ԱԺ-ն դռնփակ նիստ կանցկացնի ռազմագերիների և անհետ կորածների հարցերով |armenpress.am|
11:07 - 16 նոյեմբերի, 2021

ԱԺ-ն դռնփակ նիստ կանցկացնի ռազմագերիների և անհետ կորածների հարցերով |armenpress.am|

armenpress.am: Ազգային  ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ-հինգերորդը  պաշտոնական  գրությամբ առաջարկել է հասարակական հետաքրքրություն ներկայացնող ռազմագերիների, պատանդների, անհետ կորածների ու պահվող այլ անձանց ճակատագրի պարզման  ու հայրենիք վերադարձնելու խնդիրների հարցով հրատապ քննարկում կազմակերպել: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ առաջարկվել է նիստն անցկացնել դռնփակ:

Պատգամավորները  61 կողմ ձայնով ընդունեցին առաջարկը: Նիստին հարակից զեկուցողներ կլինեն իրավասու մարմինների ներկայացուցիչները:

Ընդդիմադիր «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունները չէին մասնակցում քվեարկությանը. նրանք բոյկոտել են ԱԺ նոյեմբերի 16-ի նիստը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել