ԵՄ

Եվրոպական միությունը (ԵՄ) իրավունքի քաղաքական համայնք է, որի նպատակն է Եվրոպայի երկրների ու ժողովուրդների ինտեգրման ու կառավարման գործառույթի կազմակերպումը: Հիմնվել է 1993 թվականի նոյեմբերի 1-ին, բաղկացած է եվրոպական 27 երկրներից։ ԵՄ կառույցներն են Եվրոպական խորհրդարանը, Եվրամիության խորհուրդը, Եվրոպական խորհուրդ, Եվրոպական խորհուրդ, Եվրամիության Արդարադատության դատարանը, Հաշիվների դատարանը, Եվրոպական կենտրոնական բանկը։

Լիսաբոնյան համաձայնագրի ընդունմամբ՝ Եվրոպական արտաքին գործերի ծառայության պատասխանատվության տակ անցան Եվրոպական միությունը և իր քաղաքացիներին ներկայացնող 140 պատվիրակությունները և գրասենյակները:

Հայաստանում Եվրոպական միության դեսպանն ու ԵՄ պատվիրակության ղեկավարն է Ն.Գ. Անդրեա Վիկտորին։

Տոյվո Կլաարը տարածաշրջանային նոր այց է սկսել. մեկնարկը Երևանից է

Տոյվո Կլաարը տարածաշրջանային նոր այց է սկսել. մեկնարկը Երևանից է

Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը թվիթերյան միկրոբլոգում հայտնել է, որ տարածաշրջանային նոր այց է սկսել․ «Վերադարձել եմ տարածաշրջան` Մյունխենում ղեկավարների հանդիպումների արդյունքով խորհրդակցություններ անցկացնելու համար: Սկսում եմ Երևանից: Առավոտյան սպասում եմ լավ հանդիպումների»: Հիշեցնենք, որ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Այնուհետեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին եւ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտը Մյունխենի միջազգային համաժողովի շրջանակներում մասնակցել են Հարավային Կովկասի անվտանգության թեմայով քննարկմանը։ Նիկոլ Փաշինյանը պանելային քննարկման ժամանակ պատասխանել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մի շարք կեղծ պնդումներին։
09:24 - 24 փետրվարի, 2023
Լյուքսեմբուրգն աջակցում է խաղաղության շուրջ եռակողմ բանակցությունների վերսկսմանը
 |armenpress.am|

Լյուքսեմբուրգն աջակցում է խաղաղության շուրջ եռակողմ բանակցությունների վերսկսմանը |armenpress.am|

armenpress.am: Լյուքսեմբուրգը ցանկանում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվեն խաղաղության համար եռակողմ բանակցությունները: Այս մասին հայտարարեց Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարար Ժան Ասելբորնը՝ Երևանում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում: «Խաղաղության եռակողմ բանակցությունները, որոնք սկսվեցին 2021 թվականին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԵԽ նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև, կարծես թե, այս պահին կանգ են առել: Խրախուսելի զարգացումներ եղան: Մենք կցանկանայինք, որ դրանք շարունակվեն, Լյուքսեմբուրգն աջակցում է խաղաղության եռակողմ բանակցությունների վերսկսմանը, որ կարողանաք ամուր և տևական խաղաղության համաձայնագրի հասնել»,-ասաց Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարը: Լյուքսեմբուրգը նաև աջակցում է ԵՄ երկարաժամկետ առաքելության հաստատմանը Հայաստանում: Ըստ Ժան Ասելբորնի՝ դա կամրապնդի ԵՄ-ի հետ հարաբերությունները, առաքելությունը կարող է կարևոր դեռ խաղալ, նվազեցնել միջադեպերի թիվը, բնակչության համար ռիսկերը: «Այս առաքելության մեկնարկը կարող է կարևորագույն տարր հանդիսանալ՝ ընդհանուր խաղաղության գործընթացի և հարաբերությունները նորմալացման համար: Լյուքսեմբուրգն ակտիվ կլինի, մենք նույնպես անդամ ունենք առաքելությունում»,-ասաց ԱԳ նախարարը: Նա կարևորեց նաև 2021 թվականի մարտին ուժի մեջ մտած ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Սա հնարավորություն կտա համագործակցել ավելի շատ ոլորտներում, այդ թվում ՝ ժողովրդավարության ամրապնդման, օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի: «Հայաստանը մեծ առաջընթաց է գրանցել: Հուսով եմ, որ կշարունակեք այս ժողովրդավարական ուղին»,-նշեց Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարը:  
17:54 - 22 փետրվարի, 2023
ԵՄ առաքելության նպատակը համոզվելն է, որ Հայաստանի տարածք ներխուժումներ չլինեն. ԵԽ պատգամավոր |azatutyun.am|

ԵՄ առաքելության նպատակը համոզվելն է, որ Հայաստանի տարածք ներխուժումներ չլինեն. ԵԽ պատգամավոր |azatutyun.am|

azatutyun.am: Եվրամիության առաքելության գլխավոր նպատակը Հայաստանի սահմաններին գտնվելով համոզվելն է, որ Հայաստանի տարածք ներխուժումներ չլինեն։ Այս մասին ասաց Երևանում գտնվող Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Նատալի Լուազոն։ «Այս առաքելությանը սկիզբ դրվեց Պրահայի գագաթնաժողովից հետո, երբ Ֆրանսիան, Եվրամիությունը Հայաստանի և Ադրբեջանի առջև հանձն առան ԵՄ առաքելություն տեղակայել: Առաքելությունը հնարավորինս արագ՝ մի քանի օրից, մի քանի շաբաթից կհասնի 100 հոգու, այս պահին այստեղ են 50 դիտորդներ։ Սա քաղաքացիական առաքելություն է, ինչը նշանակում է, որ դիտորդները զինված չեն, նրանց նպատակը պարեկություն կատարելն է, համոզվելը, հաստատելը, որ չլինեն ներխուժումներ Հայաստանի տարածք, փոխհրաձգություն, բռնությունների վերսկսում Հայաստանի և Ադրբեջանի միջև ամբողջ սահմանի երկայնքով։ Այս պարտավորությունը, իմ կարծիքով, շատ կարևոր է, շատ գնահատելի է Եվրամիության կողմից, որի հիմնական նպատակն է վստահություն ներշնչել տեղի բնակչությանը», - ասաց Եվրախորհրդարանի պատգամավորը։ Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Նատալի Լուազոն հիշեցրեց, որ խորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովը զեկույցով պահանջել է Ադրբեջանից դուրս բերել զինված ուժերը Հայաստանի ինքնիշխան տարածքից ու վերադառնալ նախկին դիրքեր։ «Հաճախ ենք լսել, որ Ադրբեջանը պահանջում էր հարգել իր տարածքային ամբողջականությունը, Հայաստանը ևս տարածքային ամբողջականությունը պաշտպանելու իրավունք ունի, և սա քննարկման ենթակա չէ»,- հավելեց նա։ Եվրոպական խորհրդարանի պատգամավորի կարծիքով սահմանների մշտադիտարկման համար խոչընդոտ չէ, որ չկա Հայաստանի ու Ադրբեջանի միջև վերջնական դելիմիտացիա. «Մենք բոլորս գիտենք, որ կողմերի միջև վերջնական ու ճշգրիտ սահմանազատում չկա, ու դա խաղաղության հաստատման պայմաններից մեկն է»: «Ցանկալի է, որ այդ հանձնաժողովի աշխատանքը առաջընթաց ունենա, դրանով հանդերձ ոչ ոք չի կարող ժխտել, որ սեպտեմբերին կատարվածը ներխուժում էր և հարվածներ էին Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ։ Գյուղերը, որոնք թիրախավորվել են, հայաբնակ, Հայաստան պետության կողմից կառավարվող բնակավայրեր են, հետևաբար Հայաստանն է, որ թիրախավորվել է», - նկատեց պատգամավորը: Հիշեցնենք, որ ԵՄ խորհուրդը հունվարի 23-ին համաձայնություն է ձեռք բերել Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելություն ստեղծելու մասին։ Առաքելությունը իր աշխատանքը սկսել է այսօր։ Հայաստանում ԵՄ առաքելության բացառապես քաղաքացիական անձնակազմի թվում 100 մարդ է, այդ թվում՝ շուրջ 50 անզեն դիտորդ: Առաքելության օպերատիվ շտաբը տեղակայված կլինի ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում։ ՌԴ ԱԳՆ-ից արձագանքել են, որ Մոսկվան Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությունը դիտարկում է որպես Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու փորձ։ 
12:22 - 22 փետրվարի, 2023
Գալուզինն ու Կլաարը անդրադարձել են Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության տեղակայմանը |1lurer.am|

Գալուզինն ու Կլաարը անդրադարձել են Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության տեղակայմանը |1lurer.am|

<di1lurer.am: v>Փետրվարի 21-ին եվրոպական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինի հեռախոսազրույցը Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ: Այս մասին հայտնել են ՌԴ արտգործնախարարությունից:   Գալուզինը կարծիք է հայտնել, որ Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելություն ծավալելու մասին Բրյուսելի որոշումը աշխարհաքաղաքական ենթատեքստ ունի: Նրա խոսքով՝ այն չի նպաստում Հարավային Կովկասի կայունացմանը։ Գալուզինն ընդգծել է նախաձեռնության շուրջ Բաքվի և Երևանի միջև կոնսենսուսի բացակայությունը։   Ռուսական կողմը նշել է նաև, որ Ժնևյան միջազգային քննարկումների կանոնավոր փուլերի չեղարկումը հակաարդյունավետ է։ «Նման պրակտիկան կարող է հանգեցնել այդ կարևոր բանակցային մեխանիզմի աշխատանքի փաստացի արգելափակմանը, ինչը կարող է վնաս հասցնել տարածաշրջանային անվտանգությանը»,- նշված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:   Գալուզինը հաստատել է ռուսական կողմի դիրքորոշումը՝ հօգուտ Ժնևյան ձաչափի հաստատված օրակարգի շարունակման:
20:30 - 21 փետրվարի, 2023
ՀՀ վարչապետն ու ԵՄ քաղաքացիական գործողությունների հրամանատարն անդրադարձել են Հայաստանում իրականացվելիք աշխատանքներին

ՀՀ վարչապետն ու ԵՄ քաղաքացիական գործողությունների հրամանատարն անդրադարձել են Հայաստանում իրականացվելիք աշխատանքներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 21-ին ընդունել է Եվրոպական միության արտաքին գործողությունների ծառայության քաղաքացիական գործողությունների հրամանատար Ստեֆանո Տոմատին և նրա գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էր նաև Հայաստանում ԵՄ նոր մշտադիտարկման առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարությանից, վարչապետը ողջունել է Հայաստանում ԵՄ երկարաժամկետ քաղաքացիական մշտադիտարկման առաքելության տեղակայման մասին որոշումը և ընդգծել, որ այն նպաստ կբերի տարածաշրջանային կայունության ու խաղաղության ապահովմանը: ԵՄ քաղաքացիական գործողությունների հրամանատարը երախտագիտություն է հայտնել հայկական կողմին՝ առաքելությանը ցուցաբերած օժանդակության համար և անդրադարձել Հայաստանում իրականացվելիք աշխատանքներին: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել ԵՄ քաղաքացիական մշտադիտարկման առաքելությանը վերաբերող հարցերի և համագործակցության օրակարգի շուրջ:
17:44 - 21 փետրվարի, 2023
Ստեֆանո Տոմատն Արմեն Գրիգորյանին է ներկայացրել Հայաստանում ԵՄ առաքելության կողմից իրականացվելիք աշխատանքները

Ստեֆանո Տոմատն Արմեն Գրիգորյանին է ներկայացրել Հայաստանում ԵՄ առաքելության կողմից իրականացվելիք աշխատանքները

Փետրվարի 21-ին ԱԽ քարուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԵՄ արտաքին գործողությունների ծառայության քաղաքացիական գործողությունների հրամանատար Ստեֆանո Տոմատի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով ԵՄ նոր քաղաքացիական մշտադիտարկման առաքելության ժամանումն ու պաշտոնական մեկնարկը Հայաստանում՝ ԱԽ քարտուղարը վստահություն է հայտնել, որ այն կշարունակի նպաստել մեր տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմանը: Ստեֆանո Տոմատը շնորհակալություն է հայտնել հայկական կողմին ԵՄ քաղաքացիական առաքելությանը ցուցաբերած աջակցության համար և ներկայացրել Հայաստանում իրենց իրականացնելիք աշխատանքները: Կողմերը քննարկել են նաև հետագա համագործակցությանը վերաբերող այլ հարցեր: Հիշեցնենք, որ ԵՄ խորհուրդը հունվարի 23-ին համաձայնություն է ձեռք բերել Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելություն ստեղծելու մասին։ Առաքելությունը իր աշխատանքը սկսել է փետրվարի 20-ին։ Հայաստանում ԵՄ առաքելության բացառապես քաղաքացիական անձնակազմի թվում 100 մարդ է, այդ թվում՝ շուրջ 50 անզեն դիտորդ: Առաքելության օպերատիվ շտաբը տեղակայված կլինի ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում։
13:37 - 21 փետրվարի, 2023
Մոսկվան Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությունը դիտարկում է որպես Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու փորձ. ՌԴ ԱԳՆ |1lurer.am|

Մոսկվան Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությունը դիտարկում է որպես Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու փորձ. ՌԴ ԱԳՆ |1lurer.am|

1lurer.am: Մոսկվան Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությունը դիտարկում է որպես Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու փորձ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում բացվել է ԵՄ դիտորդական առաքելության գլխավոր շտաբը:  Մենք արդեն մեկնաբանել ենք Հայաստանում ԵՄ առաքելություն ստեղծելու մասին ԵՄ խորհրդի որոշումը, նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Ընդգծելով նոր առաքելության բացառապես քաղաքացիական բնույթը՝ Եվրամիության ներկայացուցիչներն անազնիվ են: Այն ծավալվում է ԵՄ ընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության իմաստով: Հետևաբար, պետք է համապատասխանաբար վերաբերվել: Ցավոք, սա առաջին անգամ չէ, որ արձանագրում ենք ԵՄ և ամբողջ Արևմուտքի ցանկությունը՝ ցանկացած միջոցով ամրապնդվել մեր դաշնակից Հայաստանում։ Այդ փորձերում մենք տեսնում ենք բացառապես աշխարհաքաղաքական ենթատեքստ՝ հեռու Անդրկովկասում հարաբերությունների իրական կարգավորման շահերից։ Ամեն ինչ արվում է Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու և անվտանգության գլխավոր երաշխավորի նրա պատմական դերը թուլացնելու համար։ Այս նախաձեռնության վերաբերյալ Բաքվի՝ հրապարակայնորեն արտահայտված բացասական գնահատականներն անտեսվում են»,- հայտարարել է Զախարովան։ Ըստ նրա՝ տարածաշրջանային տարբեր հակամարտությունների կարգավորմանը Եվրամիության մասնակցության փորձը աներկբա չէ։ «Դժվար թե Բրյուսելը կարողանա պարծենալ հաջողությամբ այս ոլորտում։ Վերցնենք, օրինակ՝ միջնորդական ջանքերը և ԵՄ առաքելությունը սերբական Կոսովոյի նահանգում: Սա պետք է հաշվի առնել Հայաստանում նոր առաքելության վերաբերյալ ԵՄ որոշումը գնահատելիս»,- շարունակել է ՌԴ ԱԳՆ խոսնակը։ Նա համոզմունք է հայտնել, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև պայմանավորվածությունների փաթեթը մնում է տեսանելի ապագայում  տարածաշրջանում կայունության և անվտանգության հիմնական գործոնը: «Տարածաշրջանում իրավիճակի բարելավման ամենակարճ ճանապարհն անցնում է դրանց համապարփակ իրականացման միջոցով՝ ներառյալ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը, հասարակության, փորձագետների, կրոնական շրջանակների, երկու երկրների խորհրդարանականների միջև կապերի հաստատումը, ինչպես նաև խաղաղության պայմանագրի ուղղությամբ տարվող բանակցությունները։ Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է ամեն կերպ հետագայում էլ նպաստել դրան»,- եզրափակել է Մարիա Զախարովան։  Հիշեցնենք, որ ԵՄ խորհուրդը հունվարի 23-ին համաձայնություն է ձեռք բերել Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելություն ստեղծելու մասին։ Առաքելությունը իր աշխատանքը սկսել է այսօր։ Հայաստանում ԵՄ առաքելության բացառապես քաղաքացիական անձնակազմի թվում 100 մարդ է, այդ թվում՝ շուրջ 50 անզեն դիտորդ: Առաքելության օպերատիվ շտաբը տեղակայված կլինի ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում։
20:41 - 20 փետրվարի, 2023
Արարատ Միրզոյանը և Ստեֆանո Տոմատը քննարկել են ԵՄ առաքելությանն առնչվող հարցեր

Արարատ Միրզոյանը և Ստեֆանո Տոմատը քննարկել են ԵՄ առաքելությանն առնչվող հարցեր

Փետրվարի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵՄ արտաքին գործողությունների ծառայության քաղաքացիական գործողությունների հրամանատար Ստեֆանո Տոմատի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էր նաև Հայաստանում ԵՄ նոր մշտադիտարկման առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը: Հանդիպման ընթացքում տեղի ունեցած քննարկումների առանցքում էին ԵՄ նոր քաղաքացիական մշտադիտարկման առաքելությանն առնչվող հարցեր:  Բարձր գնահատելով Հայաստանում ԵՄ երկարաժամկետ քաղաքացիական առաքելության տեղակայման մասին որոշումը՝ նախարար Միրզոյանը համոզմունք է հայտնել, որ առաքելությունը կարևոր ներդրում կունենա տարածաշրջանում կայունության և Ադրբեջանի հետ սահմանամերձ շրջաններում ապրող բնակչության անվտանգության ապահովման գործում:  Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանի անվտանգային ընդհանուր իրավիճակին և խաղաղություն հաստատելուն ուղղված Հայաստանի և միջազգային ջանքերին:
20:24 - 20 փետրվարի, 2023
«Խորին շնորհակալություն». Վահագն Խաչատուրյանը ողջունել է ԵՄ երկարաժամկետ առաքելության տեղակայումը Հայաստանում
 |news.am|

«Խորին շնորհակալություն». Վահագն Խաչատուրյանը ողջունել է ԵՄ երկարաժամկետ առաքելության տեղակայումը Հայաստանում |news.am|

news.am: ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ողջունել է ԵՄ երկարաժամկետ առաքելության ժամանումը Հայաստան: Նա Twitter-ի իր միկրոբլոգում գրել է. «Ջերմ բարի գալուստ ԵՄ 100 հոգանոց առաքելությանը եւ նրա տեղակայմանը Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանի երկայնքով: Խորին շնորհակալություն ԵՄ-ին և անդամ երկրներին Հայաստանի հետ ամուր համերաշխություն դրսևորելու համար։ Մոնիտորինգային առաքելության տեղակայումը պետք է դեր խաղա դեէսկալացիայի և տարածաշրջանում կայունության և, ի վերջո, խաղաղության հաստատելու հարցում»: Հիշեցնենք, որ ԵՄ խորհուրդը հունվարի 23-ին համաձայնություն է ձեռք բերել Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելություն ստեղծելու մասին։  Առաքելությունը իր աշխատանքը սկսել է այսօր։ Հայաստանում ԵՄ առաքելության բացառապես քաղաքացիական անձնակազմի թվում 100 մարդ է, այդ թվում՝ շուրջ 50 անզեն դիտորդ: Առաքելության օպերատիվ շտաբը տեղակայված կլինի ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում։ 
17:25 - 20 փետրվարի, 2023
ԵՄ դիտորդական առաքելության գլխավոր շտաբն այսօր պաշտոնապես բացվեց Եղեգնաձորում

ԵՄ դիտորդական առաքելության գլխավոր շտաբն այսօր պաշտոնապես բացվեց Եղեգնաձորում

Հայաստանում Նիդերլանդների դեսպան Նիկո Սխերմերսը ողջունել է ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը Հայաստանում: «Եվրամիության առաքելությունը Հայաստանում է: Որոշումը Բրյուսելում պաշտոնապես հաստատել են ԵՄ արտաքին գործերի նախարարները: Դիտորդական առաքելության գլխավոր շտաբն այսօր պաշտոնապես բացվեց Հայաստանի Եղեգնաձոր քաղաքում։ Նիդերլանդները հպարտ է այս հարցում իր ներդրումն ունենալու համար»,- Թվիթերի իր միկրոբլոգում գրել է դեսպանը: Հիշեցնենք, որ ԵՄ խորհուրդը հունվարի 23-ին համաձայնություն է ձեռք բերել Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելություն ստեղծելու մասին։  Առաքելությունը իր աշխատանքը սկսել է այսօր։ Հայաստանում ԵՄ առաքելության բացառապես քաղաքացիական անձնակազմի թվում 100 մարդ է, այդ թվում՝ շուրջ 50 անզեն դիտորդ: Առաքելության օպերատիվ շտաբը տեղակայված կլինի ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում։ 
17:23 - 20 փետրվարի, 2023
Չինաստանի կողմից ՌԴ-ին ռազմական օգնության տրամադրումը կարմիր գիծ կլինի ԵՄ-Չինաստան հարաբերություններում. Բորել
 |armenpress.am|

Չինաստանի կողմից ՌԴ-ին ռազմական օգնության տրամադրումը կարմիր գիծ կլինի ԵՄ-Չինաստան հարաբերություններում. Բորել |armenpress.am|

armenpress.am: Չինաստանի կողմից Ռուսաստանին ռազմական օգնության հնարավոր տրամադրումը կարմիր գիծ կդառնա Եվրամիության և Չինաստանի միջև հարաբերություններում։ Նման հայտարարություն է արել ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը՝ ժամանելով Բրյուսել ԵՄ խորհրդի նիստին։ Այս մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից: «Ես զրուցել եմ (խմբ.՝ Չինաստանի) պետական ​​խորհրդականի հետ... Մեր խիստ մտահոգությունն եմ հայտնել Ռուսաստանին զենք տրամադրելու վերաբերյալ։ Ես նրան խնդրել եմ դա չանել։ Ասել եմ, որ դա կարմիր գիծ կլինի մեր հարաբերություններում: Նա ասել Է, որ դա չեն անի», - նշել է Բորելը։ Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել էր, թե Չինաստանը դիտարկում է Ռուսաստանին ռազմական օգնություն տրամադրելու հնարավորությունը:
16:49 - 20 փետրվարի, 2023
ԱԳ նախարարի տեղակալը, ԵՄ նոր մշտադիտարկման առաքելության մեկնարկին ընդառաջ, ընդունել է Ստեֆանո Տոմատի գլխավորած պատվիրակությանը․

ԱԳ նախարարի տեղակալը, ԵՄ նոր մշտադիտարկման առաքելության մեկնարկին ընդառաջ, ընդունել է Ստեֆանո Տոմատի գլխավորած պատվիրակությանը․

Փետրվարի 20-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության քաղաքացիական գործողությունների հրամանատար Ստեֆանո Տոմատի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։  Հանդիպումը կայացել է Հայաստանում ԵՄ նոր մշտադիտարկման առաքելության մեկնարկին ընդառաջ: Ողջունելով պատվիրակությանը՝ նախարարի տեղակալը ևս մեկ անգամ բարձր է գնահատել Հայաստանում ԵՄ երկարաժամկետ քաղաքացիական առաքելության տեղակայման մասին որոշումը՝ հայտնելով հայկական կողմի պատրաստակամությունը՝ առավելագույնս աջակցել առաքելության սահուն մեկնարկի և գործունեությանն առնչվող հարցերում: Ի շարունակություն ԵՄ նախորդ կարճաժամկետ առաքելության գործունության՝ երկուստեք ընդգծվել է տեղում մարդկային անվտանգության, Հայաստանի արևելյան սահմանին ու տարածաշրջանում կայունության հաստատման հարցում առաքելության տեղակայման կարևորությունը: Հիշեցնենք, որ ԵՄ խորհուրդը հունվարի 23-ին համաձայնություն է ձեռք բերել Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելություն ստեղծելու մասին։  Առաքելությունը իր աշխատանքը սկսել է այսօր։ Հայաստանում ԵՄ առաքելության բացառապես քաղաքացիական անձնակազմի թվում 100 մարդ է, այդ թվում՝ շուրջ 50 անզեն դիտորդ: Առաքելության օպերատիվ շտաբը տեղակայված կլինի ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում։ 
16:04 - 20 փետրվարի, 2023
Հայաստանում իր աշխատանքն է սկսել ԵՄ քաղաքացիական առաքելությունը՝ կազմված շուրջ 100 անդամից

Հայաստանում իր աշխատանքն է սկսել ԵՄ քաղաքացիական առաքելությունը՝ կազմված շուրջ 100 անդամից

Եվրամիությունն այսօր սկսում է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությունը` Համընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության (CSDP) շրջանակներում: Այս մասին ասվում է ԵՄ խորհրդի տարածած հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ Հայաստան-Ադրբեջան սահմանի հայկական կողմում տեղակայման միջոցով ԵՄ առաքելությունը նպատակ ունի նպաստելու Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, ամրապնդելու վստահությունը և մարդկային անվտանգությունը հակամարտության հետևանքով տուժած շրջաններում, ապահովելու նպաստավոր միջավայր Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ջանքերի համար, որոնց աջակցում է ԵՄ-ն։ Հայաստանում ԵՄ առաքելության բացառապես քաղաքացիական անձնակազմի թվում կլինի 100 մարդ, այդ թվում՝ շուրջ 50 անզեն դիտորդ: Առաքելության օպերատիվ շտաբը տեղակայված կլինի ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում։  Հիշեցնենք, որ ԵՄ խորհուրդը հունվարի 23-ին համաձայնություն է ձեռք բերել Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելություն ստեղծելու մասին։ ՌԴ ԱԳՆ-ն  հայտարարություն է տարածել ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման մասին՝ նշելով՝ Եվրամիության ներկայացուցիչների՝ ՀՀ սահմանամերձ շրջաններում հայտնվելը կարող է միայն աշխարհաքաղաքական առճակատում բերել տարածաշրջան և սրել առկա հակասությունները։
15:16 - 20 փետրվարի, 2023