Լուսանկարը՝ Ֆրանսիայում հաջակցություն Արցախի տեղի ունեցած ակցիայից
Ֆրանսիայում ավելի քան 40 մտավորականներ կոչ են արել միջազգային հանրությանը՝ ճանաչել հայերի ինքնորոշման իրավունքը` հաշվի առնելով Անակարայի եւ Բաքվի պանթուրքիստական ծրագիրը, որպեսզի երաշխավորվի տարածաշրջանի անվտանգությունը:
Նրանք արձանագրել են, որ 2020-ի սեպտեմբերի 27-ից սկսած՝ Ադրբեջանը, Թուրքիայի դրդմամբ եւ ակտիվ աջակցությամբ, լայնածավալ ռազմական հարձակում սկսեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ, եւ որ նրա նպատակը հստակորեն նշվել է. բռնի ուժով վերագրավել ոչ միայն 1993-94 թվականներին հայերի գրաված տարածքները, այլեւ ողջ Լեռնային Ղարաբաղը․ «Ադրբեջանական իշխանությունները եւ նրանց թուրք կնքահայրն ու գործակիցը երբեք գաղտնի չեն պահել այս նպատակը»,- ասված է նրանց կոչում։
Ֆրանսիական հեղինակավոր Le Monde պարբերականում հրապարակված այս հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ․
«ԼՂ-ն գրավելու համար Ադրբեջանը գործի է դրել իր բոլոր ռազմական ռեսուրսները՝ օգտվելով Թուրքիայի օգնությունից, խորհրդատվությունից եւ զենքերից։ Խոսքը պանթուրքիստական ծրագրի իրականացման մասին է, որը ենթադրում է բնաջնջել հայերին՝ Թուրքիան եւ Ադրբեջանն իրար միացնելու համար։ Այսպիսով, հայերն այսօր գործ ունեն ոչ միայն ագրեսիվ պատերազմի, այլ նաեւ բնաջնջման փորձի հետ: Խոսքը ոչ թե 1915 թվականի ցեղասպանության հեռավոր ուրվականի, այլ դրա ներկայիս ավատարի՝ Ղարաբաղի հայերի բնաջնջման ծրագրի մասին է: Դա տեղի է ունենում օրը ցերեկով, մեր աչքի առաջ: Ի տարբերություն 1915-ի՝ Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը ունեն երկու մարտունակ եւ լավ պատրաստված բանակ, որոնք դեռեւս ի վիճակի են դիմակայել ագրեսիային:
Բայց արդյոք ողջամի՞տ է իրենից մի քանի անգամ ավելի հզոր օտար տերությունների կրակի տակ միայնակ թողնել հազիվ երեք միլիոն բնակչություն ունեցող, շրջափակված ժողովրդին: Իսկապե՞ս խելամիտ է թուրք-ադրբեջանական ֆաշիստական իմպերիալիզմը կանգնեցնելու գործի ծանրությունը թողնել մի քանի հազար երիտասարդներին: Միանգամայն զարմանալի է, որ հավասարության եւ մարդու իրավունքների պաշտպանության, ինչպես եւ ռասիզմի եւ ֆաշիզմի դեմ հանդես եկող շրջանակներն այսքան քիչ եւ թույլ են արձագանքում։ Խոսքը մահմեդականների եւ քրիստոնյաների միջեւ համաշխարհային հակամարտության դրվագի մասին չէ, այլ 1915 թ.-ին ժամանակակից Թուրքիայի հիմնադիր երիտթուրքերի առաջ քաշած պանթուրքական ծրագրի վերագործարկմանն է վերաբերում. Էրդողանը այս հեռանկարն օգտագործում է իր հասարակական կարծիքը համախմբելու եւ իր վարձկաններին ներգրավելու համար:
Այսօր խաղասեղանին դրված է պանթուրքական իմպերիալիզմը կագնեցնելու հարցը, ինչը լուրջ վտանգ է ներկայացնում միջազգային խաղաղության եւ անվտանգության համար: Էրդողանի քաղաքականությունն իրագործում է սուլթան Աբդուլ Համիդ Երկրորդի օրոք հղացած պանթուրքիստական գաղափարախոսությունը: Այս գաղափարախոսության անվան տակ է, որ հայերը բնաջնջվեցին Արեւելյան Անատոլիայից, քանի որ այս տեսլականը ենթադրում էր տարածքային միասնականություն հաստատել Փոքր Ասիայի եւ Ադրբեջանի ու Կենտրոնական Ասիայից այն կողմ բնակվող թուրքերի միջեւ: Այս գաղափարական շարունակականությունը հատկապես ակնհայտ է, երբ թուրք կամ ադրբեջանցի պաշտոնյաները պնդում են, որ պատերազմը կավարտվի միայն այն դեպքում, երբ հայերը կզիջեն Ղարաբաղը:
Վերջապես եկել է հայերի հանդեպ մեր վերաբերմունքը միջազգային դաշինքների կաղապարից դուրս դիտարկելու ժամանակը. Թուրքիան, ՆԱՏՕ-ի անդամ լինելով, արեւմտյան ճամբարում է, իսկ Հայաստանը՝ որպես ՀԱՊԿ անդամ, ռուսական ճամբարի մաս է կազմում։ Այս մոտեցումն այլեւս վավեր չէ։ Խոսքն այստեղ մի երկրի մասին է, որը միահամուռ ջանքերով իր հայրենական հողի վրա ժողովրդավարություն է զարգացնում, եւ որն ագրեսիայի է ենթարկվել իր այդ իրավունքը ժխտող երկու երկրներից կազմված սերտ դաշինքի կողմից (այլեւս հայտնի «մեկ ազգ, երկու պետություն» բանաձեւով)։
Հայերն ազատ ժողովուրդ են, որն ամեն օր կառուցում է իր միասնական եւ ժողովրդավար ճակատագիրը։ Այս օրինակներն արժանի են ավելիին, քան անհարմար լռությունը. դրանք արժանի են ակտիվ աջակցության, այլ ոչ թե պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքի ետեւում պատսպարվելուն: Եթե Ալիեւն ու Էրդողանը շահեն իրենց խաղադրույքը, լաց լինելու համար շատ ուշ կլինի:
Մենք՝ այս կոչը ստորագրողներս, գրեթե վստահ ենք, որ իրավիճակի ընկալումը գնալով ավելանալու է, բայց մենք պետք է այն արագացնենք: Դեռ քանի՞ եկեղեցի պետք է ավիրվի հոկտեմբերի 7-ի Շուշիի տաճարի ռմբակոծությունից հետո: Քանի՞ հիվանդանոց դեռ պետք է ռմբակոծվի: Քանի՞ կասետային ռումբեր դեռ պետք է ընկնեն քաղաքացիական ենթակառուցվածքների վրա: Համոզված ենք, որ Ֆրանսիայում եւ Եվրոպայի այլ երկրներում հասարակական կարծիքը կդրդի կառավարություններին ճանաչել Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը՝ հասկանալով, որ դա անհրաժեշտություն է՝ Եվրոպայում եւ Մերձավոր Արեւելքում անվտանգություն ու խաղաղություն հաստատելու համար:
Մենք դատապարտում ենք թուրք-ադրբեջանական ուժերի կողմից իրագործված պատերազմական հանցագործությունները, դատապարտում ենք հայերի դեմ ջիհադիստ վարձկանների օգտագործումը եւ կոչ ենք անում արեւմտյան երկրներին, Իսրայելին, Ռուսաստանին եւ ԱՄՆ-ին դադարեցնել Ադրբեջանին ցանկացաց զենքի վաճառք։ Պահանջում ենք կանգնեցնել նեոօսմանական Թուրքիայի իմպերիալիստական առաջխաղացումը։ Եւ վերջապես պահաջում ենք, որ միջազգային հանրությունը կազմող երկրներն անեն իրենց ուժերից բխող ամեն ինչ՝ ժողովուրդների ինքնորոշման սկզբունքն արժեվորելու համար՝ հօգուտ նաեւ Ղարաբաղի հայերի»։
Ստեֆան Քրիստենսեն
Ստրասբուրգ, 11-ը հոկտեմբերի 2020թ.
Ստորագրել են՝
Էմմանուէլ Ալլոա, փիլիսոփա
Անն Էլիզաբեթ Անդրեասյան, տնտեսագետ եւ պատմաբան
Ժանին Ալթունյան, գրող
Մարկ Ամֆրեվիլ, գրականության դասախոս
Ստեֆանո Արիգոնի, բժիշկ անեստեզիոլոգ
Ֆիլիպ Արտիեր, պատմաբան
Սերժ Ավեդիկյան, դերասան եւ ռեզիսոր
Վարդան Ազատյան, արվեստաբան
Մաթիո Բաղդոյան, դատապաշտպան
Միշել Բալար, պատմաբան
Ռենո Բարբարաս, փիլիսոփա
Ժան-Մարկ Բարդե, մաթեմատիկոս
Ժանիգ Բեգոկ, արվեստաբան
Գրիգոր Բելեդյան, գրող
Լորանս Բելիս, դասախոս
Ռիդա Բեն Համզա, իրավունքի դասախոս
Վանիկ Բերբերյան, Ֆրանսիայի գյուղապետերի ասոցիացիայի նախագահ
Ռուդոլֆ Բեռնե, փիլիսոփա
Ժյուլի Բիյո, մարդաբան
Էթյեն Բիմբենե, փիլիսոփա
Մարիան Բլիդոն, աշխարհագրագետ
Անն Բուասիեղ, փիլիսոփա
Ժակ Բուշու, տնտեսագետ
Ռոլան Բրեր, փիլիսոփա
Ստեֆան Բրետոն, ազգագրագետ եւ կինոգործիչ
Մարկ Բրեվիգլիերի, սոցիոլոգ
Անդրե Բուրգիեր, պատմաբան
Պիեռ-Անտուան Շարդել, սոցիոլոգ եւ փիլիսոփա
Ռոնան դե Կալան, փիլիսոփա
Ֆրեդերիկ Շովո, պատմաբան
Իվ Կոեն, պատմաբան
Օլգա Կոլաոն, հոգեբան
Ֆիլիպ Կոնտ, ռուս գրականության դասախոս
Կատրին Կոքիո, գրականության դասախոս
Օլօվիե Դելորմ, պատմաբան եւ վիպագիր
Անաիդ Դոնաբեդյան, լեզվաբան
Օլիվիե Դուվիլ, գրականության դասախոս
Աննաբել Դյուֆուրք, փիլիսոփա
Աննի Դյուպրա, պատմաբան
Սուրեն Էրկման, տնտեսագետ
Ժորժ Ի. Ֆեդերման, հոգեբույժ
Լյուսիլ Ֆլորենցա, մարդաբան
Վենսան Ֆոնտանա, պատմաբան
Լյուկա Գաբիանի, պատմաբան
Բեռնար Գենո, պատմաբան
Ալեքսանդրա Գալիցին, մարդաբան
Վիգեն Գալստյան, արվեստաբան
Սեւան Ղարիբյան, իրավունքի դասախոս
Կատրին Գաթինգեր, արտիստ
Զին Ժեսեր, գրող
Էրվե ժորժլեն, պատմաբան
Էլեն Ժեստերն, գրող
Ժան-Քրիստոֆ Գոդար, փիլիսոփա
Ժիլդա Գեգամյան Հաջյան, արտիստ
Սառա Գուինդանի, փիլիսոփա
Օզգուր Գուն, տնտեսագետ
Էսթեր Հեբոյան, գրող եւ ամերիկյան գրականության դասախոս
Ժան-Ֆրանսուա Հուլ, փիլիսոփա
Ալեն Հովնանյան, գենետոլոգ
Ֆիլիպ Հյունեման, փիլիսոփա
Դիդիե Իկար, հայերի բարեկամ
Պոլին Իսմար, պատմաբան
Շանթալ Ժակե, փիլիսոփա
Անաբել Ժաքմեն-Գիյոմ, կապի մասնագետ
Վարդան Ջալոյան, գրող
Սերվանն Ժոլիվետ, փիլիսոփա
Նազարեթ Քարոյան, արվեստագետ-քննադատ եւ ցուցահանդեսների մասնագետ
Արտավազդ Կաչատրյան, դաշնակահար
Ժակ Քեբադյան, կինոգործիչ
Լորան Քեշկեգյան, ավիացիոն տեխնիկ
Ռազմիգ Քյոչեյան, սոցիոլոգ
Ռեյմոն Գեւորգյան, պատմաբան
Թենի Խաչատուրով, արտիստ
Ժան-Քրիստոֆ Լագարդ, պատգամավոր
Միշել Լարդի, անգլիական գրականության դասախոս
Ժեղոմ Լեբրը, փիլիսոփա
Բեռնար Լըգրա, հունական պատմության դասախոս
Մարտին Լըտրեմի, տնտեսագետ
Ուելի Լյոնբերգեր, Շվեյցարիայի ԱԺ նախկին պատգամավոր
Լորան Լեյլեքյան, քաղաքական վերլուծաբան
Պիեր Լիցլեր, դիզայնի դասախոս
Ռոլան Լոմբարդի, պատմաբան եւ գեոպոլիտոլոգ
Նազան Մակսուդյան, պատմաբան
Ռոժե Մերիան, հոգեվերլուծաբան
Ժուդիթ Միշալե, փիլիսոփա
Կատրին Միլս, տնտեսագետ
Սեւան Մինասյան, հոգեբույժ
Քրիստոբալ Մոնտեսինոս, ճարտարապետ
Կլոդ Մութաֆյան, պատմաբան
Օղելի Նեվո, էթնո-մարդաբան
Մարկ Նիշանյան, փիլիսոփա
Ալեքսիս Նուսելովիչի, գրականության դասախոս
Պասկալ Քիլիե, համեմատական գրականության դասախոս
Լյուկա Պատարոնի, սոցիոլոգ
Դանիել Պայո, փիլիսոփա
Ֆրոզա Պեժոսկա, Մակեդոնական լեզվի, գրականության եւ քաղաքակրթության դասախոս,
Օլիվիէ Պեքմեզյան, գրող-բեմադրող
Պատրիսիա Պեքմեզյան, դերասանուհի
Բրունո Պեկինյոտ, սոցիոլոգ
Ֆիլիպ դե Պերետտի, տնտեսագետ
Ռոլանդ Պֆեֆերկորն, սոցիոլոգ
Ժան-Ֆիլիպ Պիերոն, փիլիսոփա
Պիեռ-Շառլ Պրադիե, տնտեսագետ
Վալերի Պրատ, փիլիսոփա
Ժուլիեն Ռավիե, պատգամավոր
Ժան Ռոբեր Ռավիո, ռուսական եւ հետխորհրդային հետազոտությունների դասախոս
Ֆիլիպ Ռիուտոր, դասախոս
Դալիթա Ռոժե Հացյան, անգլիական գրականության դասախոս
Ժակոբ Ռոգոզինսկի, փիլիսոփա
Սիլվի Ռոզենֆելտ, դասապաշտպան
Մառլին Սահակյան, սոցիոլոգ
Մարտին դե լա Սուդիեր, էթնոլոգ
Լորան Սուլար, ուղղագրիչ եւ խմբագրող
Միշել Սուրիա, գրող
Էնգին Սուստամ, սոցիոլոգ
Ուլլա Թաիփալ, արտիստ
Թալին Տեր-Մինասյան, պատմաբան
Բենիամին Թոմաս, կինոյի տեսաբան
Ռոլան Տոմբ, բժիշկ դասախոս
Միրիամ Ցիկունաս, պատմաբան
Մարկ Վարդապետյան, հոգեբույժ
Տիգրան Եգավյան, լրագրող եւ էսսեիստ
comment.count (0)