Հայաստանը կարող է զրկվել աշխարհի առաջնությունը հյուրընկալելու հնարավորությունից. Գիլոյան |armeniasputnik.am|
21:03 - 15 ապրիլի, 2023

Հայաստանը կարող է զրկվել աշխարհի առաջնությունը հյուրընկալելու հնարավորությունից. Գիլոյան |armeniasputnik.am|

armeniasputnik.am:  Հայաստանը կարող է զրկվել 2024 թվականի ծանրամարտի աշխարհի առաջնությունը հյուրընկալելու հնարավորությունից։ Այս մասին զրույցում ասել է ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը։

«Մենք գործնականում մինչև միջադեպը ստացել էինք 2024 թվականի աշխարհի առաջնությունը Հայաստանում անցկացնելու իրավունքը, դա բացառիկ հնարավորություն էր լինելու, բայց դեպքից հետո մեզ կարող են չտալ այդ իրավունքը»,– ասաց փոխնախարարը։
 
Հիշեցնենք, որ երեկ Մուհամմեդ Ջալուդը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը նկատել էր, որ հաշվի առնելով կուտակված փորձը՝ Հայաստանն իրապես կարող է հավակնել Ծանրամարտի աշխարհի 2024 թ. առաջնությունը հյուրընկալելուն, ինչի համար արդեն հայտ է ներկայացրել:

Հիշեցնենք, որ Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ դիզայներ Արամ Նիկոլյանը մոտեցել էր Ադրբեջանի պետական դրոշին, վերցրել և այրել այն։ Ապա Ադրբեջանից հայտնեցին, որ ադրբեջանցի մարզիկները վերադառնում են իրենց երկիր։

ՀՀ ԿԳՄՍՆ-ից նշել էին, որ Հայաստանն ի սկզբանե ապահովել է անվտանգության բոլոր չափանիշները, իսկ բացման արարողության ժամանակ տեղի ունեցած միջադեպը, որը շատ արագ հարթվել է, որևէ առնչություն չունի մարզիկների անվտանգության և նրանց բնականոն մրցելույթների ապահովման հետ։

ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանն էլ հայտարարել էր, որ  միջադեպը պատրվակ էր ադրբեջանական թիմի՝ հայրենիք վերադառնալու համար․ «Հավաքականի վերադարձի մասին որոշումը կայացվել է Ադրբեջանում: Անձամբ զրուցել եմ պատվիրակության ներկայացուցիչների հետ, նրանք ինչ-որ բանից դժգոհ չէին: Պատվիրակության ղեկավարը, մարզիչները միաբերան ասում էին, որ շոյված են, լավ են զգում, իրենք խնդիր չունեն վտանգի հետ կապված: Պարզապես հրահանգ են ստացել և չեն կարող չկատարել հրահանգը, պիտի վերադառնան: Սա պարզապես պատրվակ է: Հայաստանն ապահվել և ապահովելու է բոլորի անվտանգությունը»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել