Ազգային ժողով

ՀՀ Սահմանադրության համաձայն Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է: Այն իրականացնում է օրենսդիր իշխանությունը: Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է պետական բյուջեն եւ իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված այլ գործառույթներ: Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ այն գործում է իր կանոնակարգին համապատասխան: Խորհրդարանն ընտրվում է 5 տարի ժամկետով, կազմված է առնվազն 101 անդամից։

Այժմ գործում է 8-րդ գումարման ազգային ժողովը, որը բաղկացած է 106 պատգամավորից, որոնցից 71-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից, 28-ը՝ «Հայաստան» խմբակցությունից, 7-ը՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունից։ ԱԺ գործող նախագահը Ալեն Սիմոնյանն է։

Իմփիչմենթի գործընթացը սկսելու դեպքում, «Հայաստան» խմբակցության 28 պատգամավորներն անմիջապես կստորագրեն. Իշխան Սաղաթելյան
 |news.am|

Իմփիչմենթի գործընթացը սկսելու դեպքում, «Հայաստան» խմբակցության 28 պատգամավորներն անմիջապես կստորագրեն. Իշխան Սաղաթելյան |news.am|

news.am: «Հայաստան» խմբակցության 28 ստորագրությունը պատրաստ է, խմբակցության գրասենյակում դրված է, երբ սկսվի իմփիչմենթի գործընթաց, ամբողջությամբ այդ ստորագրությունները պատրաստ են, և այդ ձևաթուղթը կփոխանցվի: Այս մասին այսօր՝ հունիսի 11-ին, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի հետ շուրջ մեկ ժամ տեւած տեղի ունեցած հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը: «Գործընթացը սկսելու համար անհրաժեշտ է առնվազն 36 ստորագրություն, «Պատիվ ունեմ»-ն ունի՝ 6, «Հայաստան» խմբակցությունը՝ 28, որ գործընթացը սկսվի անհրաժեշտ է ևս 2 ստորագրություն: Դժբախտաբար, այս պահին դեռ այդ երկու ստորագրությունը չունենք, եթե նույնիսկ լինի, պարոն Մամիջանյանն էլ հայտարարեց, որ եթե նույնիսկ այդ երկու ստորագրությունը լինի, այս պահին պետք չի խորհրդարան մտնել՝ ակնկալելով ևս 18 կամ ինչ-որ քանակության քվե գործընթացը լիարժեք սկսելու համար: Այս իմաստով մեր դիրքորոշումը հստակ է՝ 28 ստորագրությունը կա: Հիմա ես էլ դա իմ էջին չեմ դնում, որովհետև կարծում եմ՝ խոսքն արժեք ունի: Գործընթացը սկսելու դեպքում 28 հոգին անմիջապես կստորագրեն»,- հայտարարեց պատգամավորը: Հարցին՝ ինչո՞ւ հիմա չեն ստորագրում այդ ձեւաթղթի տակ, Սաղաթելյանը պատասխանեց. «Ուզում եմ հասկանալ՝ մեզ պետք է 34 ստորագրությո՞ւն, թե՞ գործընթաց ու գործընթացի արդյունավետությունը։ Այդ որ ասում եք՝ չեք ստորագրում, մենք ասում ենք՝ ստորագրած է։ Ուզում եմ հասկանամ՝ պրոցեսը ե՞րբ ենք սկսում, դուք օրինակ գիտե՞ք՝ երբ ենք սկսում։ Եղել է պրոցեսի մասին հայտարարություն որը մենք ողջունում ենք այդ թվում նաև ողջունում ենք որ ՀՀԿ–ն ստանձնել է այս պրոցեսի քաղաքական պատասխանատվությունը։ Մեր դիրքորոշումը կարծում եմ շատ պարզ ասեցի՝ մեզ պետք է 34 հոգու ստորագրությո՞ւն, թե՞ պետք է գործընթացի արդյունք և գործընթացի շարունակություն։ Հիմա պետք չի սլաքները ուղղել այս ուղղությամբ, եղ որովհետև այս կողմից շատ հստակ արդեն հայտարարություն կա, պետք է ջանքերը գործադրել ապահովելու ևս երկու ստորագրություն, որպեսզի ցանկության և հարմար պահի կարողանանք մտնել խորհրդարան և հավելյալ ևս 18 ստորագրություններ ունենանք, որ գործընթացը հասնի հաջողության։ Մենք դա պատկերացնում ենք, որ կարող է տեղի ունենալ բացառապես փողոցային պայքարի և համաժողովրդական ճնշման արդյունքում և պատրաստ ենք այդտեղ ևս մեր մասնակցությունը ունենալ՝ հասկանալով միայն ինչ ծրագրով, ինչ հերթականությամբ, ինչ քայլերով ու երբ։ Պետք է հասկանալ, երբ է այս գործընթացը վերածվում փողոցային համաժողովրդական պայքարի, քանի որ մենք շարունակում ենք պնդել, որ առանց այդ պայքարի հնարավոր չի այդ արդյունքը ունենալ»։ Հիշեցնենք, որ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետին իմփիչմենթ հայտնելու նախաձեռնություն է սկսել և վարչապետի թեկնածու առաջադրել Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին: Իմփիչմենթի գործընթացն ԱԺ-ում մեկնարկելու համար անհրաժեշտ է 36 պատգամավորի ստորագրություն:
15:50 - 11 հունիսի, 2025
Երևանում տրամվայի վերականգնման ծրագիր չի քննարկվում. Ավինյան |armenpress.am|

Երևանում տրամվայի վերականգնման ծրագիր չի քննարկվում. Ավինյան |armenpress.am|

armenpress.am: Երևանում տրամվայի վերականգնման ծրագիր չի քննարկվում, այս պահի դրությամբ դա իրատեսական չէ:   Այս մասին ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականի պետական բյուջեի կատարման արդյունքների մասին հաշվետվության ներկայացմանը՝ անդրադառնալով պատգամավոր Գեղամ Նազարյանի հարցին: Ավինյանը նախ նշեց՝ որևէ ենթակառուցվածք քանդելը, ոչնչացնելը շատ ավելի հեշտ է, քան հետագայում այն վերականգնելը: Եվ սա միայն տրամվային չի վերաբերվում:  «Ոչ, տրամվայի վերականգնման ծրագիր չի քննարկվում՝ զուտ այս պահի դրությամբ իրատեսական չլինելու տրամաբանությամբ»,-ասաց Ավինյանը:  Երևանում տրամվայն առաջին անգամ գործարկվել է 1933 թվականին։ Տրամվայի վագոնների թիվը ամեն հինգ տարին մեկ միջինում ավելացել է 25%-ով․ եթե 1933 թվականին այն կազմում էր 16, ապա 1945 թվականին՝ արդեն 77 վագոն, իսկ 1965 թվականին՝ շարժակազմի 222 միավոր։ 2004 թվականի հունվարի 21-ին տրամվայի համակարգը Երևանում պաշտոնապես փակվել է։ 
13:24 - 11 հունիսի, 2025
ՄԻՊ գրասենյակը 2024 թ. ստացել է 11,634 դիմում-բողոք, դրական լուծում է ստացել 1620-ը

ՄԻՊ գրասենյակը 2024 թ. ստացել է 11,634 դիմում-բողոք, դրական լուծում է ստացել 1620-ը

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի ու մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հունիսի 10-ին շարունակվել է   2024 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկումը:Այս մասին հայտնում են ԱԺ լրատվականից: ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի տեղեկացմամբ հաշվետու տարում ՄԻՊ աշխատակազմի ծախսերի համար  հատկացվել է 573,8 մլն դրամ, կատարողականը կազմել է 97,7 տոկոս: Գրասենյակն իրականացրել է 56 մլն դրամի գնումներ, որոնցից 37 մլն դրամի գնումները՝ 1 անձից գնման եղանակով: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Նինա Փիրումյանը հաջորդիվ ներկայացրել է հաշվետու տարում ՄԻՊ գրասենյակի իրականացրած «Մարդու իրավունքների պաշտպանություն» ծրագիրը՝ երկու հիմնական  միջոցառումներով: «Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ 2024 թվականին հատկացված բյուջետային միջոցների գերակշիռ մեծամասնությունը՝ շուրջ 99,4 տոկոս, բաժին է հասել «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության ծառայությունների տրամադրում» միջոցառմանը»,- նշել է զեկուցողը: Երկրորդ միջոցառման շրջանակում 4 մլն դրամ հատկացվել է գրասենյակի  տեխնիկական հագեցվածության ապահովմանը: Նշվել է, որ հաշվետու տարում ՄԻՊ գրասենյակի «Ա» բարձր կարգավիճակը վերահաստատվել է: «Սա ինքնին չափորոշիչ է, որ Պաշտպանի հաստատությունը գործում է անկախության, անկողմնակալության եւ վստահելիության բարձր չափանիշներով՝ իրավական գործիքակազմի ներդրմամբ»,- նշել է Նինա Փիրումյանը: ՄԻՊ գրասենյակը հաշվետու տարում ստացել է 11,634 դիմում-բողոք, որոնցից դրական լուծում է ստացել 1620-ը: Զեկուցողը պատասխանել է պատգամավորների հարցերին:
19:17 - 10 հունիսի, 2025
Հանգի՛ստ եղեք, այն թվերը, որ գրված են Կառավարության ծրագրում, դառնալու են իրականություն. ԿԳՄՍ նախարար |1lurer.am|

Հանգի՛ստ եղեք, այն թվերը, որ գրված են Կառավարության ծրագրում, դառնալու են իրականություն. ԿԳՄՍ նախարար |1lurer.am|

1lurer.am: Նախորդ տարի ունեցել ենք 23 բյուջետային ծրագիր՝ 234 միջոցառումներով, ինչն ահռելի ծավալ է: Այս մասին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Խոսելով ԿԳՄՍ ոլորտում կատարողականի մասին՝ նախարարն ընդգծեց՝ ունենք իրավիճակ, երբ նախարարության համակարգման տիրույթում և բյուջեում արտացոլվում է Կառավարության խոշորագույն ծրագրերից «300 դպրոց, 500 մանկապարտեզ»-ը, որտեղ կապիտալ ծախսերի մասով ունեցել են թերակատարումներ: «Առանց կապիտալ ծախսերի՝ նախարարության կատարողականը կազմել է 98,3 տոկոս»,- ասաց ԿԳՄՍ նախարարը:  Ինչ վերաբերում է կապիտալ ծախսերին, ասաց՝ 2023-ի նկատմամբ 2024 թվականի համեմատ նախարարությունն ավելի է կատարել կապիտալ դասակարգվող ծախսերը շուրջ 30 միլիարդ դրամով, սակայն դա ամբողջ պատկերը չէ: Անդրեասյանի խոսքով՝ կապիտալ ծախսերի կատարման ցուցանիշների աճը վկայում է այն մասին, որ ունենք վստահություն, որ բոլոր պլանները, որոնք դրված են նախարարության առաջ, հավակնոտ ծրագրեր են, բայց կուտակված ռեսուրսը և աշխատանքի տեմպը տալիս են վստահություն, որ այն ցուցանիշները, որոնք նախատեսված են Կառավարության ծրագրերով, իրականացվելու են: «Անդրադարձս նաև դպրոցներին և մանկապարտեզներին է: Հնչեցվեցին տարբեր թվեր: Հանգի՛ստ եղեք, այն թվերը, որ գրված են Կառավարության ծրագրում, դառնալու են իրականություն, և ես առաջարկում եմ բոլոր թերահավատներին՝ դպրոցներ առաջիկա այցին մասնակցել կազմակերպվող շրջայցերին, գալ և տեսնել աշխատանքների կատարման որակը, ստանդարտը և ծավալը: Վստահաբար, այդ այցերից հետո թերահավատների թիվն էապես կպակասի»,- նշեց ԿԳՄՍ նախարարը:
12:29 - 10 հունիսի, 2025
«Կառավարությունը չի կարողանում ապահովել 300 դպրոց, 500 մանկապարտեզ կառուցելու խոստումը». «Հայաստան» և ՔՊ խմբակցության պատգամավորները վիճեցին |aravot.am|

«Կառավարությունը չի կարողանում ապահովել 300 դպրոց, 500 մանկապարտեզ կառուցելու խոստումը». «Հայաստան» և ՔՊ խմբակցության պատգամավորները վիճեցին |aravot.am|

aravot.am: «Կարեւորը արդյունքն է, թվերով պետք չի հասարակությանը մոլորեցնել։ Ընդամենը ութ ու քանի տոկոսն է կատարվել, հիմա դուք էստեղ փորձում եք մոլորեցնել բանականության նվազագույն շեմը հաղթահարած պատգամավորներին, որ 460 դպրոց մեկ տարում կկառուցեք։ Լավ էլի»,- այսօր խորհրդարանում 2024 թվականի բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։ Վահե Հովհաննիսյանը նկատեց՝ 40-ը գուցե ավարտված դպրոցների քանակն է, շինարարական ընթացքի մեջ գտնվող հարյուրավոր դպրոցներ կան։ Կրթության ոլորտի՝ թվային ցուցանիշները ներկայացնելիս ֆինանսների նախարարն ասաց, որ 2024-ին բյուջեն թերակատարվել է։ Թերակատարումների մասին նախարարին հարց տվեց ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։ Թեման շարունակեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը՝ նկատելով, որ թերակատարումները հիմնականում դպրոցաշինությանն են վերաբերում։ Նա կարծում է, որ թերակատարման պատասխանատուն ոչ միայն կառավարությունն է, այլ քաղաքական թիմը՝ ՔՊ-ն եւ առաջարկեց՝ հանրությանը անկեղծ ասել՝ խոստումը, որը տրվել էր, իրատեսական չէր։ Մի քանի տարիների կտրվածքում, ըստ պատգամավորի, 40-42 տոկոս կատարողական է ապահովվում կառավարությունը։ Կառավարությունն իր հնգամյա ծրագրում խոստացել էր մինչեւ 2026 թվականը կառուցել 300 դպրոց, 500 մանկապարտեզ։ 2024-ին կառուցվել է 40 դպրոց, 2025-ի ավարտին կառուցվելու է ևս 65 դպրոց։ Վահե Հովհաննիսյանը հակադրվեց ընդդիմադիր պատգամավորին՝ պնդելով, որ կառավարությունն իր խոստումը կկատարի եւ 2024-ի թերակատարումները կփոխանցվեն 2025։ Իր պնդմամբ՝ 2025-ի ավարտին կառուցված 110 դպրոց կունենանք։ Ըստ նրա, 2025-ին շինարարական աշխատանքները չորս ավել անգամ արագ տեմպերով են իրականացվելու։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
11:41 - 10 հունիսի, 2025
Արմեն Չարչյանը չի ազատազրկվի

 |factor.am|

Արմեն Չարչյանը չի ազատազրկվի |factor.am|

factor.am: «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն, ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Արմեն Չարչյանի գործով Վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել՝ մերժել ՀՀ գլխավոր դատախազի բողոքը վարույթ ընդունելը։ Այս մասին տեղեկացնում է Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։ «Սա նշանակում է, որ Արմեն Չարչյանի նկատմամբ պայմանականորեն չկիրառված պատիժը մնաց ուժի մեջ։ 4 տարի անց վերջնականապես ավարտվեց պրոֆեսորի քրեական գործը, որը պսակվեց հաջողությամբ»,- գրել է փաստաբանը։ Հիշեցնենք՝ փետրվարի 5-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի արդեն նախկին դատավոր Վահե Միսակյանի վճռով՝ Արմեն Չարչյանը դատապարտվեց 4 տարի ժամկետով ազատազրկման։ Սակայն հաշվի առնելով, որ նախկին պատգամավորը 4 ամիս 15 օր գտնվել է անազատության մեջ, վերջնական պատիժ նշանակվեց 3 տարի 7 ամիս ժամկետը։ Պատիժը, սակայն, այդպես էլ չկիրառվեց, քանի որ դատարանը սահմանեց պայմանական ազատազրկում՝ կիրառելով փորձաշրջան։ Գլխավոր դատախազությունը Միսակյանի այս դատավճիռը բողոքարկել էր, պաշտպանական կողմը ևս համաձայն չէր, ուստի երկու կողմն էլ դիմել էին Վերաքննիչ դատարան, որտեղ էլ որոշում էր կայացվել Չարչյանի 3 տարի ժամկետով փորձաշրջանը կրճատել և դարձնել 1 տարի։ Դատախազությունը բողոք էր ներկայացրել Վճռաբեկ դատարան։ Հիշեցնենք՝ ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակ հրապարակվել էր ձայնագրություն, որում «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանն աշխատակիցների հետ հանդիպմանը հորդորում էր պարտադիր մասնակցել ընտրություններին։ Ձայնագրության հրապարակումից հետո հաշված ժամերի ընթացքում ՀՔԾ-ում հարուցվեց քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-դ կետի հատկանիշներով։ Նա ձերբակալվեց, ապա հունիսի 23-ին մեկ ամսով կալանավորվեց։ Հուլիսի 21-ին դատավոր Վահե Միսակյանը 15 միլիոն գրավի դիմաց ազատ արձակելու որոշում կայացրեց, որը Դատախազության կողմից բողոքարկվեց Վերաքննիչ դատարանում։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուբեն Մխիթարյանի նախագահությամբ, որոշում կայացրեց բավարարել բողոքը և «Հայաստան» դաշինքի անդամ Արմեն Չարչյանին կրկին կալանավորեց։ Դեկտեմբերի 10-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հրատապ նիստի ժամանակ որոշեց ազատ արձակել Չարչյանին՝ խափանման միջոց ընտրելով ստորագրությունը չհեռանալու մասին։
11:30 - 10 հունիսի, 2025
Աննա Վարդապետյանը միջնորդագրեր է ուղարկել Ալեն Սիմոնյանին՝ Օհանյանի և Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հարցով |azatutyun.am|

Աննա Վարդապետյանը միջնորդագրեր է ուղարկել Ալեն Սիմոնյանին՝ Օհանյանի և Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հարցով |azatutyun.am|

azatutyun.am: Գլխավոր դատախազը դիմել է Ազգային ժողովին՝ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի ու նույն խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարցելու թույլտվություն ստանալու համար: Գլխավոր դատախազը երկու առանձին ծավալուն միջնորդություններում պնդում է, որ Սեյրան Օհանյանը պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնելու տարիներին զավթել է Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքում՝ Սևան ազգային պարկի տարածքում գտնվող պետական հողատարածքը և առանց կառուցապատման իրավունքի դրա վրա առանձնատուն կառուցել, ապա հայտարարագրում թաքցրել այդ սեփականությունը: Երկրորդ միջնորդությունում նշվում է, որ Արծվիկ Մինասյանը լինելով բնապահպանության նախարար, չի կատարել ծառայողական պարտականությունները, թաքցրել է Սեյրան Օհանյանին վերագրվող ենթադրյալ ապօրինությունները՝ դրանով պետությանը էական վնաս պատճառելով: Դատախազի դիմումում կալանքի միջնորդություն չկա: ԱԺ -ից փոխանցեցին՝ դատախազի միջնորդագրերը կքննարկվեն առաջիկա քառօրյային, որը մեկնարկում է հունիսի 17-ին։ Սեյրան Օհանյանը հրաժարվեց մեկնաբանել Գլխավոր դատախազության միջնորդությունը, ասաց՝ իր կարծիքը կհայտնի բավարար տեղեկություն պարզելուց հետո, իսկ Արծվիկ Մինասյանը հեռախոսազանգերին չի պատասխանում:
19:51 - 09 հունիսի, 2025
«Հայաստան»-ը կապահովի պակասող 28 ստորագրությունն իմպիչմենտի գործընթացի համար. խմբակցության ղեկավար |yerkir.am|

«Հայաստան»-ը կապահովի պակասող 28 ստորագրությունն իմպիչմենտի գործընթացի համար. խմբակցության ղեկավար |yerkir.am|

Yerkir.am-ը կարճ զրույց է ունեցել «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հետ վերջին օրերին տեղի ունեցող ներքաղաքական գործընթացների մասին։ - Պարո՛ն Օհանյան, «Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարել է իմպիչմենտի գործընթաց նախաձեռնելու մասին։ Ո՞րն է «Հայաստան» խմբակցության դիրքորոշումը։ - Այո՛, մենք արձանագրում ենք, որ ՀՀԿ Գործադիր մարմնի կոչով «Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարել է Դավիթ Համբարձումյանի թեկնածությամբ իմպիչմենտի գործընթաց նախաձեռնելու մասին՝ ստանձնելով գործընթացի քաղաքական պատասխանատվությունը: «Հայաստան» խմբակցությունը, հավատարիմ մնալով ավելի վաղ արված հայտարարությանը, վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ ապահովել  պակասող 28 պատգամավորի ստորագրությունները ողջամիտ ժամկետներում՝ ԱԺ-ում իմպիչմենտի գործընթաց նախաձեռնելու համար։ Այս հարցերի շուրջ «Պատիվ ունեմ» խմբակցության մեր գործընկերների հետ պատրաստ ենք հավելյալ քննարկման: Հիշեցնենք՝ ՀՀ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության վարչապետի թեկնածուն Մասիսի համայնքապետ, Հայաստանի Հանրապետական կուսակցության Խորհրդի անդամ Դավիթ Համբարձումյանն է՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու պարագայում։  
14:40 - 09 հունիսի, 2025
2024-ին առաջին անգամ ՀՆԱ-ն գերազանցել է 10 տրիլիոն դրամը. Գևորգ Պապոյան
 |1lurer.am|

2024-ին առաջին անգամ ՀՆԱ-ն գերազանցել է 10 տրիլիոն դրամը. Գևորգ Պապոյան |1lurer.am|

1lurer.am: 2024 թվականին առաջին անգամ ՀՆԱ-ն գերազանցել է 10 տրիլիոն դրամը: Ունենք 5.95 տոկոս աճ: Նշեմ, որ 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն արդեն 2024 թվականի արդյունքներով կազմել է ավելի քան 8500 դոլար, այնինչ 2023 թվականի արդյունքներով՝ 8100 դոլարից մի փոքր ավելի էր: Այդ մասին Ազգային ժողովում 2024-ի պետբյուջեի կատարողականի նախնական քննարկումների ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարը: Պապոյանը ներկայացրեց նաև ոլորտային վիճակագրություն: Ըստ այդմ՝ արդյունաբերությունը 3.1 տոկոսով է աճել, գյուղատնտեսությունը՝ 1 տոկոսով, ծառայությունները՝ 5 տոկոսով, առևտուրը 16.8 տոկոսով, իսկ շինարարությունը՝ 13.5 տոկոսով: Ըստ նախարարի՝ ՀՆԱ կառուցվածքում այս թվերը կարևոր ցուցանիշի մասին են վկայում, հատկապես եթե համեմատենք 2018 թվականը 2024 թվականի հետ: «2018 թվականին արդյունաբերությունը 18.2 տոկոս էր, 2024-ին՝ 16.2 տոկոս: 2018-ին գյուղատնտեսությունը 13.9 տոկոս էր, 2024-ին՝ 7.9 տոկոս: Այստեղ թվում է թե կրճատում կա, բայց իրականում տնտեսության մյուս ճյուղերն են ավելի արագ աճել, քան գյուղատնտեսությունը, և վերջինիս մասնաբաժինը փոքրացել է: Այն տեսլականը, որն ունենք՝ գյուղատնտեսության ապագային հետ կապված, ինտենսիվ տոհմային տնտեսությունն է, որը մոտավորապես հենց այսքան մասնաբաժին պետք է ունենա, ոչ ավելին»,- ասաց նա: Ինչ վերաբերում է շինարարությանը, ապա այս ոլորտը 2018 թվականին արձանագրված 6,6 տոկոսից 2024-ին դարձել է 7,1 տոկոս, իսկ ծառայությունների ծավալը՝ 39.2-ից 45.2 տոկոս:
12:21 - 09 հունիսի, 2025
Հայ-ռուսական գործընկերային հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի, վստահության ու դարավոր բարեկամության վրա. Ալեն Սիմոնյան |armenpress.am|

Հայ-ռուսական գործընկերային հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի, վստահության ու դարավոր բարեկամության վրա. Ալեն Սիմոնյան |armenpress.am|

armenpress.am: Հայ-ռուսական գործընկերային հարաբերությունները հարուստ պատմություն ունեն, որոնք հիմնված են փոխադարձ հարգանքի, վստահության և երկու ժողովուրդների դարավոր բարեկամության վրա։  Այս մասին Հայ-ռուսական միջտարածաշրջանային 10-րդ համաժողովի բացման ելույթում նշեց Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։  Վերջինս կարծիք հայտնեց, որ համաժողովը կարևոր հարթակ է Հայաստանի ու Ռուսաստանի միջև համագործակցության խորացման համար։  «Այն տեղի է ունենում մեզ համար ամենահիշարժան իրադարձություններից մեկի՝ Հայրենական պատերազմում հաղթանակի 80-ամյակի համատեքստում։ Խորհրդանշական է, որ համաժողովի բացմանը մասնակցում է մեր պատվավոր հյուրը՝ ՌԴ Դաշնային ժողովի նախագահ, հարգարժան Վալենտինա Մատվիենկոն»,- նշեց Սիմոնյանը։  «Հենց միջտարածաշրջանային կապերն են, որ այս հարաբերություններին հաղորդում են կենդանի շունչ, գործնական բովանդակություն և կայունություն։ Այդ հարաբերություններն անդրադառնում են մարդու ամենօրյա կյանքի կարևոր ոլորտներին՝ տնտեսությունից, կրթությունից և մշակույթից մինչև զբոսաշրջություն ու առողջապահություն»,-ասաց Ալեն Սիմոնյանը՝ հավելելով, որ անցկացվող համաժողովը վկայում է հայ-ռուսական հարաբերությունների խորացման նկատմամբ ունեցած հանձնառության մասին։  Սիմոնյանի դիտարկմամբ՝ այստեղ են ձևավորվում այն նախաձեռնությունները, որոնք հետագայում իրականություն են դառնում՝ վերածվելով արդյունաբերության, գյուղատնտեսության, էներգետիկայի, գիտության և նորարարությունների ոլորտում հստակ ծրագրերի։  «Ցանկանում եմ առանձնահատուկ ընդգծել հումանիտար ոլորտում համագործակցության կարևորությունը։ Կրթության, մշակույթի, երիտասարդության ու գիտության բնագավառներում փոխանակման ծրագրերը երկարաժամկետ հեռանկարում ձևավորում են երկկողմ հարաբերությունների համար ամուր և կայուն հիմք։ Ապակենտրոնացված համագործակցությունը լայն հնարավորություն է ստեղծում՝ խթանելու անմիջական կապերը ու համատեղ նախաձեռնությունները։ Այսօր, երբ աշխարհը բախվում է բազմաթիվ մարտահրավերների և վերափոխումների, առավել քան երբևէ կարևոր է պետությունների և տարածաշրջանների կայուն, փոխշահավետ և երկարաժամկետ համագործակցության հաստատմանն ու զարգացմանն ուղղված քայլերը»,- իր ելույթում ընդգծեց ԱԺ նախագահը՝ համոզմունք հայտնելով, որ համաժողովը նոր հնարավորություններ կստեղծի հայ-ռուսական համագործակցության համար՝ խթան հանդիսանալով գործընկերային հարաբերությունների հետագա զարգացման և միջտարածաշրջանային կապերի խորացման համար։ 
16:35 - 06 հունիսի, 2025
ՌԴ-ն տարածաշրջանում խաղաղության ու կայունության կողմնակից է. Մատվիենկոն՝ Սիմոնյանին

ՌԴ-ն տարածաշրջանում խաղաղության ու կայունության կողմնակից է. Մատվիենկոն՝ Սիմոնյանին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 6-ին ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությանը: ՀՀ ԱԺ նախագահը նախ առանձնազրույց է ունեցել ռուս գործընկերոջ հետ, ինչին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը: Այս մասին տեղեկացնում է ԱԺ մամուլի ծառայությունը: Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Վալենտինա Մատվիենկոյին Հայաստան կատարած այցի համար` նշելով, որ նման փոխադարձ այցերը կարևոր են երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից՝ մասնավորապես ընդգծելով այն հանգամանքը, որ այցը տեղի է ունենում Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի հոբելյանական 80-ամյակի համատեքստում: ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահն իր հերթին շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԺ նախագահին ջերմ ընդունելության համար: Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող տարբեր հարցեր ինչպես քաղաքական ու տնտեսական, այնպես էլ կրթական և մշակութային` շեշտը դնելով, մասնավորապես, միջխորհրդարանական համագործակցության զարգացման վրա: Առանձին անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին: ՀՀ ԱԺ նախագահը վերահաստատել է Հայաստանի դիրքորոշումը տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատման հարցում` նշելով, որ Հայաստանը սպասում է ադրբեջանական կողմին, որպեսզի ստորագրվի Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն համաձայնեցված խաղաղության համաձայնագիրը: ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահն էլ իր հերթին ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնությունը տարածաշրջանում խաղաղության ու կայունության կողմնակից է: Ալեն Սիմոնյանը ռուս գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում գտնվող գերիների, ապօրինի պահվող և անհետ կորած համարվող անձանց խնդրին: Այնուհետև ՀՀ ԱԺ նախագահը և ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահը մասնակցել են Ռուսաստանի Դաշնային ժողովի և Հայաստանի Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 39-րդ նիստի պաշտոնական բացմանը: Ալեն Սիմոնյանն ու Վալենտինա Մատվիենկոն շրջել են նաև ԱԺ շենքում ու մասնակցել «Ճանապարհ դեպի Սանահին: Մեկ մանկատան պատմություն» խորագրով ցուցահանդեսին, որի նյութերը տրամադրվել են Սանկտ Պետերբուրգի մշակույթի կոմիտեի և «Լենինգրադի պաշտպանության ու շրջափակման պետական հուշահամալիր» թանգարանի կողմից:
13:36 - 06 հունիսի, 2025
Ռուսաստանն ուրախ է Հայաստանի հետ խորհրդարանական մակարդակով երկխոսության վերսկսման համար․ Վալենտինա Մատվիենկո

Ռուսաստանն ուրախ է Հայաստանի հետ խորհրդարանական մակարդակով երկխոսության վերսկսման համար․ Վալենտինա Մատվիենկո

Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին խորհրդարանական մակարդակով քաղաքական երկխոսության վերսկսման համար։  Այս մասին Վալենտինա Մատվիենկոն նշել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման ժամանակ։ «Մեր հայ բարեկամներ, գործընկերներ, ես կրկին անկեղծորեն շնորհակալություն եմ հայտնում ձեզ Հայաստան այցելելու հրավերի, հանձնաժողովների նախագահների, խորհրդարանների նախագահների մակարդակով երկխոսությունը վերսկսելու հնարավորության համար։ Մենք ուրախ ենք որոշակի ժամանակահատվածից հետո վերսկսել քաղաքական երկխոսությունը խոսնակների մակարդակով»,-ասել է Մատվիենկոն՝ դիմելով Սիմոնյանին։  Մատվիենկոն նաև հավելել է, որ այս երկխոսությունը տեղի է ունենում Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում։ 
13:19 - 06 հունիսի, 2025
«Երբ Եկեղեցին միջամտում է քաղաքական գործընթացներին, պետք է նաեւ պատրաստ լինեն քաղաքական դեմքերի հարցադրումներին»․ Արայիկ Հարությունյան |aravot.am|

«Երբ Եկեղեցին միջամտում է քաղաքական գործընթացներին, պետք է նաեւ պատրաստ լինեն քաղաքական դեմքերի հարցադրումներին»․ Արայիկ Հարությունյան |aravot.am|

aravot.am: Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի գրառումներին, որոնք վերաբերում են Հայ առաքելական եկեղեցու սպասավորներին, ինչպես նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսին։ «Նման գործընթացներն ըստ տրամաբանության են գալիս օրակարգ։ Մենք նախկինում էլ ասել ենք, որ երբ Եկեղեցին որոշակի գործընթացներ է անում՝ միջամտելու քաղաքական գործընթացներին, երբեմն պետք է նաեւ պատրաստ լինեն նրան, որ այլ հարցադրումներ կհնչեն քաղաքական դեմքերի կողմից։ Մասնավորապես, այս հարցադրումը, որն արվել է։ Անձնական կյանքին որեւէ մեկը չի միջամտել, անձնական կյանքի հետ կապված բոլոր հարցադրումներն արվել են Եկեղեցու ինստիտուցիոնալ տրամաբանության մեջ, տվյալ դեպքում կուսակրոնության ինստիտուտի վերաբերյալ։ Եվ հարցադրումները շարունակում են մնալ միայն այդ տրամաբանության մեջ՝ արդյոք վարչապետի բարձրացրած հարցերը ստանալո՞ւ են իրենց պատասխանները՝ դրական կամ բացասական, այո կամ ոչ»,- ասաց նա։ Արայիկ Հարությունյանի խոսքով՝ այս հարցերի պատասխանները միայն «առողջացնելու» են Եկեղեցին՝ որպես ինստիտուտ։ Հարցին, թե ո՞վ է սրբազանը, քեռակինը, որի մասին խոսել է Նիկոլ Փաշինյանը, Արայիկ Հարությունյանը պատասխանեց․ «Ասում եք՝ անձնական կյանքին մի խառնվեք, բայց ուզում եք, որ ես անուններ հնչեցնե՞մ։ Ես չգիտեմ եւ չեմ էլ ուզում որեւէ մեկի անձնական կյանքին խառնվել»։
11:43 - 06 հունիսի, 2025