Իսրայել

Իսրայելի պետությունը ստեղծվել է 1948 թվականի մայիսի 14-ին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1947 թվականի նոյեմբերի 29-ի որոշմամբ, ըստ որի Մեծ Բրիտանիայի ենթամանդատային Պաղեստինը հռչակվում էր անկախ եւ նրա տարածքում ստեղծվում էին երկու ինքնուրույն՝ արաբական եւ հրեական պետություններ։

Հրեական պետությանը՝ Իսրայելին, հատկացվում էր 14 հզ. կմ2 (Պաղեստինի տարածքի 56%) տարածություն՝ խառը բնակչությամբ։ Երուսաղեմը հանձնվում էր ՄԱԿ-ի կառավարմանը։ 1948 թվականի մայիսին Իսրայելում ստեղծվեց ժամանակավոր կառավարություն, որը կազմված էր բացառապես սիոնիստական կուսակցությունների ներկայացուցիչներից։ Կառավարության առաջին իսկ՝ «Անկախության դեկլարացիայով» սիոնիզմը հռչակվեց Իսրայելի պաշտոնական գաղափարախոսություն եւ քաղաքականություն։

Արաբա-իսրայելական պատերազմներից հետո` 1974 թվականի հունվարին եւ 1975 թվականի սեպտեմբերին Եգիպտոսի, իսկ 1974 թվականի մայիսին Սիրիայի հետ Իսրայելը կնքեց զորքերի տարանջատման եւ նրանց միջեւ բուֆերային գոտիներ ստեղծելու համաձայնագրեր։ 1979 թվականին Եգիպտոսը՝ առաջին արաբական երկիրն էր, որը խաղաղության դաշինք կնքեց Իսրայելի հետ։ Արդյունքում, Իսրայելը Սինայի թերակղզին Եգիպտոսին հետ վերադարձրեց։ Հորդանանը եւ Իսրայելը խաղաղության դաշինք կննքեցին 1994 թվականին։ Իսկ 2005 թվականին Իսրայելը իր բանակը դուրս բերեց Գազայի շրջանից։

Միացյալ Նահանգները դատապարտել է  ՀԱՄԱՍ-ի հարձակումներն ու աջակցություն հայտնել Իսրայելին

Միացյալ Նահանգները դատապարտել է  ՀԱՄԱՍ-ի հարձակումներն ու աջակցություն հայտնել Իսրայելին

Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակը նշել է, որ Միացյալ Նահանգները «միանշանակ դատապարտում է»  ՀԱՄԱՍ-ի հարձակումներն ու կանգնած է Իսրայելի կառավարության և ժողովրդի կողքին։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ ԱՄՆ պաշտպանության Նախարար Լլոյդ Օսթինն էլ հայտարարել է․ «Առաջիկա օրերի ընթացքում [ԱՄՆ] Պաշտպանության նախարարությունն աշխատանքներ կտանի՝ ապահովելու համար, որ Իսրայելն ունենա այն ամենն, ինչ նրան անհրաժեշտ է ինքնապաշտպանելու և խաղաղ բնակիչներին բռնությունից ու ահաբեկչությունից պաշտպանելու համար»։ Հիշեցնենք՝ Իսրայելն այսօր հայտարարեց, որ պաղեստինյան կողմը հարձակում է սկսել՝ Գազայի հատվածից արձակելով հրթիռներ, ինչպես նաև ներթափանցելով սահմանային բնակավայրեր։ Իսրայելի Պաշտպանության բանակն էլ հայտարարեց, որ սկսել է «Երկաթե թրեր» օպերացիան՝ ի պատասխան ՀԱՄԱՍ-ի հարձակման։ ՀԱՄԱՍ-ի խոսնակ Խալեդ Քադոմին էլ հայտարարեց, որ խմբավորման ռազմական օպերացիան «պատասխան է այն վայրագությունների, որոնց բախվել են պաղեստինցիները տասնամյակի ընթացքում»։
17:37 - 07 հոկտեմբերի, 2023
Իսրայելում առնվազն 40 մարդ է զոհվել, 740-ը՝ վիրավորվել

Իսրայելում առնվազն 40 մարդ է զոհվել, 740-ը՝ վիրավորվել

Իսրայելում առնվազն 40 մարդ է զոհվել, 740-ը՝ վիրավորվել պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման հարձակման հետևանքով։ Այս մասին հաղորդում է The Times of Israel-ը։ Ըստ լրատվամիջոցի՝ խմբավորմանը հաջողվել է ներթափանցել Իսրայելի հարավում գտնվող մի շարք բնակավայրեր։ Al Jazeera-ի փոխանցմամբ պաղեստինցի մարտիկնեը հայտնել են, որ Իսրայելի սահմանն անցնելուց հետո գերի են վերցրել իսրայելցիների։ Հիշեցնենք՝ Իսրայելն այսօր հայտարարեց, որ պաղեստինյան կողմը հարձակում է սկսել՝ Գազայի հատվածից արձակելով հրթիռներ, ինչպես նաև ներթափանցելով սահմանային բնակավայրեր։ Իսրայելի Պաշտպանության բանակն էլ հայտարարեց, որ սկսել է «Երկաթե թրեր» օպերացիան՝ ի պատասխան ՀԱՄԱՍ-ի հարձակման։ ՀԱՄԱՍ-ի խոսնակ Խալեդ Քադոմին էլ հայտարարեց, որ խմբավորման ռազմական օպերացիան «պատասխան է այն վայրագությունների, որոնց բախվել են պաղեստինցիները տասնամյակի ընթացքում»։
16:16 - 07 հոկտեմբերի, 2023
Իրանն աջակցում է պաղեստինցիների հարձակումն Իսրայելի վրա

Իրանն աջակցում է պաղեստինցիների հարձակումն Իսրայելի վրա

Իրանն աջակցում է պաղեստինցիների՝ «Ալ-Աքսայի Ջրհեղեղ» անունը կրող գործողութունը: Այս մասին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի խորհրդական, գեներալ Ռահիմ Սաֆավին։ «Մենք աջակցում ենք «Ալ-Աքսայի ջրհեղեղ» գործողությանը, որով հպարտանալ կարելի է, և մենք շնորհավորում ենք պաղեստինցի մարտիկներին այս գործողության մեկնարկի կապակցությամբ։ Մենք նրանց կողքին կլինենք մինչև Պաղեստինի ու Երուսաղեմի ազատագրումը»,- ISNA գործակալության փոխանցմամբ ասել է Ռահիմ Սաֆավին:  Հիշեցնենք՝ Իսրայելն այսօր հայտարարեց, որ պաղեստինյան կողմը հարձակում է սկսել՝ Գազայի հատվածից արձակելով հրթիռներ, ինչպես նաև ներթափանցելով սահմանային բնակավայրեր։ Իսրայելի Պաշտպանության բանակն էլ հայտարարեց, որ սկսել է «Երկաթե թրեր» օպերացիան՝ ի պատասխան ՀԱՄԱՍ-ի հարձակման։ ՀԱՄԱՍ-ի խոսնակ Խալեդ Քադոմին էլ հայտարարեց, որ խմբավորման ռազմական օպերացիան «պատասխան է այն վայրագությունների, որոնց բախվել են պաղեստինցիները տասնամյակի ընթացքում»։
15:56 - 07 հոկտեմբերի, 2023
Ռուսաստանի ԱԳՆ-ն Իսրայելին ու Պաղեստինին կոչ է արել դադարեցնել կրակը

Ռուսաստանի ԱԳՆ-ն Իսրայելին ու Պաղեստինին կոչ է արել դադարեցնել կրակը

Ռուսաստանը կապի մեջ է Իսրայելի, Պաղեստինի, արաբական երկրների հետ և հակամարտող կողմերին կոչ է անում դադարեցնել կրակը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ նախագահի՝ Մերձավոր Արևելքի և աֆրիկյան երկրների հարցերով հատուկ ներկայացուցիչ, ՌԴ ԱԳ նախարարիտեղակալ Միխայիլ Բոգդանովը։ «Սա 75 տարի տևած հակամարտության կրկնություն է: Մոսկվան կապի մեջ է բոլոր կողմերի, այդ թվում՝ արաբական երկրների հետ: Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել կրակն ու խաղաղություն հաստատել»,- ասել է նա՝ մեկնաբանելով իսրայելա-պաղեստինյան հակամարտության սրումը: Հիշեցնենք՝ Իսրայելն այսօր հայտարարեց, որ պաղեստինյան կողմը հարձակում է սկսել՝ Գազայի հատվածից արձակելով հրթիռներ, ինչպես նաև ներթափանցելով սահմանային բնակավայրեր։ Իսրայելի Պաշտպանության բանակն էլ հայտարարեց, որ սկսել է «Երկաթե թրեր» օպերացիան՝ ի պատասխան ՀԱՄԱՍ-ի հարձակման։ ՀԱՄԱՍ-ի խոսնակ Խալեդ Քադոմին էլ հայտարարեց, որ խմբավորման ռազմական օպերացիան «պատասխան է այն վայրագությունների, որոնց բախվել են պաղեստինցիները տասնամյակի ընթացքում»։
15:17 - 07 հոկտեմբերի, 2023
Սա պատերազմ է՝ ընդդեմ զավթիչների․ ՀԱՄԱՍ-ի խոսնակ

Սա պատերազմ է՝ ընդդեմ զավթիչների․ ՀԱՄԱՍ-ի խոսնակ

ՀԱՄԱՍ-ի խոսնակ Խալեդ Քադոմին «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերության հետ զրույցում հայտարարել է, որ խմբավորման ռազմական օպերացիան հանդիսանում է պատասխան այն վայրագությունների, որոնց բախվել են պաղեստինցիները տասնամյակի ընթացքում։ «Մենք ուզում ենք, որ միջազգային հանրությունը դադարեցնի վայրագությունները Գազայում, պաղեստինյան ժողովրդի դեմ, մեր սրբավայրերում, ինչպիսին Ալ-Աքսան է։ Այդ ամենն է այս կռիվը սկսելու պատճառը»,- ասել է նա։ Հարցին՝ ՀԱՄԱՍ-ը պատա՞նդ է վերցրել իսրայելցի զինվորների ու խաղաղ բնակիչների, Քադոմին պատասխանել է․ «Նրանք պատանդ չեն, ռազմագերի են»։ Նա հավելել է, որ «իսրայելցի վերաբնակեցվածները նույնպես օկուպանտ են հանդիսանում՝ նաեւ միջազգային իրավունքի համաձայն»։ «Ուստի, իրավիճակն այսօր հանդիսանում է պատերազմ զավթիչների դեմ»,- ասել է նա։ Լուսանկարը՝ Reuters-ի
13:32 - 07 հոկտեմբերի, 2023
Իսրայելն Ադրբեջանին 2 արբանյակ կվաճառի
 |hetq.am|

Իսրայելն Ադրբեջանին 2 արբանյակ կվաճառի |hetq.am|

hetq.am: Ադրբեջանի «Azercosmos» տիեզերական գործակալությունը և Israel Aerospace Industries (IAI) ընկերությունը Բաքվում համաձայնագիր են ստորագրել՝ Azersky-2 ծրագրի համար դիտարկման երկու արբանյակ ստեղծելու մասին։ Ինչպես փոխանցում է ադրբեջանական կողմը, այս արբանյակները հագեցած կլինեն բարձր կարգի էլեկտրաօպտիկական ընկալող-հաղորդող սարքերով։ Իսրայելական կողմն իր վրա կվերցնի առաջին արբանյակի նախագծման, հավաքման, ինտեգրման և թեստավորման պարտավորությունը՝ գործընթացին ներգրավելով ադրբեջանցի մասնագետներին։ Բացի այդ, իսրայելական կողմը «Azercosmos»-ին կօգնի Ադրբեջանի տարածքում արբանյակների ստեղծման նոր կենտրոնի նախագծի մշակման հարցում։  Իսրայելական Globes պարբերականը, հղում անելով իր աղբյուրներին, գրում է, որ խոսք Ադրբեջանին OptSat500 տեսակի արբանյակների վաճառքի մասին է: Գործարքի ընդհանուր արժեքը կազմում է 120 միլիոն դոլար։ Այդ արբանյակները շահագործման տեսանկյունից երկարաժամկետ են և ունեն բարձր ճշգրտության նկարահանման հնարավորություններ: Շարունակությունը՝ hetq.am-ում
23:13 - 03 հոկտեմբերի, 2023
Իսրայելից բժիշկներ են ժամանել Հայաստան օգնելու բենզինի պահեստի պայթյունի հետևանքով տուժածներին |1lurer.am|

Իսրայելից բժիշկներ են ժամանել Հայաստան օգնելու բենզինի պահեստի պայթյունի հետևանքով տուժածներին |1lurer.am|

1lurer.am: Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայցով Իսրայելի Պետության առողջապահության նախարարությունը երկու բժիշկ է ուղարկել Երևան՝ աջակցելու սեպտեմբերի 26-ին Ստեփանակերտի մոտ տեղի ունեցած բենզինի պահեստի պայթյունի հետևանքով տուժածներին։ Այդ մասին X-ի իր միկրոբլոգում հայտնել է Հայաստանում Իսրայելի դեսպան Ժոել Լիոնը: Բժիշկներից Յարոմ Շոհամը Իսրայելի «Սորոկա» բժշկական կենտրոնի այրվածքաբանության բաժնի վարիչն է, իսկ Ադի Մաիսել Լոթանը Իսրայելի «Շաարե Զեդեք» բժշկական կենտրոնի պլաստիկ և վերականգնողական վիրաբուժության փորձագետ է։ Նրանք կմիանան պայթյունից տուժածներին բժշկական աջակցություն ցուցաբերողների միջազգային փորձագետների խմբին։ Բենզինի պահեստում տեղի ունեցած պայթյունը հանգեցրել է մեծածավալ վնասների, ինչի հետևանքով կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ։ Վիրավորներից շատերը բուժման նպատակով տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ, և Իսրայելից ժամանած բժիշկները իրենց փորձով կկիսվեն՝ օգնելու Հայաստանի բժիշկներին։ Այս ողբերգության կապակցությամբ Իսրայելի կառավարությունը իր զորակցությունն ու աջակցություն ցուցաբերելու իր պատրաստակամությունն է հայտնել հայ ժողովրդին։ Այս երկու բժիշկների առաքելությունը վկայում է Իսրայելի՝ հումանիտար օգնության հանդեպ ունեցած իր նվիրվածության և հայ ժողովրդին աջակցության մասին։
12:39 - 02 հոկտեմբերի, 2023
«Իսրայելական զենքը ԼՂ-ում օգտագործվում է խաղաղ բնակչության դեմ»․ Իսրայելում ՀՀ դեսպանի հարցազրույցը The Jerusalem Post-ին

«Իսրայելական զենքը ԼՂ-ում օգտագործվում է խաղաղ բնակչության դեմ»․ Իսրայելում ՀՀ դեսպանի հարցազրույցը The Jerusalem Post-ին

Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իր վերահսկողությունը հաստատելու համար օգտագործել է իսրայելական զենքեր, այդ թվում՝ խաղաղ բնակչության դեմ։ Այս մասին The Jerusalem Post-ին տված հարցազրույցում ասել է Իսրայելում ՀՀ դեսպան Արման Հակոբյանը։  Հարցազրույցն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև, հարցերում ներառված բոլոր պնդումները հեղինակինն են։ Կարո՞ղ եք Ձեր տեսանկյունից նկարագրել ներկայումս Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակն։ Այն, ինչ տեղի է ունենում, դասական էթնիկ զտում է։ Մենք տեսնում ենք, որ Հայաստանի տարածքի բնիկ ժողովուրդը, մարդիկ, որոնք ապրել են այնտեղ 3000 տարի, լքում են իրենց տները՝ թողնելով իրենց հոգևոր ու ազգային ժառանգությունը, թողնելով իրենց սիրելիների գերեզմանները։ Ինչո՞ւ են նրանք հեռանում։ Բացի ԼՂ-ից հեռանալուց՝ նրանք այլ ընտրություն չունեն, որովհետև նրանց կյանքը անտանելի է։ Ընդամենը մեկ շաբաթ առաջ 120 000 հայ էր ապրում այնտեղ։ Այսօր մոտ 100 000-ն արդեն լքել է։ Հոկտեմբերի 1-ի ժամը 16։00-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 100 490 անձ արդեն Հայաստանում է։ Ադրբեջանը պաշտոնապես պնդում է, որ իրենք ցանկանում են, որ բնակիչները մնան, և միակ մարդիկ, որ հեռացել են Ղարաբաղից, ռազմական անձնակազմն է։ Ո՞վ է ճիշտն ասում։ Հեռացած մարդկանց պաշտոնական թիվը 95 000 է։ Դուք հավատո՞ւմ եք, որ այդ տարածքում 95 000 զինվորական կար։ Դուք կարող եք տեսանյութերը նայել հեռուստացույցով։ Կանայք և երեխաները վտարվել են, որովհետև ապագա չեն տեսնում այնտեղ։ Նրանց կյանքերի համար ոչ մի երաշխիք չկա։ Նույնիսկ ադրբեջանցիները երաշխիքներ չունեն, որովհետև բռնապետության ներքո են ապրում, ինչպե՞ս կարող ենք հայերի իրավունքները երաշխավորվել։ Պատմեք ականների մասին, որը, ինչպես հաղորդվում էր, հայերն էին տեղադրում տարածքում, կամ գետնի վրա ռազմական անձնակազմի մասին պատմեք։ Այս ականների պայթյուններից տասնյակ ադրբեջանցի քաղաքացիական անձինք և զինվորներ են մահացել։ Արդյո՞ք սա հրադադարի խախտում չէր, և արդյո՞ք երկիրը չէր սպասում արձագանքների։  Դրանք ինքնապաշտպանական ուժեր էին, որոնց նպատակը տեղի հայերին ադրբեջանցիներից պաշտպանելն էր։ Երկու պատերազմ է եղել [1990 և 2020թթ․], և մարդկանց անվտանգությունը երաշխավորված չէր։ Եվ հանրությունը իրավունք ունի ինքն իրեն պաշտպանելու։ Էլ ո՞վ պետք է պաշտպաներ նրանց։ Ադրբեջանը պնդում է, թե այս միավորումները ՀՀ կանոնավոր բանակի մի մասն էին։ Դա սուտ է։ Լեռնային Ղարաբաղում ՀՀ կանոնավոր բանակ չկա։ Հայերի դրությունը կհամեմատեի՞ք պաղեստինցիների ներկա իրադրության հետ։ Ոչ, չէի համեմատի։ Իմաստ չկա հակամարտությունները համեմատելու։ Յուրաքանչյուր հակամարտություն եզակի է։ Ղեկավարները հանդիպումներ են ունեցել վերջնական խաղաղության համաձայնագրի հասնելու համար։ Ի՞նչ կարգավիճակ ունեն այդ բանակցությունները, կա՞ որևէ բան, որ դուք տեսնում եք, որ տեղի է ունենալու շուտով։ Ցանկացած պատերազմ ավարտվում է խաղաղությամբ, և մենք շարունակում ենք լավատես մնալ համաձայնագրի հասնելու հարցում։ Բայց ներկա իրադրության պայմաններում, երբ հայերը վտարվում են իրենց պապենական հայրենիքից, [դժվար է կանխատեսում անել]։ Ես հույս ունեմ, որ [Փաշինյան-Ալիև հոկտեմբերի 5-ին կայանալիք] հանդիպումը տեղի կունենա, որովհետև սեղանի շուրջ նստելն ու բանակցելն այլընտրանք չունեն։ Արդյո՞ք Իսրայելը շատ ադրբեջանամետ է։ Ես չեմ կարծում, որ Հայաստանն է Իսրայելի օրակարգում։ Մենք տեսել ենք ռազմական լայն համագործակցություն՝ Ադրբեջանն Իսրայելից գնում է միլիարդավոր դոլարներ արժեցող զենքեր, և կա համագործակցություն ռազմական պաշտպանության և հետախուզության ոլորտում։ Իրանը ևս դրա մի ֆակտորն է։ Ես չէի ասի, որ Իսրայելն արդբեջանամետ է, բայց համագործակցությունը շատ ամուր է, մարտավարական գործակցությունն է շատ ամուր։ Ամեն անգամ, երբ էսկալացիա է լինում մեր տարածաշրջանում, 2020-ի պատերազմից մինչև սեպտեմբերի 19-ը, մենք գիտենք, որ Ադրբեջանի «Silk way ավիաուղիներ»-ը հաճախակի թռիչքներ է իրականացնում Իսրայելից զենքեր տեղափոխելու համար։ Նախքան վերջին էսկալացիան ԼՂ-ի հյուսիսում գտնվող Գյանջա քաղաք ուղիղ թռիչք է իրականացվել Իսրայելից։ Ցանկացած երկիր կարող է զենք վաճառել ու գնել։ Հարցն այն է, որ այս զենքերը հայտնվում են մեր սահմանին և օգտագործվում խաղաղ բնակիչների դեմ։ Այսպիսով, եթե դուք հարցնում եք՝ Իսրայելը ադրբեջանամե՞տ է, ես չեմ կարող պատասխանել, բայց երկրների մարտավարական, ռազմական և հետախուզական համագործակցությունը ամուր է, և դա գաղտնիք չէ։ Դա մի բան է, որը երկու կողմերն էլ հպարտորեն հայտարարում են։ Արդյո՞ք Իսրայելը հակառակ է Հայաստանին։ Ոչ։ Քաղաքացիական հասարակությունը շատ Հայաստանամետ է Լեռնային Ղարաբաղի և Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցերում։ Կհամեմատեի՞ք ԼՂ հայերի դրությունը Երկրորդ համաշխարհային պատերազմին հերաների դրության հետ։ Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանությանը և Հոլոքոստին, ավելի աջակցություն չե՞ք սպասում Իսրայելից։ Զուգահեռներ կարող ենք գտնել։ Հայերն ու հրեաները շատ ընդհանրություններ ունեն։ Մենք երկու ժողովուրդներ ենք, որոնք տուժել են սարսափելի ցեղասպանություններից՝ հայերը Առաջին, հրեաները Երկրորդ համաշխարհայինի ժամանակ։ Կա՞ որևէ բան, որ կուզեիք ավելացնել, որի մասին Ձեզ հարց չտրվեց։ Մենք ականատեսն են սարսափելի մարդկային ողբերգության, ինչն աննախադեպ է 21-րդ դարում։ Հայերը բռնի դուրս են հանվում իրենց պատմական հայրենիքից՝ թողնելով իրենց ժառանգությունը, եկեղեցիները, տաճարները և գերեզմանաքարերը։ Ես նրանց համար ոչ մի հույս չեմ տեսնում։ Քանի դեռ Ադրբեջանը բռնապետություն է, մենք շարունակելու ենք ականատես լինել այս ողբերգության։ Ես նաև շնորհակալ եմ այն իսրայելցիներին, որոնք զանգում են դեսպանատուն, բաց նամակներ են գրում, հայերին աջակցող հայտարարություններ են տեղադրում տեղի թերթերում։ Ես շնորհակալ եմ բարի կամքի և աջակցության համար։
19:01 - 01 հոկտեմբերի, 2023