հաստատել Իսրայելում։ Բացի այդ, ըստ Բայդենի, հավանաբար, ԱՄՆ քաղաքացիներ կան նաև պատանդների թվում, որոնց գերեվարել են պաղեստինցի գրոհայինները: «Մենք նաև գիտենք, որ ԱՄՆ քաղաքացիները շարունակում են մնալ անհետ կորածների թվում, և մենք աշխատում ենք իսրայելցի պաշտոնյաների հետ՝ նրանց գտնվելու վայրի մասին ավելի շատ տեղեկություններ ստանալու համար»,- ասված է Ջո Բայդենի հայտարարության մեջ, որը հրապարակվել է Սպիտակ տան կայքէջում։  Ըստ առկա վերջին տվյալների՝ Իսրայելի վրա «Համաս»-ի հարձակման հետևանքով Հրեական Պետությունն ունի առնվազն 900 զոհ, ևս 2616 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Պաղեստինցի գրոհայինները հայտարարել են, որ գերեվարել են ավելի քան 100 իսրայելցու։ Գերիների թվում կան տասնյակ երկքաղաքացիներ, այդ թվում՝ ռուսաստանցիներ և չինացիներ, պնդում է «Համաս»-ը։ Ռուսաստանի իշխանությունները հաստատել են ՌԴ մեկ քաղաքացու մահվան հանգամանքը։ Չորս ռուսաստանցի էլ մնում է անհետ կորածների շարքում։
11:43 - 10 հոկտեմբերի, 2023
Իսրայելական կողմը հայտնում է, թե երկրի տարածքում ՀԱՄԱՍ-ի 1500 զինյալի դի է հայտնաբերվել |tert.am|

Իսրայելական կողմը հայտնում է, թե երկրի տարածքում ՀԱՄԱՍ-ի 1500 զինյալի դի է հայտնաբերվել |tert.am|

tert.am: Իսրայելի տարածքում հայտնաբերվել է պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման 1,500 զինյալի դի. այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Ռիչարդ Հեխտը, փոխանցում է timesofisrael.com-ը: Նա նաև հավելել է, որ ՀԱՄԱՍ-ի ոչ մի զինյալ երկուշաբթի գիշերվանից չի հատել Իսրայելի սահմանը, թեև ներթափանցում դեռևս հնարավոր է: Նշենք, որ Իսրայելի զինվորականները պաղեստինցիներին խորհուրդ են տվել լքել Գազայի հատվածն ու Եգիպտոս փախչել՝ ՀԱՄԱՍ խմբավորման հետ շարունակվող պատերազմի ֆոնին։ «Ռաֆահի անցումը դեռ բաց է. ով կարող է դուրս գալ, խորհուրդ ենք տալիս դուրս գալ»,- արտասահմանյան լրագրողների հետ զրույցում ասել է Հեխտը: Իսրայելի պաշտպանության բանակը՝ ՑԱԽԱԼ-ը հայտարարել է, որ ավելի քան 200 ավիահարված է հասցրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի և «Իսլամական ջիհադի» օբյեկտներին: «Գիշերվա ընթացքում տասնյակ կործանիչներ Ռիմալում և Խան Յունիսում ավելի քան 200 թիրախ են խոցել»,- ասվում է բանակի մամուլի հաղորդագրության մեջ։ Զինվորականները պնդում են, որ այս տարածքներն օգտագործվել են որպես «ահաբեկչական կենտրոններ», որտեղից զգալի թվով ահաբեկչություններ են իրականացվել։ Իսրայելական օդուժը, մասնավորապես, թիրախավորել է մզկիթները, որոնք որպես ՀԱՄԱՍ-ի զենքերի պահեստ ո հրամանատարական կենտրոն էին ծառայում, ՀԱՄԱՍ-ի օպերատիվ շտաբ հանդիսացող մի քանի բնակարան, ենթակառուցվածքային օբյեկտը, որն օգտագործվում էր կազմակերպության բարձրաստիճան անդամի կողմից, ինչպես նաև «Իսլամական ջիհադի» «ահաբեկչական ենթակառուցվածքը»։
11:36 - 10 հոկտեմբերի, 2023
Դա ռազմական հանցագործություն է. Human Rights Watch-ը քննադատել է Գազայի հատվածի շրջափակումը
 |hetq.am|

Դա ռազմական հանցագործություն է. Human Rights Watch-ը քննադատել է Գազայի հատվածի շրջափակումը |hetq.am|

hetq.am: Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը քննադատել է Գազայի հատվածի «ամբողջական շրջափակման» մասին՝ Իսրայելի պաշտպանության նախարարի հրամանը՝ այն բնորոշելով որպես «կոլեկտիվ պատժի» և «պատերազմական հանցագործության» ձև: Այդ մասին նշվում է կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ։ Իսրայելում և Պաղեստինում Human Rights Watch-ի տնօրեն Օմար Շաքիրը Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի խոսքերը «նողկալի» է անվանել և Իսրայելին մեղադրել սովը որպես «պատերազմի գործիքի» օգտագործման մեջ։ Շաքիրը առանձնացրել է 2,2 միլիոն պաղեստինցիների համար ռիսկերը, որոնք ապրում են Իսրայելի կողմից Գազայի հատվածի երկարատև արգելափակման պայմաններում, ու կոչ արել միջազգային քրեական դատարանին միջամտել ստեղծված իրավիճակին։ Human Rights Watch-ի կայքում հրապարակված հայտարարության մեջ Շաքիրը նաև դատապարտել է իսրայելական բնակավայրերի վրա «Համաս»-ի հարձակումները՝ նշելով, որ «քաղաքացիական անձանց դիտավորյալ թիրախավորումը, անխտիր հարձակումները և քաղաքացիական անձանց պատանդառումը», միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն, նույնպես համարվում են ռազմական հանցագործություններ:
11:19 - 10 հոկտեմբերի, 2023
«Համասը» բաց է Իսրայելի հետ հնարավոր զինադադարի շուրջ քննարկումների համար․ Reuters
 |azatutyun.am|

«Համասը» բաց է Իսրայելի հետ հնարավոր զինադադարի շուրջ քննարկումների համար․ Reuters |azatutyun.am|

azatutyun.am:  Ըստ Reuters-ի՝ Al Jazeera-ի հարցին, թե «Համասը» պատրա՞ստ է քննարկել հնարավոր զինադադարը, Մուսա Աբու Մարզուկը պատասխանել է՝ «Համասը» բաց է «նման ինչ-որ բանի համար» և «քաղաքական բոլոր երկխոսությունների»։ «Համասը» բաց է Իսրայելի հետ հնարավոր զինադադարի շուրջ քննարկումների համար, Reuters-ի փոխանցմամբ, հայտարարել է «Համաս» խմբավորման բարձրաստիճան պաշտոնյան՝ Al Jazeera-ի հետ հեռախոսազրույցում։ Հիշեցնենք, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հոկտեմբերի 7-ին հայտարարել է Իսրայելի դեմ «Ալ Աքսայի գրոհ» գործողության մասին: Իսրայելի պաշտպանության բանակը, ի պատասխան դրան,  հայտարարել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե սրեր» գործողության մեկնարկի մասին։  Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետը նաև հավանություն է տվել հիմնական օրենքի «40-րդ կետի» ներդրմանը, որը նշանակում է պատերազմի պաշտոնական հայտարարում։ Այս մասին հայտնել է Իսրայելի վարչապետի գրասենյակը։ Գործողությունների մեկնարկից ի վեր երկու կողմերում էլ կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ։ 
11:18 - 10 հոկտեմբերի, 2023
Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ն դատապարտում են Իսրայելի դեմ հարձակումը. համատեղ հայտարարություն |1lurer.am|

Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ն դատապարտում են Իսրայելի դեմ հարձակումը. համատեղ հայտարարություն |1lurer.am|

1lurer.am: Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ը հանդես են եկել իսրայելա-պաղեստինյան հակամարտության վերաբերյալ համատեղ հայտարարությամբ: Դրանում ասված է. «Մենք մեր վճռական ու միասնական աջակցությունն ենք հայտնում Իսրայելի Հանրապետությանը, ինչպես նաև մեր միանշանակ դատապարտումը` ՀԱՄԱՍ-ին և նրա սարսափելի ահաբեկչական ակտերին: Մենք հստակ հայտարարում ենք, որ ՀԱՄԱՍ-ի գործողություններն արդարացում, օրինականություն չունեն և պետք է համընդհանուր դատապարտման արժանանան: Ոչինչ և երբեք չի արդարացնում ահաբեկչությունը: Վերջին օրերին ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչներն ընտանիքների են ոչնչացրել իրենց տներում, ինչպես նաև երաժշտական փառատոնին մասնակցող ավելի քան 200 երիտասարդի, առևանգել են տարեց կանանց, երեխաների և ամբողջական ընտանիքների, որոնք հիմա գերության մեջ են` ի տես աշխարհի, սարսափով պատված: Մեր երկրներն աջակցում են Իսրայելի` երկիրն ու ժողովրդին այս վայրագություններից պաշտպանելու ջանքերին: Մենք ընդգծում ենք, որ Իսրայելի թշնամական ոչ մի այլ սուբյեկտ չպետք է օգտվի այս հարձակումների առիթից: Մենք բոլորս ընդունում ենք պաղեստինցի ժողովրդի օրինական ձգտումները և իսրայելցիների ու պաղեստինցիների համար աջակցում ենք արդարության ու ազատության հավասար միջոցներին: Բայց եկեք մոլորության մեջ չընկնենք. ՀԱՄԱՍ-ը չի ներկայացնում այդ ձգտումները և պաղեստինցի ժողովրդին ոչինչ չի առաջարկում, բացի ահաբեկչությունից ու արյունահեղությունից: Առաջիկա օրերին մենք կմնանք միասնական ու համակարգված` իբրև Իսրայելի բարեկամներ ու դաշնակիցներ` երաշխավորելու համար, որ Իսրայելը կարող է պաշտպանել իրեն և պայմաններ ստեղծել` խաղաղ ու ինտեգրված Մերձավոր Արևելքի համար»:
11:09 - 10 հոկտեմբերի, 2023