Փաշինյանը պարզաբանեց, թե ինչու ԵՄ դիտորների մուտքին համաձայնեց ՀՀ-ն, իսկ ՀԱՊԿ առաքելության մուտքին չի համաձայնվում
15:55 - 22 մայիսի, 2023

Փաշինյանը պարզաբանեց, թե ինչու ԵՄ դիտորների մուտքին համաձայնեց ՀՀ-ն, իսկ ՀԱՊԿ առաքելության մուտքին չի համաձայնվում

«Դուք հունվարի 10-ի ասուլիսին նշեցիք, որ Ադրբեջանն իր ագրեսիան բացատրում է նրանով, որ վտանգ է տեսնում Հայաստան-Ռուսաստան, այսպես ասած, տանդեմից, սպառնալիք՝ իր դեմ ինչ-որ գործողությունների, եւ արձանագրեցիք, որ եթե ՌԴ-ն չի արձագանքում, հետեւաբար ՌԴ ներկայությունը Հայաստանի համար կարող է սպառնալիք լինել։ Ավելի ուշ Պրահայում փաստեցիք, որ ԵՄ դիտորդները անվտանգության երաշխիք չեն, ավելին՝ կարող են որպես մարտահրավեր լինել Հայաստանի համար։ Բացի դրանից, ԱՄՆ-ն ակտիվորեն մեծ գրանտներ է հատկացնում Հայաստանի ուժային եւ իրավապահ կառույցներին»,- ասաց լրագրողը՝ հարց ուղղելով վարչապետին, թե այս համատեքստում որտե՞ղ եւ ինչպե՞ս է տեսնում Հայաստանի անվտանգությունը։

«Շատ են ասում՝ ինչո՞ւ ԵՄ դիտորների մուտքին համաձայնեց ՀՀ-ն, իսկ ՀԱՊԿ առաքելության մուտքին չի համաձայնվում․ շատ պարզ պատճառ կա․ որովհետեւ անվտանգության ոլորտում ՀԱՊԿ-ի հետ մենք ունենք պայմանագիր, որտեղ փոխադարձաբար պարտավորությունները ֆիքսված են, եւ մենք ՀԱՊԿ-ի էսօրվա դիրքորոշումները համեմատում ենք մեր երկկողմ հարաբերություններում, կամ ՀԱՊԿ-ի շրջանակում բազմակողմ հարաբերություններում փոխադարձաբար ունեցած իրավական պարտադիր պարտավորությունների հետ։ Եւ երբ էդտեղ դիսոնանս ենք տեսնում, մենք ասում ենք հարգելի գործընկերներ, եկեք սկզբից էս դիսոնանսի հարցը լուծենք, հետո մոնիտորինգի, որովհետեւ առանց էդ դիսոնանսի հարցը լուծելու՝ չի կարող էդ մոնիտորինգի առաքելությունը լինել արդյունավետ։ ԵՄ-ի հետ մենք էսպիսի դիսոնանս չունենք, որովհետեւ իրենց հետ չունենանք անվտանգային ոլորտում կնքած որեւէ փաստաթուղթ, պայմանագիր, որը նրանք իրենց որեւէ գործողությամբ, մեր ընկալմամբ, ամբողջությամբ չեն իրականացնում։ Երբ ես ասել եմ, որ մարտահրավեր կարող ա լինել, էլի ուզում եմ ընդգծել, ՀԱՊԿ-ը, ՌԴ-ն մարտահրավեր կարող են լինել էն առումով, որ Ադրբեջանը Արեւմուտքով նրանց ներկայությունը օգտագործի Հայաստանի դեմ ագրեսիվ գործողություններ իրականացնելու համար, իսկ ՌԴ-ի եւ ՀԱՊԿ-ի կողմից ոչ պատշաճ արձագանքը, արդեն ստացվում է, որ մենք ռիսկերն ունենք, իսկ ռիսկերի կառավարումը չունենք, իսկ մոնիտորինգի առաքելությունը Եվրամիության Ադրբեջանը փորձ է անում ներկայացնել, թե Հայաստանը ագրեսիվ գործողություններ է ծավալում եւ թաքնվում է ԵՄ առաքելության հետեւում։ Մենք սա անհիմն որակում ենք համարում, որովհետեւ տեղում գտնվող դիտորներն իրենք կարող են գնահատել այս հայտարարությունների հիմնավորված եւ անհիմն լինելը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։ 

Փաշինյանը նշեց՝ անվտանգությունը տեսնում են մեր տարածաշրջանում առաջին հերթին՝ խաղաղություն ունենալով, անվտանգության միակ երաշխիքը խաղաղությունն է, տեւական, ինստիտուցիոնալ եւ համապարփակ խաղաղությունը, մեր միջավայրի հետ, մեր տարածաշրջանի հետ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել